ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2015 թվականի N 1034-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծել հանձնաժողով` հետևյալ կազմով՝
| Գ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ) | 
| Գ. Միրիջանյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | 
| Ս. Հովհաննիսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | 
| Ս. Ազարյան | - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետ | 
| Ա. Պողոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ | 
| Ա. Ղևոնդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող | 
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2015 թ. նոյեմբերի 3 Երևան | 
 
                