040.0768.22.12.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 1999 թվականի N 768
քաղ. Երևան
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.05.09 N 590-Ն)
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ժբ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոնների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
(որոշումը փոփ. 29.05.09 N 590-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 1999 թ. դեկտեմբերի 22-ի N 768 որոշման |
Ց Ա Ն Կ
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեվոր աշխատանքների
(հավելվածն ուժը կորցրել է 29.05.09 N 590-Ն)
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 1999 թ. դեկտեմբերի 22-ի N 768 որոշման |
Ց Ա Ն Կ
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեվոր պաշտոնների
|
1. Ատոմային էլեկտրակայանի`
ա) տնօրեն.
բ) գլխավոր ճարտարագետ.
գ) տնօրենի տեղակալ` ֆիզիկական պաշտպանության գծով.
դ) գլխավոր ճարտարագետի տեղակալներ.
ե) (ենթակետն ուժը կորցրել է 14.12.06 N 1859-Ն)
զ) (ենթակետն ուժը կորցրել է 14.12.06 N 1859-Ն)
է) ատոմային էլեկտրակայանի հերթափոխի պետ.
ը) ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ.
թ) ռեակտորի կառավարման առաջատար ճարտարագետ.
ժ) տուրբինի կառավարման առաջատար ճարտարագետ.
ժա) տուրբինային արտադրամասի կառավարման վահանակի մեքենավար.
ժբ) շահագործող կազմակերպության ղեկավար: (1-ին կետը փոփ. 14.12.06 N 1859-Ն, լրաց. 29.05.09 N 590-Ն) |
2. Միջուկային տեղակայանքների (բացառությամբ ատոմային էլեկտրակայանների) և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների`
ա) տնօրեն.
բ) գլխավոր ճարտարագետ.
գ) գլխավոր տեխնոլոգ:
3. (կետն ուժը կորցրել է 14.12.06 N 1859-Ն)
4. Առողջապահության բնագավառում իոնացնող ճառագայթման աղբյուր կամ ճառագայթում առաջացնող սարք օգտագործող կազմակերպության`
ա) գլխավոր բժիշկ կամ տնօրեն.
բ) իոնացնող ճառագայթման աղբյուրների կիրառմամբ ախտորոշող և (կամ) բուժող բժիշկ-ռենտգենոլոգ, ռադիոլոգ.
գ) ճառագայթային անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավար կամ մասնագետ:
5. Արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտահետազոտական և ուսումնական բնագավառներում իոնացնող ճառագայթման աղբյուր կամ ճառագայթում առաջացնող սարք օգտագործող կազմակերպության`
ա) տնօրեն.
բ) գլխավոր ճարտարագետ.
գ) մետաղների չքայքայող ստուգման, սերմերի և այլ գյուղատնտեսական մթերքների ախտահանման ու այլ նպատակներով իոնացնող ճառագայթման աղբյուրն օգտագործող մասնագետ.
դ) ճառագայթային անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավար և (կամ) մասնագետ:
(հավելվածը փոփ. 14.12.06 N 1859-Ն, լրաց. 29.05.09 N 590-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Շ. Կարամանուկյան |