ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» նոյեմբեր 2023 թ. |
N 5535-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՆԱԻՐԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ N Ա-ԴԳ-001429 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 86-23 միջնորդությունը և այն հանգամանքը, որ Մարզ Կոտայք, համայնք Նոր Հաճն ք. Տոռոզյան փողոց թիվ 6/2 հասարակական սպասարկման օբյեկտ հասցեում ՆԱԻՐԱ ԱԴԱՄՅԱՆ անհատ ձեռնարկատիրոջ դեղատնային գործունեության լիցենզիայի պահանջների խախտման առնչությամբ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի ժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր ՆԱԻՐԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ պատկանող դեղատնից քաղաքացիների կողմից ձեռք են բերվել «Լիրիկա» տեսակի հոգեմետ դեղահաբեր, ինչպես նաև խուզարկության ժամանակ Նաիրա Ադամյանը ներկայացրել է «Lyrica 300 mg PGN 300» գրառմամբ` 133, «Tramadol 50 mg» գրառմամբ` 35, «Օrozamսdol 50 mg» գրառմամբ` 20, «Clozapiոe biogaraո 25 mg», գրառմամբ` 7 և առանց գրառումների` 55 դեղահաբեր` խախտելով «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերը, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն և Կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշումներով սահմանված պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով, որ պրեգաբալին, տրամադոլ, կլոզապին նյութերը ընդգրկված են Կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում» (Ցուցակ 3) և այդ ազդող նյութերը պարունակող և վերոնշյալ դեղերը դեղատներից բաց են թողնվում Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ հաստատված «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգի» համաձայն, ըստ որի, տվյալ դեղերը դուրս են գրվում N 2 դեղատոմսային ձևաթղթի վրա (հոգեմետ դեղերի համար)`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել` անհատ ձեռնարկատեր ՆԱԻՐԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ (Մարզ Կոտայք, համայնք Նոր Հաճն ք. Տոռոզյան փողոց թիվ 6/2 հասարակական սպասարկման օբյեկտ) Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի փետրվարի 15-ին տրված N Ա-ԴԳ-001429 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու լիցենզիայի գործողությունը՝ մինչև քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթն ավարտելը, իսկ քրեական վարույթի նյութերը դատարան հանձնվելու դեպքում` մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր ՆԱԻՐԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է անհատ ձեռնարկատեր ՆԱԻՐԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. Ավանեսյան |
