ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 19 փետրվարի 2019 թ.  | 
 թիվ 07-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 34-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի օգոստոսի 4-ի ««Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի հուլիսի 9-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 34-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 
 Նախագահ`  | 
Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 07-Ն որոշման  | 
| 
 Ցուցանիշի անվանումը  | 
 Տողի համարը  | 
 Չափի միավորը  | 
 Ցուցանիշի մեծությունը  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 Գ  | 
 1  | 
| 
 Հեռագրական կապի ծառայություններ  | |||
| 
 Ուղարկվել են հեռագրեր, ընդամենը  | 
 110  | 
 հազար հատ  | 
|
| 
 այդ թվում` ներհանրապետական  | 
 110.1  | 
 -“-  | 
|
| 
 միջազգային  | 
 110.2  | 
 -“-  | 
|
| 
 որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ  | 
 110.2.1  | 
 -“-  | 
|
| 
 Հեռախոսային ցանցի ծառայություններ  | |||
| 
 Միջքաղաքային և միջազգային ելից ավտոմատ կանչերի քանակը,   | 
 120  | 
 հազար   | 
|
| 
 այդ թվում` միջքաղաքային  | 
 120.1  | 
 -“-  | 
|
| 
 միջազգային  | 
 120.2  | 
 -“-  | 
|
| 
 որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ  | 
 120.2.1  | 
 -“-  | 
|
| 
 120 տողից` ավարտվել են խոսակցությամբ  | 
 120.3  | 
 -“-  | 
|
| 
 այդ թվում` միջքաղաքային  | 
 120.3.1  | 
 -“-  | 
|
| 
 միջազգային  | 
 120.3.2  | 
 -“-  | 
|
| 
 որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ  | 
 120.3.2.1  | 
 -“-  | 
|
| 
 Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ, ընդամենը  | 
 130  | 
 -“-  | 
|
| 
 այդ թվում` միջքաղաքային  | 
 130.1  | 
 -“-  | 
|
| 
 միջազգային  | 
 130.2  | 
 -“-  | 
|
| 
 որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ  | 
 130.2.1  | 
 -“-  | 
|
| 
 130 տողից՝ իրականացվել են  | 
 130.3  | 
 -“-  | 
|
| 
 այդ թվում` միջքաղաքային  | 
 130.3.1  | 
 -“-  | 
|
| 
 միջազգային  | 
 130.3.2  | 
 -“-  | 
|
| 
 որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ  | 
 130.3.2.1  | 
 -“-  | 
|
| 
 Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը (տող 120.3 + 130.3)  | 
 140  | 
 -“-  | 
|
| 
 այդ թվում` միջքաղաքային  | 
 140.1  | 
 -“-  | 
|
| 
 միջազգային  | 
 140.2  | 
 -“-  | 
|
| 
 որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ  | 
 140.2.1  | 
 -“-  | 
|
| 
 Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը  | 
 150  | 
 րոպե  | 
|
| 
 Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը  | 
 160  | 
 -“-  | 
|
| 
 Ղեկավար  | 
 ___________________________  | 
 _______________________  | ||
| 
 
  | 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)  | 
 
  | 
 ___________________________  | 
 
  | 
 _______________________  | 
| 
 
  | 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 «___»__________20___թ.  | 
| 
 Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 07-Ն որոշման  | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 11-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայությունների մասին» Ձև 11-կապ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի և հեռախոսային ցանցի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
6. 110-110.2.1 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
7. 120-160 տողերը վերաբերում են հեռախոսային ցանցի ծառայություններին:
8. Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում հեռագրական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները: