ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 1993 թ. N 149
Քաղ. Երևան
ԱՄԵՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՍԿԻԶԲԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ժամագոտիների միջազգային համակարգին համապատասխան ժամանակի հաշվարկման անցնելու կապակցությամբ և, ելնելով օրվա լուսավոր ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1993 թվականի ապրիլի 12-ից Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների շրջանային ու քաղաքային (քաղաքի շրջանային) խորհուրդների գործադիր կոմիտեների ամենօրյա աշխատանքի ժամանակի սկիզբը սահմանել առավոտյան ժամը 8-ը:
2. Պատգամավորների շրջանային և քաղաքային (քաղաքի շրջանային) խորհուրդների գործադիր կոմիտեներին` բնակչության սպասարկման հետ կապված պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների ամենօրյա աշխատանքի ժամանակի սկիզբը սկսած 1993 թվականի ապրիլի 12-ից տեղափոխել մեկ ժամ առաջ:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին` քննարկել և լուծել 1993 թվականի ապրիլի 12-ից իրենց համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ամենօրյա աշխատանքի ժամանակի սկզբի տեղափոխման նպատակահարմարության հարցը:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության երկաթգծին` քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքային ռեժիմը համապատասխանեցնել սույն որոշմամբ իրականացվող ամենօրյա աշխատանքի ժամանակի սկզբի տեղափոխման միջոցառումներին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
