«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2004 թվականի N 1091-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 1 հավելվածի «IV. Էներգետիկա» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. Էներգետիկա
|
|
| 1. Ջերմային էլեկտրակայանների կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային արտադրամասերում (տեղամասերում), վառելիքի մատուցման նավթային տնտեսություններում էլեկտրաէներգետիկական սարքավորումների և ավտոմատիկայի սպասարկում |
| 2. Քիմիական ռեագենտների` ձեռքով պատրաստում և լցավորում, կաթսաների ջերմային ցանցերի ու գոլորշիների սնման համար ջրի քիմիական մաքրման և աղազրկման գործընթացի վարում, զտիչների վերականգնում` թթուներով, աղերով և ալկալիներով, քլորակրի լուծույթի պատրաստում ու դոզավորում, ցայտավազանների ու հովացման համակարգերի ջրի քլորացում |
| 3. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային, վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) չափման, հսկման և կառավարման համակարգերի միջոցների (ավտոմատ սարքեր, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության, բլոկավորվածքների, ազդանշանային սարքեր և այլն) սպասարկում |
| 4. Ջերմային էլեկտրակայաններում նավթի ընդունում և վերամղում |
| 5. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային արտադրամասերում (տեղամասերում) շրջայցերի միջոցով ջերմային սխեմաներում փոխարկում, գործող սարքավորումների հսկում |
| 6. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային արտադրամասերում (տեղամասերում) կամրջաձև ամբարձիչների վարում |
| 7. Սառը վիճակում կաթսաների մաքրում |
| 8. Տաք վիճակում կաթսաների որմնապատում |
| 9. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային, վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) հատակների և հարթակների սպասարկում, սարքավորումների արտաքին մակերեսների մաքրում |
| 10. Ստորգետնյա ջերմահաղորդիչների, ջերմային ցանցերի կառուցվածքների և ջերմավորման մուտքերի սպասարկում |
| 11. Փակ շինություններում տեղադրված դիզելային և լոկոմոբիլային էլեկտրակայանների սարքավորումների սպասարկում ու նորոգում |
| 12. Ջերմատարների և ջերմային ցանցերի կառուցվածքների նորոգում |
| 13. Ստորգետնյա հիդրոէլեկտրակայանների ու ամբարտակի մարմնում տեղադրված սարքավորումների սպասարկում և նորոգում |
| 14. Ջերմաէլեկտրակայաններում և ջերմային ցանցերում կաթսաների ու ջերմատարների ջերմամեկուսիչ երեսապատում |
| 15. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային, վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում), նավթային տնտեսություններում, թունելներում և ջերմաֆիկացման խցերում էլեկտրաէներգետիկական, ավտոմատիկայի, չափման միջոցների, ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի գործող սարքավորումների նորոգում |
| 16. Էլեկտրակայանների, էլեկտրական ցանցերի և բաց բաշխիչ սարքերի, 220 կՎ ու բարձր լարման էլեկտրասարքավորումների փորձարկում և պարամետրերի չափագրում |
| 17. Ոչ հոսանքատար մասերում առանց լարման հանման օդային գծերի սպասարկում և նորոգում |
| 18. Փայտանյութի հականեխման աշխատանքներ |
| 19. Կաթսայատան, տուրբինային, կաթսայատուրբինային արտադրամասերում (տեղամասերում) ջերմացանցային, բոյլերային սարքվածքների սպասարկում |
| 20. Սնդիկային սարքերի նորոգում |
| 21. Մալուխային ներանցիչների, մալուխային կապարե կցորդիչների և թաղանթների զոդում, օդային (յուղային, գազային) անջատիչների, յուղային տրանսֆորմատորների նորոգում |
| 22. Օդային գծերի և էլեկտրաենթակայանների սարքավորումների նորոգման ժամանակ վերնաշխատանքներ |
|
|
| 1. Ատոմային էլեկտրակայանների կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), նավթային տնտեսության արտադրամասերում (տեղամասերում) էլեկտրաէներգետիկական սարքավորումների և ավտոմատիկայի սպասարկում |
| 2. Քիմիական ռեագենտների` ձեռքով պատրաստում և լցավորում, ատոմային էլեկտրակայանների կոնտուրների սնում, կաթսաների, ջերմային ցանցերի ու գոլորշիչների սնման համար ջրի քիմիական մաքրման և աղազրկման գործընթացի վարում, զտիչների վերականգնում` թթուներով, աղերով ու ալկալիներով, քլորակրի լուծույթի պատրաստում և դոզավորում ու ցայտավազանների և հովացման համակարգերի ջրի քլորացում |
| 3. Կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող), վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում) չափման, հսկման և կառավարման համակարգերի միջոցների (ավտոմատ սարքեր, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության սարքեր, արգելափակոցներ, ազդանշանային համակարգեր և այլն) սպասարկում |
| 4. Ատոմային էլեկտրակայաններում նավթի ընդունում և վերամղում |
| 5. Կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող) արտադրամասերում (տեղամասերում) շրջայցերի միջոցով ջերմային սխեմաներում փոխարկում, գործող սարքավորումների հսկում |
| 6. Կաթսայատան, տուրբինային (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող) արտադրամասերում (տեղամասերում) կամրջաձև ամբարձիչների վարում |
| 7. Սառը վիճակում կաթսաների մաքրում |
| 8. Տաք վիճակում կաթսաների որմնապատում |
| 9. Ատոմային էլեկտրակայաններում ստորգետնյա ջերմահաղորդիչների ջերմային ցանցերի կառուցվածքների և ջերմավորման մուտքերի սպասարկում |
| 10. Փակ շինություններում տեղադրված դիզելային ու լոկոմոբիլային էլեկտրակայանների սպասարկում և նորոգում |
| 11. Ատոմային էլեկտրակայաններում ջերմատար և ջերմային ցանցերի կառուցվածքների նորոգում |
| 12. Ատոմային էլեկտրակայանների ջերմային ցանցերում կաթսաների և ջերմատարների ջերմամեկուսացման երեսապատում |
| 13. Կաթսայատան, տուրբինային արտադրամասերում (տեղամասերում), նավթային տնտեսություններում, թունելներում և ատոմային էլեկտրակայանների ջերմաֆիկացման խցերում գործող էլեկտրաէներգետիկական սարքավորումների ավտոմատիկայի չափման միջոցների, ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի նորոգում և կարգաբերում |
| 14. Ատոմային էլեկտրակայանների (ոչ ռադիոակտիվ գոլորշիով աշխատող տուրբինի) էլեկտրական սարքավորումների, 220 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցերի ու բաց բաշխիչ սարքերի փորձարկում և պարամետրերի չափագրում |
| 15. Ոչ հոսանքատար մասերում առանց լարման հանման օդային գծերի սպասարկում և նորոգում |
| 16. Փայտանյութի հականեխման աշխատանքներ |
| 17. Օդային գծերի և էլեկտրաենթակայանների սարքավորումների նորոգման ժամանակ վերնաշխատանքներ |
| 18. Ատոմակայանների տուրբինային արտադրամասերում (տեղամասերում) մաքրման, շինարարական և վերանորոգման աշխատանքներ |
|
|
| 1. Ավտոմատ և կիսաավտոմատ մեքենաների վրա էլեկտրաեռակցման, ձեռքի եռակցման, գազաեռակցման, գազակտրման աշխատանքներ |
| 2. Ապակեթելքային, խարամաամրակային, ասբեստե, ասֆալտամածուկային, բիտումամածուկային, պերքլորվինիլային և բակելիտային նյութերով մակերևույթների մեկուսացում |
| 3. Թթվակայուն վինիպլաստային ու ռետինապատման, ինչպես նաև հում ֆաոլիտի և ասբովինիլի կիրառմամբ աշխատանքներ |
| 4. Մոնտաժային ատրճանակի կիրառմամբ կառուցվածքների և մասերի ամրակապում |
| 5. Փակ տարածություններում նիտրոներկերով և բենզոլ, տոլուոլ բարդ սպիրտներով և այլ վնասակար քիմիական նյութերով, ինչպես նաև այդ ներկերի բաղադրիչների պատրաստման, կատարվող ներկարարական աշխատանքներ |
| 6. Վինիլացետատի, ամոնիումի, պոլիֆոսֆատի և այլ վնասակար քիմիական նյութերի օգտագործմամբ ատրճանակների ու կարթերի միջոցով մետաղյա կառուցվածքների հրդեհապաշտպանիչ երեսապատում |
| 7. Էպօքսիդային, ֆենոլֆորմալդեհիդային և այլ վնասակար քիմիական բաղադրիչներ պարունակող նյութերով մետաղյա կառուցվածքների հակակոռոզիոն երեսապատում |
| 8. Թթվային կուտակիչների սպասարկում և նորոգում |
| 9. Զանգվածային արտադրության արտադրամասերում մետաղների տաք մշակման դրոշմադարբնոցային, ինչպես նաև մամլիչներին, մուրճերին, ծռման և հորիզոնական կռման մեքենաներին տաք մետաղի մատուցման աշխատանքներ |
| 10. Երեք մետրից ավելի խորությամբ տեղակայված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի քլորացման ու օզոնացման, վթարավերականգնողական աշխատանքներ |
| 11. Ջրմուղ-կոյուղու ցանցերի և դրանց վրա գտնվող շինությունների տեխնիկական զննում ու շրջայց |
| 12. Կոյուղու շինությունների վրա գտնվող նստվածքների հեռացում |
| 13. Մակերևույթի սվաղային լուծութապատում և քսահարթում` ձեռքով |
բ) որոշման N 2 հավելվածի «IV. Էներգետիկա» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. Էներգետիկա
|
|
| 1. Կաթսաների մաքրում` տաք վիճակում |
| 2. Սնդիկային ուղղիչների սպասարկում և նորոգում |
| 3. Օդային էլեկտրահաղորդման գծերի ու ենթակայանների էլեկտրասարքավորումների սպասարկում և նորոգում` լարման տակ գտնվող հոսանքատար մասերում |
| 4. Ռադիոակտիվ և իոնիզացնող նյութերի կիրառմամբ ու ռենտգենային կայանքների շահագործման և փորձարկման ժամանակ իրականացվող աշխատանքներ |
|
|
| 1. Ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային հատուկ ջրամաքրման արտադրամասերում (տեղամասերում) կամրջային ամբարձիչների վարում |
| 2. Ռադիոակտիվ նյութեր պարունակող ապրանքների նմուշառում և դրանց վերլուծություն |
| 3. Ռադիոակտիվ գոլորշիով աշխատող ջերմացանցային, բոյլերային սարքավորումների սպասարկում |
| 4. Ատոմակայանների հիմնական (առաջին) հաղորդաշղթայի արտադրական շինությունների մաքրում |
| 5. Ռեակտորային, տուրբինային, ռեակտորատուրբինային, քիմիական արտադրամասերում (տեղամասերում) էլեկտրաէներգետիկական սարքավորումների և հիմնական (առաջին) հաղորդաշղթայի օժանդակ համակարգերի սպասարկում |
| 6. Ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքերում գտնվող հատուկ ջրամաքրման և գազամաքրման, օդափոխման, տաք և սառը օդամատակարարման համակարգերի ու շինությունների սպասարկում |
| 7. Ռեակտորային արտադրամասերում (տեղամասերում) միջուկային վառելիքի և մյուս նյութերի, ապրանքների փոխաբեռնման, տրանսպորտատեխնոլոգիական սարքավորումների սպասարկում և նորոգում |
| 8. Ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող տուրբիններ), ռեակտորատուրբինային հատուկ ջրամաքրման արտադրամասերում (տեղամասերում) չափման միջոցների հսկման և կառավարման (ավտոմատ սարքավորումներ, կարգավորիչներ, տեխնոլոգիական պաշտպանության, արգելափակման, ազդանշանային և այլ սարքվածքներ) սպասարկում |
| 9. Տուրբինային, ռեակտորային վառելիքի մատուցման արտադրամասերում (տեղամասերում), ռեակտորային, տուրբինային (ռադիոակտիվ շոգիով աշխատող) գործող էլեկտրաէներգետիկական սարքավորումների, ավտոմատիկայի և չափման միջոցների, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի նորոգում ու կարգաբերում |
| 10. Ռադիոակտիվ նյութերով աղտոտված սարքավորումների նորոգում, նյութերի և մասերի մշակում |
| 11. Ռադիոակտիվ նյութերով աղտոտված գործիքների, սարքավորումների, նյութերի և մասերի ընդունում-հանձնում |
| 12. Ռադիոակտիվ նյութերով աղտոտված սարքավորումների և շինությունների ապաակտիվացում, հատուկ արտահագուստի, կոշիկի ու այլ անհրաժեշտ պաշտպանության միջոցների ընդունում և մշակում |
| 13. Ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքում ռադիացիոն դոզիմետրական հսկողության իրականացում |
| 14. Ռադիոակտիվ մնացորդների հավաքում, տեղափոխում, վերամշակում և թաղում |
| 15. Ատոմակայանի հիմնական (առաջին) հաղորդաշղթայի շենքում իրականացվող նորոգման շինարարական աշխատանքներ |
| 16. Տաք վիճակում կաթսաների մաքրում |
| 17. Ենթակայանների, օդային էլեկտրահաղորդման գծերի ու էլեկտրասարքավորումների` լարման տակ գտնվող հոսանքատար մասերի սպասարկում և նորոգում |
|
|
| Ջրասուզական աշխատանքներ |
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «XVI. Քաղաքացիական ավիացիա» գլուխը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|