ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2025 թվականի N 1008-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» N 23-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Վարչական վիճակագրական հաշվետվությունը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:».
2) hավելվածի 7-րդ կետում «Վերլուծված տվյալներն ամփոփվում են և տարեկան վիճակագրական ծրագրով սահմանված ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե։ Ամփոփ տվյալներն արխիվացվում են (պահպանվում են) էլեկտրոնային տարբերակով, համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով՝ լիազոր մարմնի կազմում գործող մասնագիտացված կառույցի կողմից» բառերը փոխարինել «Վերլուծված տվյալներն ամփոփվում և արխիվացվում են (պահպանվում են) «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգում։ Ամփոփված տվյալները տարեկան վիճակագրական ծրագրով սահմանված ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե։» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2025 թվական:
