ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2016 թվականի N 43-Ա
«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի նախապատրաստման դրամաշնորհով (այսուհետ` դրամաշնորհ) նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել դրամաշնորհով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Կառավարման խորհրդի նախագահին` միջոցառումների իրականացման գործընթացի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2016 թ. փետրվարի 3 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. փետրվարի 3-ի N 43-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
| Վ. Գաբրիելյան | -ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Վ. Տերտերյան | -ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Սամուելյան | -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
| Խ. Հակոբյան | -ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
| Ա. Բադալյան | -ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
| Զ. Զեյթունցյան | -ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ |
| Ա. Գևորգյան | -ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական |
| Ա. Խզմալյան | -Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն (համաձայնությամբ) |
| Է. Ավետյան | -ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի գործադիր տնօրեն (կառավարման խորհրդի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 12.04.16 N 276-Ա, խմբ. 02.03.17 N 202-Ա)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |