ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
12 մայիսի 2015 թվականի |
թիվ 46 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2015 թվականի |
թիվ 46 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 40-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հավելված), ինչպես նաև «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի հաստատման մասին, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշման 2-րդ կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
2. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի մասին հիմնադրույթը.
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության ապահովման հարցերով աշխատանքային խմբի կազմը:
3. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Մ. Սուլեյմենովին:
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝
անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություններ սույն Որոշմամբ հաստատված աշխատանքային խմբի կազմում.
յուրաքանչյուր տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել աշխատանքային խմբի աշխատանքների արդյունքների մասին:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Ի. Շուվալով |
