Համարը 
N 254-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2012.06.01/15(428) Հոդ.171
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվը 
05.04.2012
Ստորագրող մարմինը 
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
05.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.06.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11012221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 ապրիլի 2012 թ.

 N 254-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը`

 

 ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

 Ա. Աշոտյան

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

5 ապրիլի 2012 թ. N 254-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) (այսուհետ` արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ` Հաստատություն) արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության կարգը:

2. Հաստատությունում առկա (ստացիոնար) ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ ընդունելությունը` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումներով:

3. Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` սույն կարգի 24-րդ կետով սահմանված` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի (այսուհետ` Ոլորտային) միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների:

4. Օտարերկրացիները` իրենց ընտրությամբ, Հաստատություն կարող են ընդունվել սույն կարգով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

 

2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Հաստատությունն ընդունելությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Լիազորված մարմին) կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված`

1) արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ անվճար և վճարովի տեղերին համապատասխան.

2) միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերին համապատասխան:

6. Լիազորված մարմնի կողմից առկա (ստացիոնար) կամ հեռակա ուսուցման տեղերը հատկացվելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում տնօրենը (ռեկտորը) հրապարակում է ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարություն, որը ներառում է դիմորդի փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները, ինչպես նաև յուրաքանչյուր մասնագիտության`

1) կրթության ձևը` առկա (ստացիոնար) կամ հեռակա, ինչպես նաև հեռավար (դիստանցիոն), դրսեկության ձևով ուսուցման պայմանները,

2) կրթության հիմքը` առնվազն հիմնական կամ միջնակարգ,

3) Լիազորված մարմնի կողմից հատկացված անվճար և վճարովի տեղերի քանակը,

4) քննության օր(եր)ը, ժամը, վայրը և տեսակը (գրավոր կամ բանավոր),

5) ուսման վճարի չափը,

6) ուսման տևողությունը,

7) որակավորումը,

8) և այլ տեղեկատվություն:

7. Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 25-ը (Ոլորտային մասնագիտություններով` Հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ, բայց ոչ ուշ, քան օգոստոսի 23-ը), իսկ հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը:

8. Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է օգոստոսի 26-27-ը: Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են Հաստատության տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:

 

3. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

9. Ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով՝ Լիազորված մարմնի կողմից առկա (ստացիոնար) կամ հեռակա ընդունելության տեղերը հատկացվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում Հաստատությունում տնօրենի (ռեկտորի) հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով և ընդունելության գործընթացը սպասարկող տեխնիկական անձնակազմ:

10. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը՝ Հաստատության տնօրենը (ռեկտորը), նախագահի տեղակալը, պատասխանատու քարտուղարը և անդամները:

11. Քննությունների անցկացման նպատակով ստեղծվում են քննական հանձնաժողովներ, որոնց կազմում կարող են ընդգրկվել Հաստատության, ինչպես նաև հրավիրված մասնագետներ: Քննական հանձնաժողովների նախագահներին հաստատում է Լիազորված մարմինը` ընդունող հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, իսկ կազմերը հաստատում է Հաստատության տնօրենը (ռեկտորը):

Ընդունող հանձնաժողովի նախագահը` ընդունելության տեղերը հատկացվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Լիազորված մարմնին է ներկայացնում քննական հանձնաժողովների նախագահ/ներ/ի թեկնածություն/ներ/ը:

12. Ընդունող հանձնաժողովը սույն կարգին և Հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած աշխատանքային պլանին համապատասխան ապահովում է`

1) առկա (ստացիոնար) և/կամ հեռակա ուսուցման ընդունելության կազմակերպումն ու անցկացումը,

2) դիմորդների ընդունելության փաստաթղթերի ընդունումը և ձևակերպումը, մատյանում դիմորդների գրանցումը, փաստաթղթերի ընդունման մասին ստացականի լրացումը և հանձնումը,

3) մասնագիտական կողմնորոշման նպատակով դիմորդների համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը,

4) սույն կարգի 22-րդ կետով նախատեսված արտոնություններ ունեցող դիմորդներից անհրաժեշտ փաստաթղթերի պահանջումը և համապատասխան ձևակերպումը,

5) ընդունելության մրցույթի վերաբերյալ տեղեկատվության և քննական առարկաներից խորհրդատվության տրամադրումը,

6) Ոլորտային մասնագիտություններով դիմորդների ընդունելության ձևակերպումը՝ քննությունների ժամկետի (ամսաթիվ, ժամ) նշումով և քննական թերթիկների հանձնումը դիմորդներին,

7) ընդունելության մրցույթի անցկացումը և Հաստատություն ընդունված դիմորդներին հրամանագրելու մասին որոշման ընդունումը,

8) ընդունելության համար Հաստատության շենքի նախապատրաստումը, տարածքների հատկացումը և կահավորումը, ինչպես նաև ընդունելության ընթացքում հերթապահությունը և տարածքի պահպանումը,

9) ընդունելությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերումը, ձևակերպումը,

10) դիմորդին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին Հաստատության լիցենզիային և կանոնադրությանը, ներքին կանոնակարգերին, կնքվելիք պայմանագրին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում) և կրթության գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերին ծանոթացումը:

13. Ընդունելության նախապատրաստման և կազմակերպմանն առնչվող հարցեր քննարկելու համար ընդունող հանձնաժողովը պարբերաբար անց է կացնում նիստեր, որոնք արձանագրում է հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, իսկ արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և պատասխանատու քարտուղարը:

14. Ընդունող հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում ու ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկում է ընդունելության գործընթացը,

2) հրապարակում է ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարությունը,

3) ձևավորում և հաստատում է քննական հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև կազմակերպում և վերահսկում է այդ հանձնաժողովների աշխատանքները,

4) հաստատում է Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը,

5) ընդունող և քննական հանձնաժողովների անդամներին ծանոթացնում է ընդունելության գործընթացը կարգավորող նորմատիվ փաստաթղթերին, ինչպես նաև ապահովում է նրանց աշխատանքային պայմանները,

6) որոշում է ընդունում Ոլորտային մասնագիտություններով դիմորդին ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվության վերաբերյալ, որի մասին նշում է կատարում նրա դիմումի վրա,

7) միջոցներ է ձեռնարկում ընդունելության ժամանակահատվածում հասարակական կարգի պահպանության, բժշկական սպասարկման ապահովման ուղղությամբ,

8) պատասխանատու է Հաստատությունում ընդունելության գործընթացի պատշաճ նախապատրաստման, կազմակերպման և անցկացման համար:

15. Ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալը՝

1) կատարում է ընդունող հանձնաժողովի նախագահի պարտականությունները՝ նրա բացակայության ընթացքում,

2) ձևավորում է «Դիմորդի անկյուն»` մասնագիտական կողմնորոշման, ընդունելության կարգի ու պայմանների վերաբերյալ,

3) հսկում է քննական հանձնաժողովների կողմից մշակված քննական նյութերի ճիշտ և ժամանակին ձևակերպումն ու բազմացումը, ապահովում է քննությունների անցկացման համար անհրաժեշտ տարածքներ,

4) կազմակերպում և հսկում է սպասարկող անձնակազմի աշխատանքները:

16. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`

1) ապահովում է ընդունելության հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի լրացումն ու հաշվառումն ըստ սահմանված կարգի.

2) Ոլորտային մասնագիտություններով կազմում է դիմորդների խմբերն ըստ քննական առարկաների և լրացնում քննական տեղեկագրերը.

3) հսկում է դիմորդների փաստաթղթերի ճիշտ ձևակերպման, գրանցման մատյանի և հաշվառման այլ փաստաթղթերի վարման ընթացքը.

4) նախապատրաստում է ընդունող հանձնաժողովի նիստերի նյութերը, ընդունելության հետ կապված հարցերի վերաբերյալ տնօրենի հրամանների նախագծերը, գրառում է ընդունող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) պատասխանատու է ընդունելությանն առնչվող բոլոր փաստաթղթերի պահպանման համար:

17. Քննական հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում է քննական տոմսերի և քննական այլ նյութերի մշակումը,

2) ընդունող հանձնաժողովի նախագահի հետ միասին ստորագրում և ծրարում է քննական տոմսերը և պատասխանատու է Հաստատությունում դրանց պահպանման համար,

3) ղեկավարում է քննության ընթացքը և պատասխանատու է քննության անցկացման և հանձնաժողովի աշխատանքի որակի համար,

4) պատասխանատու է քննական տոմսերի մեջ հայտնաբերված վրիպակները տեղում ուղղելու համար,

5) դիմորդներին բացատրում է քննության ընթացակարգը և ներկայացվող պահանջները,

6) ընտրողաբար ստուգում կամ վերստուգում է գրավոր աշխատանքները,

7) յուրաքանչյուր քննության ավարտից անմիջապես հետո ընդունող հանձնաժողովին է ներկայացնում քննությունների ամփոփ արդյունքները:

18. Ընդունող հանձնաժողովի լիազորությունները դադարում են ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների ամփոփման, իսկ քննական հանձնաժողովների լիազորությունները` համապատասխան քննությունների վերջնական արդյունքների ամփոփման օրվան հաջորդող 3-րդ օրվանից:

 

4. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ

 

19. Դիմորդը` Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`

1) դիմում,

2) 4 լուսանկար (3x4 չափսի),

3) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

5) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

6) սույն կարգի 22-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2-օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին,

7) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),

8) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմները (առկայության դեպքում),

9) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթը (առկայության դեպքում),

10) տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):

20. Դիմորդը Հաստատություն ընդունվելու համար կարող է դիմել մինչև 2 մասնագիտության հայտագրմամբ՝ մրցույթի առաջին հայտի գերակայության սկզբունքով, անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:

21. Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, տվյալ Հաստատությունում նախապես վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում: Սահմանված վճարներից ազատվում են սույն կարգի 22-րդ կետով նախատեսված արտոնություններ ունեցող դիմորդները, ինչպես նաև Հաստատության ընդունող հանձնաժողովի հայեցողությամբ` սոցիալական աջակցության կարիք ունեցող այլ դիմորդներ:

22. Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող Դիմորդները:

 

5. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

 

23. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների՝ տվյալ Հաստատությունում:

24. Ընդունելության մրցույթն անցկացվում է Լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում` հետևյալ սկզբունքով.

1) Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար սույն կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.

2) Ոլորտային մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սույն կարգի ցանկերով (հավելված 1-ը կցվում է) տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.

3) մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է՝

ա. մեդալակիր-դիմորդին.

բ. տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին.

գ. պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար քննություններից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.

դ. տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին.

ե. դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.

զ. հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին.

է. ըստ տվյալ մասնագիտության համար սույն կարգի ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ/միավորներ ունեցած դիմորդին.

4) վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո` սույն կարգի 24-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով նախատեսված կարգով.

5) մրցույթը համարվում է ավարտված, Լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար Հաստատությանը հատկացված տեղերը համալրվելու կամ դիմորդների թիվն այդ տեղերից պակաս լինելու դեպքում:

25. Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ Հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 30-ը ներառյալ կներկայացնի սույն կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը:

26. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:

27. Ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ «Օտար լեզու» առարկայով:

28. Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` Հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն: Ժամանակացույցը քննությունների սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ փակցվում է Հաստատությունում` ի տես բոլորի, իսկ ժամանակացույցի պատճենը՝ հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քննությունները սկսելուց մեկ շաբաթ առաջ, ներկայացվում է Լիազորված մարմնին:

29. Քննական տոմսերը կազմվում են Հաստատության քննական հանձնաժողովների կողմից՝ ընդունելության քննություններից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

30. Գրավոր առարկաների քննական տեքստերի քանակը պետք է լինի խմբերի թվից առնվազն 3-ով ավելի: Գրավոր քննությունների հարցատոմսերը պետք է կազմված լինեն այն հաշվարկով, որ յուրաքանչյուր քննական խմբի համար գործածության մեջ դրվի հարցատոմսի 4 տարբերակ պարունակող, նախապես կոմպլեկտավորված մեկ փաթեթ, իսկ վերջինիս ընտրությունը կատարվի առնվազն 3 փաթեթից:

31. Դիմորդն ընդունելության քննության է ներկայանում անձնագրով (մինչև 16 տարեկան դիմորդը` ծննդյան վկայականով, եթե անձնագիր չունի), կամ զինվորական գրքույկով, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրված համապատասխան ձևով և քննական թերթիկով, որոնք ստուգվում են ընդունող հանձնաժողովի կողմից՝ Հաստատություն և քննասենյակ մտնելիս: Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:

32. Յուրաքանչյուր քննական խմբում, որպես կանոն, ընդգրկվում է մինչև 30 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ:

33. Ընդունելության քննությունների օրերին Հաստատությունում և քննական սենյակում գտնվելու իրավունք ունեն.

1) Հաստատությունում` ընդունող հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդներն ու քննական հանձնաժողովի անդամները, սպասարկող տեխնիկական անձնակազմի անդամները, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Լիազորված մարմնի ներկայացուցիչները: Գրավոր քննության ընթացքին հետևելու նպատակով ընդունող հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրել դիմորդների ծնողներ, հասարակայնության ներկայացուցիչներ և լրագրողներ:

2) Քննական սենյակում` քննական հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդները, ընդունող հանձնաժողովի նախագահը և տեղակալը, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը և սպասարկող տեխնիկական անձնակազմի անդամները միայն ընդունող հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Լիազորված մարմնի ներկայացուցիչները:

34. Արվեստի ոլորտի մասնագիտությունների քննությունների համար նախատեսվում է հետևյալ տևողությունը.

1) «Սոլֆեջիո» առարկայի գրավոր թելադրության համար՝ 25 րոպե, իսկ բանավոր քննությանը` յուրաքանչյուր դիմորդի նախապատրաստվելու և պատասխանելու համար մինչև 15-ական րոպե.

2) գեղարվեստի մասնագիտություններով`

ա) գծանկար` մինչև 540 րոպե (3 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ).

բ) գունանկար` մինչև 360 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ).

գ) կոմպոզիցիա` մինչև 450 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 5 ակադեմիական ժամ).

դ) քանդակ` մինչև 360 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ).

ե) քանդակի կոմպոզիցիա` մինչև 225 րոպե (1 օր` 5 ակադեմիական ժամ):

35. Ոլորտային մասնագիտություններով գրավոր քննական աշխատանքները (ներառյալ սևագրությունը) և բանավոր քննությունների ժամանակ դիմորդների նշումները կատարվում են Հաստատության դրոշմակնքված թերթիկների վրա: Վերջիններս ենթակա են հաշվառման և մինչև քննական հանձնաժողովին հանձնելը պահվում են ընդունող հանձնաժողովի նախագահի մոտ:

36. Գրավոր քննական աշխատանքները, բանավոր քննությունների ժամանակ դիմորդներին տրված դրոշմակնքված թերթիկները, լրացված քննական տեղեկագրերը՝ քննական հանձնաժողովի նախագահը քննության ավարտից (գրավոր քննության դեպքում՝ աշխատանքների ստուգումից) անմիջապես հետո հանձնում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին: Յուրաքանչյուր քննության արդյունքները հաստատվում են ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից:

37. Գրավոր աշխատանքների ստուգումը կատարվում է Հաստատությունում, քննական հանձնաժողովի անդամների կողմից:

38. Ոլորտային մասնագիտություններով բանավոր քննությունների համար նախատեսվում է հետևյալ տևողությունը` յուրաքանչյուր դիմորդի նախապատրաստվելու համար մինչև 30 րոպե, իսկ պատասխանի համար մինչև 15 րոպե:

39. Ընդունելության քննությունները Ոլորտային մասնագիտություններով գնահատվում են 20 բալային համակարգով: Դրական են համարվում 8 և ավելի միավորները: 8 միավորից ցածր ստացած դիմորդը չի մասնակցում մրցույթին:

40. Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:

41. Հաստատության ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված քննությունների արդյունքների ցուցակները փակցվում են ի տես բոլորի ոչ ուշ, քան տվյալ քննության հաջորդ օրվա ժամը 12-ը:

42. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է գրավոր բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ քննությունների արդյունքները հրապարակվելուց հետո` մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը: Դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում քննական հանձնաժողովը`

1) դիմորդի ներկայությամբ վերստուգում, քննարկում է բողոքարկված աշխատանքը.

2) պատճառաբանված մերժում է փոփոխել կամ փոփոխում է գնահատականը` այդ մասին տեղյակ պահելով դիմորդին:

43. Գնահատականը փոփոխելու դեպքում այն վավերացվում է քննական հանձնաժողովի նախագահի կողմից, որի համար քննական տեղեկագրում հանձնաժողովի նախագահը տվյալ դիմորդի հերթական համարը վերցնում է շրջանակի մեջ, դրա դիմաց կատարում է «Գնահատականը փոփոխված է» նշումը և ստորագրում: Փոփոխված գնահատականն անց է կացվում նոր տեղեկագրի մեջ: Համապատասխան փոփոխություն է կատարվում նաև դիմորդի քննական թերթիկում: Գնահատականների փոփոխությունը արձանագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից:

44. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկել առանց քննասենյակից դուրս գալու՝ քննական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ: Բողոքի քննարկման արդյունքում Հանձնաժողովի նախագահը կարող է վերանայել բանավոր քննության գնահատականը:

45. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո և 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունելության արդյունքները ներկայացվում է Լիազորված մարմնին:

 

6. ՈՒՍԱՆՈՂԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

46. Մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմվում է անձնական գործ, որտեղ ընդգրկվում են սույն կարգի 19-րդ կետի 1-2 և 3-10 ենթակետերով նախատեսված փաստաթղթերը կամ փաստաթղթերի պատճենները, հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի բնագիրը կամ նոտարական հաստատումով (վավերացված) պատճենը, իսկ առկայության դեպքում` նաև գրավոր քննական աշխատանքները, բողոքարկման դիմումները և դրանց վերաբերյալ որոշումները:

47. Ընդունող հանձնաժողովի համապատասխան որոշման և լրիվ ձևակերպված անձնական գործի հիման վրա Հաստատության տնօրենը մրցույթով անցած դիմորդներին 2 աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է որպես ուսանող: Հրամանագրվածների ցուցակները հրապարակվում են ոչ ուշ, քան հրամանագրման հաջորդ օրը:

48. Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 31-ը ներառյալ կներկայացնի սույն կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը:

49. Հաստատության տնօրենը (ռեկտորը) հրամանագրված դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որտեղ պարտադիր ամրագրվում են ուսանողի ընտրած մասնագիտությունը, ուսուցման ձևը, սովորելու տարիների տևողությունը և Հաստատությունում ուսման վարձի ընդհանուր չափը՝ բաժանված ըստ ուսումնական տարիների: Պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա՝ ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

50. Ուսանողին հանձնվում է պայմանագրի երկրորդ օրինակը, ուսանողական տոմս և առաջադիմության գրքույկ:

51. Հաստատության ուսումնական խմբում ուսանողների թիվը սահմանվում է` առկա (ստացիոնար) ուսուցման համար մինչև 25, հեռակա ուսուցման համար` մինչև 20 մարդ:

52. Հաստատություն չընդունված դիմորդին վերադարձվում են սույն կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը, իսկ դրանց պատճենները, ինչպես նաև քննական աշխատանքները պահպանվում են Հաստատությունում 6 ամիս, որից հետո ոչնչացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

53. Ընդունելության հետ առնչվող կամ մրցույթի անցկացման ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն կարգով, կարգավորվում են ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

54. Սույն կարգի իրականացումը վերահսկում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

 

Հավելված 1

ՀՀ կրթության և գիտության նախարարի

5 ապրիլի 2012 թ. N 254-Ն հրամանով հաստատված կարգի

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

ԴԱՍԻՉԸ

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

1

2

3

0514

Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն

Երկ.

Մ

Հլգ

0515

Զարդակիրառական արվեստ

Երկ.

Մ

Հլգ

0601

Հաշվետարություն

Մ

Հլգ

Օլ

0604

Բանկային գործ

Մ

Հլգ

Օլ

0605

Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում

Հլգ

Օլ

Իր

0608

Առևտրական գործ

Մ

Հլգ

Օլ

0904

Օգտակար հանածոների հարստացում

Աշխ

Հլգ

Ք

1002

Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

Ֆ

Մ

Հլգ

1003

Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

Ֆ

Մ

Հլգ

 1007

Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում

Ֆ

Մ

Հլգ

1105

Մետաղների մշակման տեխնոլոգիա ճնշմամբ

Ֆ

Մ

Հլգ

1207

Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա

Ֆ

Մ

Հլգ

1210

Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա

Ֆ

Մ

Հլգ

1706

Հիվանդի ընդհանուր խնամք

Կ

Ք

Հլգ

1903

Չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի տեխնիկական շահագործում

Ֆ

Մ

Հլգ

2003

Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա

Ֆ

Մ

Հլգ

2009

Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում

Ֆ

Մ

Հլգ

2014

Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում

Ֆ

Մ

Հլգ

2203

Համակարգիչների շահագործում

Մ

Ֆ

Հլգ

2204

Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում

Մ

Ֆ

Հլգ

2304

Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում

Երկ.

Կ

Հլգ

2305

Լուսանկարչություն

Ֆ

Մ

Հլգ

2311

Հասարակական սնունդ

Կ

Ք

Հլգ

2401

Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)

Մ

Ֆ

Հլգ

2402

Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը երկաթուղային տրանսպորտում

Ֆ

Մ

Հլգ

2406

Երկաթուղու և գծային տնտեսության շահագործում

Մ

Ֆ

Հլգ

2512

Քիմիական արտադրության տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

2704

Գինեգործություն և հյութերի արտադրություն

Կ

Ք

Հլգ

2802

Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա

Ք

Մ

Հլգ

2809

Կարի արտադրության տեխնոլոգիա

Մ

Ք

Հլգ

2901

Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում

Մ

Ֆ

Հլգ

2907

Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ

Երկ.

Մ

Հլգ

2908

Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում

Երկ.

Մ

Հլգ

2915

Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական շահագործում

Ֆ

Մ

Հլգ

3106

Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում

Ֆ

Մ

Հլգ

3112

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

Կ

Մ

Հլգ

3404

Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում (ըստ ուղղությունների)

Ք

Մ

Հլգ

 

Օ գ տ ա գ ո ր ծ վ ա ծ  հ ա պ ա վ ու մ ն ե ր

 

Հլգ- Հայոց լեզու և գրականություն

ՕլՕտար լեզու

ՄՄաթեմատիկա

ՖՖիզիկա

Ք - Քիմիա

Կ - Կենսաբանություն

Աշխ - Աշխարհագրություն

Երկ - Երկրաչափություն

ԻրԻրավունքի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

 

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

1

2

3

1

2

3

0201 Իրավագիտություն

Հպ

Հլգ

Օլ

     

0202 Սոցիալական ապահովության կազմակերպում

Հպ

Հլգ

Օլ

     

0205 Սոցիալական աշխատանք

Հպ

Հլգ

Օլ

     

0206 Հրատարակչական գործ

Հլգ

Հպ

Օլ

     

0207 Թարգմանություն և գործավարություն

Օլ

Հլգ

Հպ

     

0208 Թարգմանություն և մաքսավարություն

Օլ

Հլգ

Մ

     

0209 Թարգմանություն և արխիվավարություն

Օլ

Հլգ

Հպ

     

0210 Թարգմանություն և սպասարկման կազմակերպում

Օլ

Հլգ

Հպ

     

0301 Հայոց և օտար լեզուների դասավանդում

Հլգ

Օլ

Մ

     

0302 Հայոց լեզվի դասավանդում

Հլգ

Հլ

Մ

     

0303 Ռուսաց լեզվի դասավանդում

Ռլ

Հլգ

Օլ

     

0304 Օտար լեզվի դասավանդում

Օլ

Հլգ

Մ

     

0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

Հլգ

   

Ֆիզ

   

0308 Մասնագիտական ուսուցում (ըստ ճյուղերի)

Մ

Հլգ

Հպ

     

0310 Երաժշտական կրթություն

Հլգ

   

Մասն

Սոլֆ

 

0312 Դասավանդում տարրական դասարաններում

Հլգ

Մ

Հպ

     

0313 Նախադպրոցական կրթություն

Հլգ

Մ

Հպ

     

0314 Հատուկ նախադպրոցական կրթություն

Հլգ

Մ

Հպ

     

0317 Սոցիալական մանկավարժություն

Հլգ

Մ

Հպ

     

0319 Պարի ուսուցում

Հլգ

   

Մասն

   

0401 Բուժական գործ

Հլգ

   

Կ

   

0402 Մանկաբարձական գործ

Հլգ

   

Կ

   

0403 Բուժկանխարգելման գործ

Հլգ

   

Կ

   

0404 Բժշկական օպտիկա

Հլգ

   

Ֆ

   

0405 Դեղագործություն

Հլգ

   

Կ

   

0406 Քույրական գործ

Հլգ

   

Կ

   

0407 Լաբորատոր ախտորոշում

Հլգ

   

Ք

   

0408 Լաբորատոր գործ

Հլգ

   

Կ

   

0410 Բուժական կոսմետոլոգիա

Հլգ

   

Կ

   

0411 Բուժական մերսում

Հլգ

   

Կ

   

0415 Քույրական գործի կազմակերպում

Հլգ

   

Կ

   

0416 Ատամնատեխնիկական գործ

Հլգ

   

Կ

   

0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)

Հլգ

   

Մասն

Սոլֆ

 

0502 Երգեցողություն

Հլգ

   

Մասն1

Մասն2

 

0503 Երգչախմբավարություն

Հլգ

   

Սոլֆ

Դշն

 

0504 Երաժշտության տեսություն

Հլգ

   

Սոլֆ

Եգ

Դշն

0505 Էստրադայի երաժշտարվեստ

Հլգ

   

Մասն

Սոլֆ

 

0506 Պարարվեստ

Հլգ

   

Մասն

   

0507 Դերասանական արվեստ

Հլգ

   

Մասն

   

0508 Կրկեսային արվեստ

Հլգ

   

Մասն

   

0509 Ռեժիսուրա (ըստ տեսակների)

Հլգ

   

Մասն

   

0511 Էստրադային արվեստ

Հլգ

   

Մասն

   

0512 Գեղանկարչություն

Հլգ

   

Գծն

Գնն

Կոմ

0513 Քանդակագործություն

Հլգ

   

Գծն

Քնդ

Կոմ

0514 Դիզայն (ըստ ճյուղերի)

Հլգ

   

Գծն

Գնն

Կոմ

0515 Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ

Հլգ

   

Գծն

Գնն

Կոմ

0516 Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում

Հլգ

   

Մասն

   

0517 Գրադարանային գործ

Հլգ

Հպ

Օլ

     

0518 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն

Հլգ

   

Մասն

   

0520 Լուսային ռեժիսուրա

Հլգ

   

Մասն

   

0601 Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի)

Մ

Հլգ

Օլ

     

0602 Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի)

Մ

Հլգ

Օլ

     

0603 Ֆինանսներ (ըստ ճյուղերի)

Մ

Հլգ

Օլ

     

0604 Բանկային գործ

Մ

Հլգ

Օլ

     

0606 Ապահովագրական գործ (ըստ ճյուղերի)

Մ

Հլգ

Օլ

     

0607 Շուկայաբանություն (ըստ ճյուղերի)

Մ

Հլգ

Օլ

     

0608 Առևտուր (ըստ ճյուղերի)

Մ

Հլգ

Օլ

     

0612 Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի)

Մ

Հլգ

Օլ

     

0613 Հողային ռեսուրսների կառավարում

Մ

Հլգ

Օլ

     

0801 Երկրաբանական հանույթ, օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում

Մ

Ք

Հլգ

     

0804 Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա և տեխնիկա

Մ

Ք

Հլգ

     

0902 Բաց լեռնային աշխատանքներ

Մ

Ք

Հլգ

     

0903 Օգտակար հանածոների հանքավայրերի ստորերկրյա շահագործում

Մ

Ք

Հլգ

     

0904 Օգտակար հանածոների հարստացում

Մ

Ք

Հլգ

     

0908 Հանքահորային և ստորերկրյա շինարարություն

Մ

Ֆ

Հլգ

     

1001 Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր

Ֆ

Մ

Հլգ

     

1002 Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

1004 Էլեկտրամատակարարում (ըստ ճյուղերի)

Ֆ

Մ

Հլգ

     

1005 Ջերմաէլեկտրակայաններ

Ֆ

Մ

Հլգ

     

1006 Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ

Ֆ

Մ

Հլգ

     

1007 Ատոմային և միջուկային էներգետիկական կայանքներ

Ֆ

Մ

Հլգ

     

1101 Սև մետաղների մետաղագործություն

Մ

Ֆ

Հլգ

     

1102 Գունավոր մետաղների մետաղագործություն

Մ

Ֆ

Հլգ

     

1103 Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն

Ֆ

Ք

Հլգ

     

1104 Մետաղագիտություն և մետաղների ջերմային մշակում

Ֆ

Ք

Հլգ

     

1105 Մետաղների ճնշամշակում

Ֆ

Մ

Հլգ

     

1106 Փոշեմետաղագործություն, կոմպոզիցիոն նյութեր, ծածկույթներ

Ֆ

Ք

Հլգ

     

1107 Մետաղների և եռակցումների որակի հսկում

Ֆ

Ք

Հլգ

     

1201 Մեքենաշինության տեխնոլոգիա

Ֆ

Մ

Հլգ

     

1202 Թռչող ապարատների արտադրություն

Ֆ

Մ

Հլգ

     

1203 Ավիացիոն շարժիչների արտադրություն

Ֆ

Մ

Հլգ

     

1205 Ավտոմոբիլաշինություն և տրակտորաշինություն

Ֆ

Մ

Հլգ

     

1206 Երկաթուղիների շարժակազմի արտադրություն

Ֆ

Մ

Հլգ

     

1207 Եռակցման արտադրություն

Ֆ

Մ

Հլգ

     

1208 Հղկիչ և ալմաստե գործիքներ

Ֆ

Մ

Հլգ

     

1209 Հատուկ մեքենաներ և սարքեր

Ֆ

Մ

Հլգ

     

1210 Իրերի արտադրություն ավտոմատ ռոտորային և ռոտորային-հոսքային գծերի վրա

Ֆ

Մ

Հլգ

     

1211 Հաստոցաշինություն

Մ

Ֆ

Հլգ

     

1701 Արդյունաբերական սարքավորումների տեղակայում և տեխնիկական շահագործում (ըստ ճյուղերի)

Մ

Ֆ

Հլգ

     

1703 Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

1704 Տրանսպորտային էներգետիկ սարքերի շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների)

Ֆ

Մ

Հլգ

     

1705 Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում

Մ

Ֆ

Հլգ

     

1706 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

1707 Երկաթուղային շարժակազմի տեխնիկական շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

1708 Էլեկտրոնային տեխնիկայի արտադրության համար կիրառվող սարքավորումների տեխնիական շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

1710 Սարքավորումների տեխնիկական շահագործում առևտրում և հանրային սննդում

Մ

Ֆ

Հլգ

     

1715 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում

Մ

Ֆ

Հլգ

     

1716 Հաստոցների շահագործում և սպասարկում

Մ

Ֆ

Հլգ

     

1719 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում

Մ

Ֆ

Հլգ

     

1720 Թռչող ապարատների թռիչքային շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

1721 Թռչող ապարատների սպասարկում վառելիքաքսուքային նյութերով

Մ

Ֆ

Հլգ

     

1723 Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

1801 Էլեկտրական մեքենաներ և ապարատներ

Ֆ

Մ

Հլգ

     

1802 Էլեկտրամեկուսիչ, մալուխային և խտարարման տեխնիկա

Ֆ

Մ

Հլգ

     

1803 Լուսատեխնիկա և լույսի աղբյուրներ

Ֆ

Մ

Հլգ

     

1804 Տրանսպորտային էլեկտրասարքավորումների և ավտոմատիկայի շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների)

Ֆ

Մ

Հլգ

     

1805 էլեկտրատեխնիկական սարքեր

Ֆ

Մ

Հլգ

     

1806 Էլեկտրական և էլեկտրամեխանիկական սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում (ըստ ճյուղերի)

Ֆ

Մ

Հլգ

     

1808 Էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ

Ֆ

Մ

Հլգ

     

1901 Սարքաշինություն

Մ

Ֆ

Հլգ

     

1902 Որակի հսկման և ախտորոշման սարքեր

Ֆ

Մ

Հլգ

     

1910 Ռադիոէլեկտրոնային գործիքային սարքեր

Ֆ

Մ

Հլգ

     

1911 Էլեկտրամեխանիկական գործիքային սարքեր

Ֆ

Մ

Հլգ

     

1913 Չափագիտություն

Մ

Ֆ

Հլգ

     

2001 Միկրոէլեկտրոնիկա և պինդմարմնային միկրոէլեկտրոնիկա

Ֆ

Մ

Հլգ

     

2002 Էլեկտրոնային սարքեր և սարքավորւմներ

Ֆ

Մ

Հլգ

     

2003 Ռադիոսարքաշինություն

Ֆ

Մ

Հլգ

     

2004 Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր

Ֆ

Մ

Հլգ

     

2005 Բազմուղի հեռուստահաղորդակցման համակարգեր

Ֆ

Մ

Հլգ

     

2006 Ռադիոկապ, ռադիոհաղորդում և հեռուստատեսություն

Ֆ

Մ

Հլգ

     

2007 Էլեկտրավորված և օդանավարկման համալիրների տեխնիկական շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

2008 Օդերևութաբանական ռադիոտեխնիկական համակարգերի շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

2009 Կապի միջոցների շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

2010 Տրանսպորտային ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների)

Ֆ

Մ

Հլգ

     

2013 Լսատեսողական տեխնիկա և լսատեսողական ծրագրերի ձայնատեխնիկական ապահովում

Ֆ

Մ

Հլգ

     

2014 Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի)

Ֆ

Մ

Հլգ

     

2015 Փոստային կապ

Մ

Օլ

Հլգ

     

2019 Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

2020 Հնչյունային տեխնիկայի սպասարկում

Ֆ

Մ

Հլգ

     

2101 Տեխնոլոգիական գործընթացների և արտադրությունների ավտոմատացում (ըստ ճյուղերի)

Ֆ

Մ

Հլգ

     

2102 Էլեկտրաէներգետիկական համակարգերի ռելեային պաշտպանություն և ավտոմատացում

Ֆ

Մ

Հլգ

     

2103 Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

Ֆ

Մ

Հլգ

     

2104 Կառավարման ավտոմատ համակարգեր

Ֆ

Մ

Հլգ

     

2105 Ջերմաէլեկտրակայանների տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում

Ֆ

Մ

Հլգ

     

2106 Էլեկտրաէներգետիկական գործավարական կառավարման համակարգեր և միջոցներ

Ֆ

Մ

Հլգ

     

2107 Մեքենայացման և ավտոմատացման միջոցներ (ըստ ճյուղերի)

Մ

Ֆ

Հլգ

     

2108 Որակի կառավարում

Մ

Ֆ

Հլգ

     

2201 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր

Մ

Ֆ

Հլգ

     

2202 Տեղեկատվության մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր (ըստ ճյուղերի)

Մ

Ֆ

Հլգ

     

2203 Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում

Մ

Ֆ

Հլգ

     

2204 Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում

Մ

Ֆ

Հլգ

     

2205 Կիրառական ինֆորմատիկա (ըստ ճյուղերի)

Մ

Ֆ

Հլգ

     

2206 Մեխատրոնիկա

Մ

Ֆ

Հլգ

     

2301 Սպասարկման կազմակերպում

Մ

Հլգ

Օլ

     

2302 Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում

Հպ

Հլգ

Օլ

     

2303 Իրերի քիմիական մշակման սպասարկում

Ք

Մ

Հլգ

     

2304 Վարսավիրական արվեստ

Հլգ

Կ

       

2305 Լուսանկարչական գործ

Ֆ

Մ

Հլգ

     

2307 Զբոսաշրջություն

Հպ

Օլ

Հլգ

     

2308 Գովազդ

Հլգ

Օլ

Հպ

     

2311 Հասարակական սննդի սպասարկման կազմակերպում

Մ

Հլգ

Օլ

     

2312 Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ

Ք

Կ

Հլգ

     

2315 Սպասարկում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

Մ

Հլգ

Օլ

     

2401 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)

Մ

Ֆ

Հլգ

     

2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում

Մ

Ֆ

Հլգ

     

2403 Թռչող ապարատների թռիչքային շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

2404 Թռչող ապարատների սպասարկում վառելիքաքսուքային նյութերով

Ք

Ֆ

Հլգ

     

2409 Տրանսպորտային էներգետիկական կայանքների շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների)

Ֆ

Մ

Հլգ

     

2410 Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

2411 Էլեկտրաֆիկացված և օդաչուաօդանավային համալիրի տեխնիկական շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

2412 Երկաթուղային շարժակազմի տեխնիկական շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

2413 Տրանսպորտային էլեկտրասարքավորումների և ավտոմատիկայի շահագործում ըստ տրանսպորտի տեսակների

Ֆ

Մ

Հլգ

     

2414 Տրանսպորտայի էներգետիկ սարքերի շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

2415 Օդային տրանսպորտի շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

2501 Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2502 Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2503 Էլեկտրաքիմիական արտադրություն

Ք

Ֆ

Հլգ

     

2504 Կոքսաքիմիական արտադրություն

Ք

Կ

Հլգ

     

2505 Նավթի և գազի վերամշակում

Ք

Կ

Հլգ

     

2506 Պոլիմերային նյութերից պատրաստվող իրերի և ծածկույթների արտադրություն

Ք

Կ

Հլգ

     

2507 Կինոլուսանկարչանյութերի և մագնիսական կրիչների տեխնոլոգիա

Ֆ

Ք

Հլգ

     

2508 Սիլիկատային և դժվարահալ ոչ մետաղական նյութերի և իրերի արտադրություն

Ք

Ֆ

Հլգ

     

2509 Կենսաքիմիական արտադրություն

Ք

Կ

Հլգ

     

2510 Երկրորդական հումքի վերամշակում

Ք

Կ

Հլգ

     

2512 Հրատեխնիկական միացությունների և իրերի տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2514 Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում

Ք

Մ

Հլգ

     

2515 Վերամշակման արտադրության քիմիական տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2601 Փայտամթերման տեխնոլոգիա

Ք

Մ

Հլգ

     

2602 Փայտամշակման տեխնոլոգիա

Ք

Մ

Հլգ

     

2603 Փայտանյութի վերամշակման տեխնոլոգիա

Ք

Մ

Հլգ

     

2604 Անտառային և անտառապուրակային տնտեսություն

Կ

Մ

Հլգ

     

2605 Պարտեզապուրակային և երկրապատկերային շինարարություն

Մ

Կ

Հլգ

     

2701 Հացահատիկի պահպանման և վերամշակման տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2702 Հացաթխման, մակարոնային և հրուշակեղենի տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2703 Քաղցրավենիքի տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն

Ք

Կ

Հլգ

     

2706 Ճարպերի և ճարպափոխարինիչների տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2707 Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2708 Մսի և մսամթերքների տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2709 Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2711 Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2802 Մանրաթելային նյութերի նախնական վերամշակում

Ք

Կ

Հլգ

     

2807 Մանվածքային իրերի տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2808 Հագուստի մոդելավորում և նախագծում

Հլգ

   

Գծն

   

2809 Հագուստի պատրաստման տեխնոլոգիա

Մ

Կ

Հլգ

     

2810 Կաշվի և մորթու տեխնոլոգիա

Ք

Կ

Հլգ

     

2811 Կաշվե իրերի արտադրություն

Ք

Կ

Հլգ

     

2813 Թղթե և ստվարաթղթե իրերի արտադրություն

Մ

Ք

Հլգ

     

2814 Պոլիգրաֆիական արտադրություն

Մ

Ֆ

Հլգ

     

2815 Նվագարանների արտադրություն

Մ

Ֆ

Հլգ

     

2816 Խաղալիքների գեղարվեստական նախագծում, մոդելավորում և ձևավորում

Հլգ

   

Գծն

   

2817 Մորթե արտադրանքի մոդելավորում և նախագծում

Հլգ

   

Գծն

   

2818 Կաշվե արտադրանքի մոդելավորում և նախագծում

Հլգ

   

Գծն

   

2819 Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն

Մ

Ք

Հլգ

     

2901 Ճարտապետություն

Մ

Ֆ

Հլգ

     

2902 Շենքերի և կառույցների շինարարություն ու շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

2903 Քաղաքային հաղորդակցության ուղիների շինարարություն և շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

2904 Երկաթուղիների շինարարություն, երկաթգիծ և գծային տնտեսություն

Մ

Ֆ

Հլգ

     

2905 Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն ու շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

2906 Հիդրոտեխնիկական շինարարություն

Մ

Ֆ

Հլգ

     

2907 Թունելների և մետրոպոլիտենների շինարարություն

Մ

Ֆ

Հլգ

     

2908 Կամուրջների շինարարություն

Մ

Ֆ

Հլգ

     

2909 Ոչ մետաղական շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն

Մ

Ֆ

Հլգ

     

2910 Մետաղական կոնստրուկցիաների պատրաստում

Մ

Ֆ

Հլգ

     

2911 Արդյունաբերական սարքավորումների տեղակայում

Մ

Ֆ

Հլգ

     

2912 Ջրամատակարարում և ջրահեռացում

Մ

Ֆ

Հլգ

     

2913 Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում ու շահագործում

Ֆ

Մ

Հլգ

     

2914 Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական սարքավորումների ու օդափոխման համակարգերի տեղակայում և շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

2915 Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի տեղակայում ու շահագործում

Մ

Ֆ

Հլգ

     

2916 Քաղաքաշինական կադաստր

Մ

Ֆ

Հլգ

     

2917 Հանքահորային շինարարություն

Մ

Ֆ

Հլգ

     

3001 Կիրառական գեոդեզիա

Մ

Ֆ

Հլգ

     

3002 Աէրոֆոտոգեոդեզիա

Մ

Ֆ

Հլգ

     

3101 Հողաշինարարություն

Մ

Ֆ

Հլգ

     

3102 Գյուղատնտեսագիտություն

Ք

Կ

Հլգ

     

3103 Անասնաբուծություն

Ք

Կ

Հլգ

     

3104 Անասնաբուժություն

Ք

Կ

Հլգ

     

3105 Մեղվաբուծություն

Ք

Կ

Հլգ

     

3106 Գյուղատնտեսության մեքենայացում

Մ

Ֆ

Հլգ

     

3107 Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացում և ավտոմատացում

Ֆ

Մ

Հլգ

     

3108 Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում

Ք

Կ

Հլգ

     

3109 Ձկնաբանություն և ձկնաբուծություն

Կ

Ք

Հլգ

     

3110 Արդյունաբերական ձկնորսություն

Կ

Ք

Հլգ

     

3111 Որսագիտություն և գազանաբուծություն

Կ

Ք

Հլգ

     

3112 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

Կ

Մ

Հլգ

     

3114 Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում և նորոգում

Մ

Ֆ

Հլգ

     

3201 Հրդեհային անվտանգություն

Ք

Ֆ

Հլգ

     

3202 Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում

Մ

Ֆ

Հլգ

     

3203 Կառավարում արտակարգ իրավիճակներում

Մ

Ֆ

Հլգ

     

3204 Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում

Ք

Կ

Հլգ

     

3205 Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանությոն

Մ

Կ

Հլգ

     

3207 Վայրի բույսերի վերարտադրություն, հավաք և մթերում

Կ

Ք

Հլգ

     

3208 Վայրի կենդանիների վերարտադրություն

Կ

Ք

Հլգ

     

3401 Չափագիտություն

Մ

Ֆ

Հլգ

     

3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում)` ըստ ճյուղերի

Ք

Մ

Հլգ

     

3405 Մետաղների և եռակցված միացությունների որակի հսկում

Ք

Ֆ

Հլգ

     

3406 Դոզաչափություն և ճառագայթապաշտպանություն

Ք

Ֆ

Հլգ

     

3407 Շինարարական արտադրության որակի հսկում

Մ

Ֆ

Հլգ

     

3408 Շինարարական իրերի և կոնստրուկցիաների որակի հսկում

Մ

Ֆ

Հլգ

     

 

Օգտագործված հապավումներ

 

Հլ

Հայոց լեզու

Կոմ

Կոմպոզիցիա

Հլգ

Հայոց լեզու և գրականություն

Ք

Քիմիա

Ռլ

Ռուսաց լեզու

Կ

Կենսաբանություն

Օլ

Օտար լեզու

Ֆիզ

Ֆիզկուլտուրա

Մ

Մաթեմատիկա

ՀՊ

Հայոց պատմություն

Ֆ

Ֆիզիկա

Մասն

Մասնագիտական

Գնն

Գունանկար

Սոլֆ

Սոլֆեջիո

Քնդ

Քանդակ

Դշն

Դաշնամուր

Գծն

Գծանկար

ԵԳ

Երաժշտական գրագիտություն

1. Մրցութային առարկայի գնահատական/միավոր է համարվում հիմնական կրթության վկայականի որակավորման, միջնակարգ կրթության ատեստատի պետական ավարտական քննություններից ստացած համապատասխան առարկայի միավորը, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի քննական գնահատականը:

Եթե առարկան քննական չէ՝ ապա մրցութային առարկայի գնահատական/միավոր է համարվում հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի համապատասխան առարկայի առաջադիմության միավորը:

 

2. Հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի քննական միավորների միջին թվաբանական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականը հաշվարկելիս անհրաժեշտ է անցնել 20-միավորային համակարգի` օգտվելով ներքոնշյալ սանդղակներից:

1) Գնահատման 5-միավորային համակարգից 20-միավորային համակարգի անցման համար կիրառվում է հետևյալ սանդղակը.

 

5-միավորային համակարգ

20-միավորային համակարգ

«5»

«20»

«4»

«17»

«3»

«13»

2) Գնահատման 10-միավորային համակարգից 20-միավորային համակարգի անցման համար կիրառվում է հետևյալ սանդղակը.

 

10-միավորային համակարգ

20-միավորային համակարգ

<10>

<20>

<9>

<18>

<8>

<16>

<7>

<14>

<6>

<12>

<5>

<10>

<4>

<8>

 

3. Հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականը հաշվելիս այն կլորացվում է տասնորդականի ճշտությամբ: