ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ՀՈՒՆԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 125-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2025 թվականի ապրիլի 28-ին կնքված պետության կողմից ֆինանսական միջոցների հատկացման N25/1238-12001/1-ԱՇ, 2025 թվականի մարտի 06-ին կնքված 25/Ա-Կ-1 և N25/ՏՄ-3 պայմանագրերը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.
1) 28.50. 00 գործառական դասակարգման / օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ 900415003020 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 63 350 420 /վաթսուներեք միլիոն երեք հարյուր հիսուն հազար չորս հարյուր քսան /ՀՀ դրամով.
2) 11.01.02.51 գործառական դասակարգման/ վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածն ավելացնել 46 562 720 /քառասունվեց միլիոն հինգ հարյուր վաթսուներկու հազար յոթ հարյուր քսան / ՀՀ դրամով.
3) 09.01.01.51 գործառական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ 4753 հոդվածն ավելացնել 9 320 000/ինը միլիոն երեք հարյուր քսան հազար /ՀՀ դրամով.
4) 09.01.01.51 գործառական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Վ.Արտաշատ գյուղի «Լուսնթագ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 1 123 000/մեկ միլիոն մեկ հարյուր քսաներեք հազար /ՀՀ դրամով.
5) 09.05.01.51 գործառական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 3 799 900/երեք միլիոն յոթ հարյուր իննսունինը հազար ինը հարյուր /ՀՀ դրամով.
6) 09.05.01.51 գործառական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Վ.Արտաշատ գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 1 035 400/մեկ միլիոն երեսունհինգ հազար չորս հարյուր /ՀՀ դրամով.
7) 09.05.01.51 գործառական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի բյուջեի 4511 հոդվածն ավելացնել 1 509 400/մեկ միլիոն հինգ հարյուր ինը հազար չորս հարյուր / ՀՀ դրամով.
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -18
ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 11-ի N 125-Ն որոշման |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 11-ի N 125-Ն որոշման |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 11-ի N 125-Ն որոշման |
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 11-ի N 125-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2025 թվական:
