«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 փետրվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32016069
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
| 10 փետրվարի 2016 թ. | N 28-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 25-ի «Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման մասին» N 65-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 2-րդ կետում «Եվրամիության «Դաս 3» ավիաբժշկական վկայագրման ուղեցույցի» բառերը փոխարինել «ԵԱԱԳ Փարթ ԷյԹիՍիՕ Մեդի (EASA Part ATCO Med)» բառերով.
2) Հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Առաջին, երկրորդ և երրորդ դասերի բժշկական սերտիֆիկատները կազմվում են սպիտակ գույնի թղթից և բաղկացած են 4 էջից, յուրաքանչյուրը Ա 7 (105x74 մմ - ISO 216 միջազգային ստանդարտ) չափի թղթից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ մնացած 3-ը լրացման համար են: 2-րդ, 3-րդ և 4-րդ էջերի ներքևի ձախ անկյունում դրվում է վկայականի համարը, իսկ աջ անկյունում` էջի հերթական համարը: Վկայականը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով:».
3) Հավելվածի 8-րդ կետում.
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողը աշխատում է եզակի-օդաչուի կարգավիճակով և դիմողի տարիքը 40 տարի և ավելի է:».
բ. 1-ին ենթակետը լրացնել նոր «բ» պարբերությամբ.
«բ. «Դաս 1» բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը նվազեցվում է մինչև 6 ամիս, երբ դիմողի տարիքը 60 տարի և ավելի է:».
4) Հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի օդանավերի անձնակազմերի անդամները, բորտուղեկցորդները, օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները յուրաքանչյուր թռիչքից կամ հերթափոխից առաջ անցնում են նախաթռիչքային կամ նախահերթափոխային բժշկական զննում Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:
Աերոդրոմի տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդները նախահերթափոխային բժշկական զննում են անցնում ընտրանքային կարգով, հերթափոխի վարորդների ընդհանուր թվի մեկ քառորդի քանակից ելնելով յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մեկ հերթափոխի կտրվածքով` Ավիացիոն բժշկական կենտրոնի օդանավակայանային կայանում:».
5) Հավելվածի 26-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Այն դեպքերում, երբ ավիացիոն մասնագետի առողջական տվյալները լիովին չեն համապատասխանում Չիկագոյի Կոնվենցիայի հավելված 1-ով և Դոկ 8984-ով սահմանված պահանջներին, բժշկական սերտիֆիկատի հատկացումը հետաձգվում է և ավիացիոն մասնագետը 2 (երկու) աշխատանքային օրյա ժամկետում ուղեգրվում է Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուի մոտ: Հաշվի առնելով բժշկական սերտիֆիկատի շնորհիվ ընձեռվող արտոնությունները և դրանց իրականացման համար ավիացիոն մասնագետի աշխատանքային պայմանները` Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն կարող է հատկացնել Բժշկական սերտիֆիկատ սահմանափակումներով` ԵԱԱԳ Փառթ-Մեդ և Փառթ-ԷյԹիՍիՕ փաստաթղթերին համապատասխան: Տվյալ բժշկական սերտիֆիկատը հատկացվում է Կարգի 31-րդ կետում նշված ժամկետում: Սահմանափակումների կիրառմամբ բժշկական սերտիֆիկատի թողարկումը Գլխավոր վարչության ավիացիոն բժշկության գծով պատասխանատուն իր խորհրդատվության հիման վրա կարող է պատվիրակել Ավիացիոն բժշկական կենտրոնին:».
6) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 30.1-րդ կետով.
«30.1. Բժշկական զննման արդյունքում Ավիացիոն բժշկական կենտրոնի բժիշկ-փորձագետի կողմից կազմվում է Ավիաբժշկական փորձագետի հաշվետվություն` համաձայն Ձև 4-ի:».
7) Հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Բժշկական զննման արդյունքները և բժշկական սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է հաշվետվական ամփոփ ձևով (Ձև 4) և ստորագրվում է հետազոտություն իրականացնող բժշկի կողմից: Այն դեպքերում, երբ բժշկական զննումն իրականացրել են Ավիացիոն բժշկական կենտրոնի մեկից ավելի բժիշկ-փորձագետներ, հաշվետվական ձևը վերջնական ստորագրում է վերջին հետազոտություն իրականացրած բժիշկ-փորձագետը:
Տրամադրված Բժշկական սերտիֆիկատի պատճենը, Հայտատուի անձնական բժշկական գործը, բժշկական զննման բոլոր փաստաթղթերը պահպանվում են Ավիացիոն բժշկության կենտրոնում:».
8) Հավելվածի Ձև 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
9) Հավելվածը լրացնել նոր Ձև 4-ով` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Գլխավոր վարչության պետ | Ա. Մովսեսյան | 
| Հավելված 1 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2016 թվականի փետրվարի 10-ի թիվ 28-Ն հրամանի | 
«Ձև 3
| 
 | »: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Հավելված 2 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2016 թվականի փետրվարի 10-ի թիվ 28-Ն հրամանի | 
«Ձև 4
Ավիաբժշկական փորձագետի հաշվետվական ձև
համապատասխան EASA Part-Med և ICAO Doc 8984 պահանջների
| (201). Հետազոտության տեսակ | (202) |  (203)  | (204) | (205) | (206) ԶՃ` նստած | (207) պուլսը` հանգստի պայմ. | |
| Սիստ. | Դիաստ. | Հաճախությունը` | |||||
| Ռիթմը` | |||||||
Կլինիկական հետազոտություն. նշել բոլոր կետերի վերաբերյալ
| Նորմալ | Ոչ նորմալ | Նորմալ | Ոչ նորմալ | ||
| (208) Գլուխ, դեմք, վիզ, պարանոց, գանգամաշկ | (218) Որովայն, ճողվածք, լյարդ, փայծաղ | ||||
| (209) բերան, կոկորդ, ատամներ | (219) հետանցք, հաստ աղի | ||||
| (210) քիթ, հարքթային սինուսներ | (220) միզասեռական համակարգ | ||||
| (211) ականջներ, թմբկաթաղանթ, թմբկաթաղանթի շարժունակություն | (221) էնդոկրին համակարգ | ||||
| (212) աչքեր - ակնագունդ և հավելումներ, տեսադաշտեր | (222) վերին և ստորին ծայրանդամներ, հոդեր | ||||
| (213) աչքեր - բիբ և աչքի հատակ | (223) ողնաշար, այլ հենաշարժական | ||||
| (214) աչքեր - ակնագնդերի շարժողություն, նիստագմ | (224) նյարդաբանական, ռեֆլեքսներ, ևն | ||||
| (215) թոքեր, կրծքավանդակ, կուրծք | (225) Հոգեբուժական | ||||
| (216) սիրտ | (226) մաշկ, ախտանշաններ, լիմֆատիկ հանգույցներ | ||||
| (217) անոթային համակարգ | (227) ընդհանուր համակարգային | ||||
| (228) Նշում. Նկարագրել բոլորը, ինչի վերաբերյալ «ոչ նորմալ» նշում է կատարվել | |||||
Տեսողության սրություն
| (229) Հեռու տեսողություն - 5մ | (230) Միջանկյալ տեսողություն | |||||||||
| Առանց կոռեկցիայի | Ակնոցներ | Կոնտակտա-յին լինզաներ | Առանց կոռեկցիայի | Տեսողական կոռեկցիայով | ||||||
| Այո | ոչ | այո | ոչ | |||||||
| Աջ աչք | Շտկումը մինչև | Աջ աչք | ||||||||
| Ձախ աչք | Շտկումը մինչև | Ձախ աչք | ||||||||
| Բինօկուլյար | Շտկումը մինչև | Բինօկուլյար | ||||||||
| 231. Մոտիկ տեսողություն. | (232) Ակնոցներ | (233) կոնտակտային լինզա | |||||||||
| Առանց կոռեկցիայի | կոռեկցիայով | ||||||||||
| Այո | ոչ | այո | ոչ | Ռեֆրակցիայի խանգարում | Սֆերիկ | Գլանաձև | առանցք | լրացուցիչ | |||
| Աջ աչք | Աջ աչք | ||||||||||
| Ձախ աչք | Ձախ աչք | ||||||||||
| Բինօկուլյար | (313) Գունազգացողություն | ||||||||||
(234) Լսողություն (եթե չի իրականացվել 239/241)
| Խոսակցական թեստ` 2 մետր հեռ., | Աուդիոմետրիա | |||||
| Աջ ականջ | Ձախ ականջ | Հց | 500 | 1000 | 2000 | 3000 | 
| Այո □ ոչ □ | Այո □ ոչ □ | Աջ | ||||
| Ձախ | ||||||
| (235) Մեզի քննություն Նորմալ □ ոչ նորմալ □ | |||
| Գլյուկոզ | սպիտ | արյուն | Այլ ախտ. Էլ. | 
| (236) Շնչառական ֆունկցիա` ԱԱԾ1/ԹԿՏ________% | (237) հեմոգլոբին ______________ _____միավոր | ||
Ուղեկցող հաշվետվական ձևեր, քանակը`
| Չի իրականացվել | նորմալ | Ոչ նորմալ/բացատր. | |
| (238) ԷԿԳ | |||
| (239) Աուդիոգրամմա | |||
| (240) Ակնաբանական | |||
| (241) ՔԿԱ | |||
| (242) Արյան լիպիդային կազմ | |||
| (243) Շնչառական ֆունկցիա | |||
| (244) Այլ (նշել) | 
| 
 | »: | ||||||||
 
                