ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
4 հոկտեմբերի 2016 թվականի |
թիվ 155 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ
Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի 6-րդ հրատարակության վրա հիմնված միասնական ապրանքային անվանացանկի նոր խմբագրության ընդունման կապակցությամբ և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) հանել դիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.
բ) ներառել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
