ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
18 հուլիսի 2017 թվականի |
թիվ 82 |
քաղ. Մոսկվա |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 199 որոշմամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
Պերմինով Ռոման Վիկտորի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի ֆինանսական շուկայի մեթոդաբանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Բելառուսի Հանրապետությունից` | |
Յարոշևիչ Դմիտրի Վիկտորի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ռազմավարական զարգացման և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ. |
բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Մ. Զաբորովսկուն, Ե.Վ. Մեդինային և Ե.Ս. Նենախովային:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
