ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 504-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 973-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 973-Լ որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) հավելվածի 12-րդ կետում՝
ա. 23-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների թեստերում ընդգրկվող «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենսդրական ակտերից մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքները.»,
բ. 24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«24) կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է գլխավոր քարտուղարի մրցույթների թեստերում ընդգրկվող «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով և 10-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրական ակտերից մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքներ.»,
գ. 30-րդ ենթակետը «կոմպետենցիաների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների» բառերով,
դ. 31-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 23-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
