ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 21-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (12 հունիսի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 29-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է այն անձը, ում անվամբ հաշվառված է տրանսպորտային միջոցը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը, եթե չեն ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:
Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով ամրագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 123, 1231, 124, 125, 126, 128, 129, 131, 132, 133 և 140-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 123. |
Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից |
Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը այլ երկրի տարբերանշանով վարելը, բացառությամբ միջազգային երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցների`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսվածների) տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնները վարորդների կողմից խախտելը, ինչպես նաև դրանց փոխադրումն արգելված վայրերում այդպիսի բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Ապակիների, ինչպես նաև արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ կամ վարագուրապատված (բացառությամբ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից տեղադրված հետևի դիտապակու կամ հետևի կողային ապակիների ցանցավոր վարագույրների) տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն օրենսգրքի 123, 1231, 1232, 1233, 1234, 1235, 124, 1241, 1242, 1243, 1244 և 1245, 125, 126, 128, 129, 131, 132 և 133-րդ հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմոբիլների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները և տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները, իսկ սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի երեսունիններորդ մասում` լողամիջոցները:
Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրում, կամ բացակայում է տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեխնիկական կանոնակարգին համապատասխանության մասին վկայականը:
Հոդված 1231. |
Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային, ներառյալ` հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը |
Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային, ներառյալ` հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հրապարակային զանգվածային միջոցառումների դեպքում` բարձրախոսների), շարժման ընթացքում դրանք օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` ստանդարտներին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:
Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ գույնի առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը)`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` առկայծող փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:
Տրանսպորտային միջոցի վրա կարմիր և (կամ) կապույտ գույնի առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների տեղադրումը համարվում է առանց համապատասխան թույլտվության, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում:»:
«Հոդված 124. |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կամ լողամիջոցներով երթևեկելու կանոնները խախտելը |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաև լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Երթևեկության առավելություն ունեցող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության գոտիների և (կամ) շարժման ուղղության փոփոխման, ինչպես նաև հետընթաց վարման կամ հետադարձ կատարելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այլ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով հետընթաց վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալը հետընթաց երթևեկությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը, ինչպես նաև կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցի վարորդների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջինից տասնութերորդ մասերով նախատեսված խախտումները, որոնք առաջացրել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բաժանարար գոտի ունեցող ճանապարհներին հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցով ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի փախուստը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ուսումնական վարման կանոնների խախտումը, ինչպես նաև բնակելի գոտիներում աշխատող շարժիչով կայանումը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ սույն հոդվածի քսանութերորդ մասում նշված տրանսպորտային միջոցի վարորդների) կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը, ինչպես նաև կանգառի կետերի տարածքից դուրս կանգառ կատարելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլների վարորդների կողմից կայանման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ սույն հոդվածի քսանութերորդ մասում նշված տրանսպորտային միջոցի վարորդների) ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցման վրա կանգառ կատարելը, եթե դա կապված չէ հարկադրված կանգառ կատարելու հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև մայթերով երթևեկելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանումը, բացառությամբ գծանշումով թույլատրված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք և ավելի երթևեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթևեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի երեսունյոթերորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում վեց ամիս ժամանակով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց նկատմամբ` տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
39. Լողամիջոցներով երթևեկելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:».
«Հոդված 125. |
Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը |
Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Հոդված 126. |
Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը |
Վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե նրանք գտնվում են միայն ալկոհոլի ազդեցության տակ, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, կամ եթե նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1.6 գրամը, կամ նրա ոչ սթափ վիճակում գտնվելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով:
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի կամ թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլի վարորդի կողմից կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով:
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երկու տարի ժամանակով:
Սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով:
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է:
Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ:
Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ մեզի մեջ թմրանյութի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:».
«Հոդված 128. |
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը |
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը և այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:
Հոդված 129. |
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը |
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:».
«Հոդված 131. |
Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը |
Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խախտումները, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 132. |
Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների այլ խախտումները |
Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական, այդ թվում` արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշներով, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Առանց հաշվառման համարանիշների (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
«Հոդված 133. |
Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը |
Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:».
«Հոդված 140. |
Ճանապարհները, երկաթուղային գծանցումները և մյուս ճանապարհային կառուցվածքները վնասելը |
Ճանապարհները, երկաթուղային գծանցումները, մյուս ճանապարհային կառուցվածքները կամ ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները վնասելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար դիտավորյալ խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհածածկը աղբոտելու, երթևեկելի մասում առևտրային գործունեություն իրականացնելու, շինարարական տեխնիկան և նյութերը երթևեկելի մասում թողնելու միջոցով)`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Առանց համապատասխան թույլտվության և իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք խոչընդոտում են վարորդների կողմից լուսացույցները, ճանապարհային նշանները կամ երթևեկության կարգավորման այլ տեխնիկական միջոցները տեսնելուն`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1232, 1233, 1234, 1235, 1242, 1243, 1244, 1245 և 1246 հոդվածներով.
«Հոդված 1232. |
Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելը |
Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով` առկայծող փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները բռնագրավելով:
Տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառքը համարվում է առանց համապատասխան թույլտվության իրականացվող, եթե այն իրականացնող անձը իրավասու մարմնից սահմանված կարգով չի ստացել թույլտվությունը հավաստող փաստաթուղթ:
Հոդված 1233. |
Տրանսպորտային միջոցների անվտանգության ամրագոտիները կամ մոտոսաղավարտը չամրակապած վիճակում տրանսպորտային միջոցները վարելը |
Տրանսպորտային միջոցների անվտանգության ամրագոտիները կամ մոտոսաղավարտը չամրակապած վիճակում տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Հոդված 1234. |
Տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառման (վերահաշվառման) չներկայացնելը, սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) կամ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաև տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցին տեխնիկական զննության կտրոն տալը |
Տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառման (վերահաշվառման) չներկայացնելը, ինչպես նաև սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցին տեխնիկական զննության կտրոն տալը, եթե այդ անսարքության առկայությունը տեխնիկական զննության կտրոն տալը մերժելու` օրենսդրությամբ նախատեսված հիմք է`
առաջացնում է տուգանքի նշանակում` տեխնիկական զննություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 1235. |
Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը |
Անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող կամ ինքնաշեն հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Առանց հաշվառման համարանիշների (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշներն (համարանիշը) այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուսների կամ կցորդների (բացառությամբ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլետների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի և տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշները ուղևորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպությունների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն օրենսգրքում անընթեռնելի հաշվառման համարանիշ ասելով պետք է հասկանալ այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:
Սույն օրենսգրքում ինքնաշեն հաշվառման համարանիշ ասելով պետք է հասկանալ այն համարանիշը, որի վրա պատկերված են տվյալ տրանսպորտային միջոցին հատկացված հաշվառման համարանիշի նիշերը և պատրաստված է ոչ իրավասու մարմնի կողմից:
Հոդված 1242. |
Տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման հիմնական պահանջները խախտելը |
Տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման հիմնական պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 1243. |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` վեց ամիս ժամանակով:
Հոդված 1244. |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը |
Բնակավայրերից դուրս երթևեկության սահմանված արագությունը գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում`
11-20 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,
21-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով,
31-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,
41 կմ/ժ և ավելի` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Բնակավայրերում երթևեկության սահմանված արագությունը գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում`
11-20 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկի չափով,
21-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասնյոթապատիկի չափով,
31-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի քսաներկուապատիկի չափով,
41 կմ/ժ և ավելի` նվազագույն աշխատավարձի երեսներկուապատիկի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից գերազանցելը`
11-20 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասնհիգապատիկի չափով.
21-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով.
31-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով.
41 կմ/ժ և ավելի` նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
5. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից երրորդ մասերով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` վեց ամիս ժամանակով:
Հոդված 1245. |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում օրինականության կոպիտ խախտումները |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամանակով:
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է երթևեկության սահմանված արագության գերազանցմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով:
Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամանակով:
Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը կամ երթևեկության սահմանված արագությունը գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երեք տարի ժամանակով:
«Հոդված 1246. |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար |
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումներով վարչական վարույթ իրականացվում է պատահարի մասնակցի` պատահարի վայրում արտահայտած գրավոր պահանջով:
Պատահարի մասնակիցների կողմից սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված պահանջի բացակայությունը փաստվում է գրավոր համաձայնությամբ:
Գրավոր պահանջի և գրավոր համաձայնության ձևաթղթերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:»:
Հոդված 5. Օրենսգրքում`
ա) 141-րդ և 142-րդ հոդվածների սանկցիաների «մինչև հինգ տոկոսի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով.
բ) 143-րդ հոդվածի սանկցիայում «հինգ տոկոսից մինչև տասնհինգ տոկոսի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով.
գ) 144-րդ հոդվածի սանկցիայում «հնգապատիկից մինչև տասնապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 182-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 182. |
Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը |
Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1899-րդ և 18910-րդ հոդվածներով.
«Հոդված 1899. |
Վարչական իրավախախտում ծնող կամ դրա կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը |
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարույթ իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի)` վարչական իրավախախտում ծնող կամ դրա կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու մասին միջնորդության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 18910. |
Տեղեկություն (տվյալ) չտրամադրելը կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելը |
Պետական մարմնին (պաշտոնատար անձին) իր օրինական գործունեության համար անհրաժեշտ օրենքով նախատեսված տեղեկությունը (տվյալը) չտրամադրելը կամ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ լրիվ ծավալով տրամադրելը կամ աղավաղված տեսքով տրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Պետական մարմնին (պաշտոնատար անձին) կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 8. |
Օրենսգրքի 219-րդ հոդվածում` |
ա) 1-ին մասի «134 հոդվածով (բացի վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ գործերից)» բառերը փոխարինել «134 և 1341 հոդվածներով» բառերով.
բ) 2-րդ մասի «113 հոդվածներով, 134 հոդվածով (բացի վարորդների կողմից տրանսպորտային միջոցներն օգտագործելու վերաբերյալ գործերից)» բառերը փոխարինել «113, 134 և 1341 հոդվածներով» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 223-րդ հոդվածում 1-ին մասը «1898» թվից հետո լրացնել «1899» և «18910» թվերով:
Հոդված 10. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`
ա) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն օրենսգրքի 123, 123.1, 123.2, 123.3, 123.4, 123.5, 124, 1241, 1242, 1243, 1244, 1245, 1246, 125, 126, 128, 129, 131, 132, 133, 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` Ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները.
3) սույն օրենսգրքի 123, 1231, 1232, 1233 հոդվածներով, 1234 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 1235, 124 (բացառությամբ երեսունյոթերորդ և երեսունութերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 1241, 1242, 125, 128, 129, 131, 132, 133 և 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության տեսուչները:».
բ) 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 11. Օրենսգրքի 264-րդ հոդվածում`
ա) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն օրենսգրքի 123, 1231, 1233 հոդվածներով, 1234 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 1235, 124, 1241, 1242, 1243, 1244, 1245, 1246, 125 և 126 հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչև գործով կայացված որոշման կատարումը:».
բ) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 12. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենսգրքի 123-130, 132 և 133 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կարող են քննվել նաև ըստ տրանսպորտային միջոցների կամ դրանք վարող անձանց հաշվառման վայրի:»:
Հոդված 13. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ սույն օրենսգրքի 123, 1231, 124, 1241, 125, 126, 128, 129, 131, 132, 133 հոդվածներով, 134 հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 1341, 140 հոդվածներով» բառերը փոխարինել «բացառությամբ 123, 1231, 1232, 1233, 1234, 1235, 124, 1241, 1242, 1243, 1244, 1245, 1246, 125, 126, 128, 129, 131, 132, 133, 140 և 182 հոդվածներով» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 305-րդ հոդվածում`
ա) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենսգրքի 123-129, 131-133 և 140 հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո` 60 օրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը հնգապատկվում է, որը ենթակա է դատական կարգով բռնագանձման: Տուգանքի գումարի բռնագանձման համար վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է 60-օրյա ժամկետը լրանալուց հետո` 120 օրվա ընթացքում, դիմել դատարան:».
բ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից մուծվում է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:».
գ) 7-րդ մասի «ԽՍՀՄ խնայողական բանկի հիմնարկ» բառերը փոխարինել «կենտրոնական գանձապետարան» բառերով:
Հոդված 15. Օրենսգրքի 307-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Եթե ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտում կատարած անձը չի վիճարկում իր կողմից սույն օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման փաստը, ապա նա իրավունք ունի նշանակվող տուգանքը վճարելու տեղում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո: Տուգանքի վճարման մասին խախտողին տրվում է սահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանսական խիստ հաշվառման փաստաթուղթ է:»:
Հոդված 16. Օրենսգրքի 308-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթը համարվում է ավարտված, եթե տուգանքի լրիվ չափով վճարումը հավաստող փաստաթուղթը հանձնվել է վարույթն իրականացնող մարմնին:»:
Հոդված 17. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ոստիկանության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 1231 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 1232, 165, 173, 186, 190 հոդվածներով, 191 հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.»:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2007 թ. մարտի 5 Երևան ՀՕ-73-Ն
|
|