ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2018 թվականի N 906-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով՝
1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հանձնաժողովը՝
1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.
3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
3. Հանձնաժողվի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի N 906-Ա որոշման | 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ
| Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) | 
| Ռ. Ռուբինյան | - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | 
| Ա. Եղոյան | - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | 
| Ն. Զոհրաբյան | - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | 
| Կ. Սիմոնյան | - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | 
| Ա. Նազարյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ | 
| Ռ. Սարգսյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ | 
| Ի. Ղափլանյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | 
| Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | 
| Ա. Ադոնց | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | 
| Ք. Գրիգորյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | 
| Ս. Ծատուրյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ | 
| Ա. Հայրապետյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | 
| Վ. Սիմոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | 
| Հ. Վարդանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | 
| Ք. Ղալեչյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | 
| Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | 
| Լ. Շուշանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | 
| Ա. Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | 
| Ա. Մարտիրոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | 
| Ա. Խզմալյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | 
| Վ. Մովսիսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ | 
| Հ. Թաշչյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ | 
| Գ. Ավետիսյան | - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար | 
| Հ. Ավագյան | - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար | 
| Տ. Սամվելյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ | 
| Տ. Գալստյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ | 
| Ս. Բարսեղյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) | 
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
 
                