ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«22» հուլիսի 2025թ. |
N 948-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 671-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի հոկտեմբերի 11-ի «Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 671-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Հրամանով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ` Հավելված) լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ՝
Մաս 1.1. Իրականացված վերահսկվող գործարքներ | ||
1.Վերահսկվող գործարքներն իրականցվել են. |
☐Փոխկապակցված ռեզիդենտ հարկ վճարողի (-ների) հետ |
☐Ոչ ռեզիդենտ հարկ վճարողների հետ |
2) Հավելվածի Մաս 2-ի 6-րդ կետում, Մաս 2.1, Մաս 2.2, Մաս 2.3, Մաս 2.4, Մաս 4, Մաս 4.1, Մաս 4.2, Մաս 4.3, Մաս 4.4, Մաս 5, Մաս 5.1, Մաս 5.2, Մաս 5.3 և Մաս 5.4-ից հանել «(եթե տրամադրման ենթակա է)» բառերը։
3) Հավելվածի 2.3-րդ, 4.3-րդ և 5.3-րդ մասերի 4-րդ սյունակում «Ռոյալթիի վճարման հաճախականություն» բառերը փոխարինել «Ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն» բառերով.
4) Հավելվածի 2.4-րդ, 4.4-րդ և 5.4-րդ մասերի.
ա. 2.4-րդ և 5.4-րդ մասերի վերնագրում «դրամական պահանջի իրավունքի զիջում (փոխանցում)» բառերը փոխարինել «դրամական պահանջի զիջում կամ պարտքի փոխանցում» բառերով, իսկ 4.4-րդ մասի վերնագրում «դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման)» բառերը փոխարինել «դրամական պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման» բառերով.
բ. 2-րդ սյունակում «Դրամական պահանջը զիջվել է, թե՞ փոխանցվել» բառերը փոխարինել «Գործարքի տեսակը» բառերով.
գ. 3-րդ սյունակում «Երրորդ կողմի անվանումը ում զիջվել կամ փոխանցվել է դրամական պահանջը (եթե տրամադրման ենթակա է)» բառերը փոխարինել «Երրորդ կողմի անվանումը» բառերով.
դ. 4-րդ սյունակում «պահանջի» բառից հետո ավելացնել «կամ պարտքի» բառերը.
ե. 5-րդ սյունակում «Զիջումից կամ փոխանցումից հետո դրամական պահանջի չափը (ՀՀ դրամ)» բառերը փոխարինել «Դրամական պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման գործարքի արժեքը (ՀՀ դրամ)» բառերով.
5) Հավելվածի լրացման կարգում լրացնել նոր 6.1 կետ, հետևյալ բովանդակությամբ.
«6.1) Ծանուցման ձևի Մաս 1.1-ում լրացվում է իրականացված վերահսկվող գործարքների մասին տեղեկատվություն։ Մասնավորապես, եթե վերահսկվող գործարքն իրականացվել է ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ, ապա նշվում է «Փոխկապակցված ռեզիդենտ հարկ վճարողի (-ների) հետ» դաշտը, իսկ եթե ոչ ռեզիդենտ կողմի (կողմերի) հետ, ապա՝ «ոչ ռեզիդենտ հարկ վճարողների հետ» դաշտը։ Ընդ որում, եթե վերահսկվող գործարքն իրականցվել է ոչ ռեզիդենտ անձանց հետ, ապա Ծանուցման ձևի Մաս 2-ը ենթակա է պարտադիր լրացման, իսկ եթե փոխկապակցված համարվող ռեզիդենտ հարկ վճարողների հետ, ապա՝ Ծանուցման ձևի Մաս 5-ը։ Այն դեպքում, երբ իրականացվել են վերահսկվող գործարքներ ինչպես ոչ ռեզիդենտ անձանց, այնպես էլ ռեզիդենտ փոխկապակցված անձանց հետ, ապա պարտադիր լրացման են ենթակա Ծանուցման ձևի և՛ Մաս 2-ը և՛ Մաս 5-ը։»։
6) Հավելվածի լրացման կարգի 7-րդ, 16-րդ կետերից հանել «Տվյալ դաշտը լրացվում է այն դեպքում, եթե տեղեկատվությունը չի հանդիսանում բանկային գաղտնիք:» նախադասությունը,
7) Հավելվածի լրացման կարգի 10-րդ, 24-րդ և 35-րդ կետերում «13) դրամական պահանջի իրավունքի զիջում,» բառերը փոխարինել «13) դրամական պահանջի զիջում,» բառերով, իսկ «14) դրամական պահանջի իրավունքի փոխանցում,» բառերը փոխարինել «14) պարտքի փոխանցում,» բառերով,
8) Հավելվածի լրացման կարգի 16-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծանուցման ձևի 2.1-ին մասը ենթակա է պարտադիր լրացման, եթե տրանսֆերային գնագոյացման համադրելի չվերահսկվող գնի մեթոդի կիրառման շրջանակներում, անհրաժեշտ է նշել միավորի գինը։»։
9) Հավելվածի լրացման կարգի 17-րդ, 18-րդ, 31-րդ և 43-րդ կետերից հանել «եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք,» բառերը,
10) Հավելվածի լրացման կարգի 18-րդ, 31-րդ և 43-րդ կետերում «ռոյալթիի վճարման հաճախականությունը» բառերը փոխարինել «ցանկացած այլ անհրաժեշտ տեղեկատվություն» բառերով.
11) Հավելվածի լրացման կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«19. Ծանուցման ձևի 2.4-րդ մասում լրացվում է ոչ ռեզիդենտ կողմերի հետ իրականացված դրամական պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ: Առաջին դաշտում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ոչ ռեզիդենտի անվանումը, այնուհետև նշվում է թե իրականացվել է դրամական պահանջ զիջում, թե՞ պարտքի փոխանցում: Հաջորդ դաշտում լրացվում է երրորդ կողմի անվանումը ում նկատմամբ դրամական պահանջը զիջվել է կամ ում հանդեպ պարտքը փոխանցվել է։ Այնուհետև, նշվում է դրամական պահանջի կամ պարտքի փոխանցման սկզբնական չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Հաջորդ դաշտում լրացվում է դրամական պահանջի զիջումից կամ պարտքի փոխանցման գործարքի արժեքը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում լրացվում է տվյալ գործարքի մասով ցանկացած այլ տեղեկատվություն:»։
12) Հավելվածի լրացման կարգի 22-րդ, 29-րդ, 30-րդ, 41-րդ, 42-րդ կետերից հանել «, եթե չի հանդիսանում բանկային գաղտնիք» բառերը,
13) Հավելվածի լրացման կարգի 32-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«32. Ծանուցման ձևի 4.4-րդ մասում լրացվում է դրամական պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման գծով ներքին չվերահսկվող գործարքների մասին տեղեկություններ: Առաջին դաշտում լրացվում է չվերահսկվող մյուս կողմի անվանումը, այնուհետև նշվում է թե իրականացվել է դրամական պահանջի զիջում, թե՞ պարտքի փոխանցում: Հաջորդ դաշտում լրացվում է երրորդ կողմի անվանումը ում նկատմամբ դրամական պահանջը զիջվել է կամ ում հանդեպ պարտքը փոխանցվել է։ Այնուհետև, նշվում է դրամական պահանջի կամ պարտքի փոխանցման սկզբնական չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Հաջորդ դաշտում լրացվում է դրամական պահանջի զիջումից կամ պարտքի փոխանցման գործարքի արժեքը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում լրացվում է տվյալ գործարքի մասով ցանկացած այլ տեղեկատվություն:»։
14) Հավելվածի լրացման կարգի 33-րդ կետից հանել «(եթե տրամադրման ենթակա է)» բառերը,
15) Հավելվածի լրացման կարգի 41-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Ծանուցման ձևի 5.1-ին մասը ենթակա է պարտադիր լրացման, եթե տրանսֆերային գնագոյացման համադրելի չվերահսկվող գնի մեթոդի կիրառման շրջանակներում, անհրաժեշտ է նշել միավորի գինը։»։
16) Հավելվածի լրացման կարգի 44-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«44. Ծանուցման ձևի 5.4-րդ մասում լրացվում է ռեզիդենտ փոխկապակցված կողմերի հետ իրականացված դրամական պահանջի զիջման կամ պարտքի փոխանցման գծով վերահսկվող գործարքների մասին տեղեկություններ: Առաջին դաշտում լրացվում է վերահսկվող գործարքի մյուս կողմ հանդիսացող` ռեզիդենտի անվանումը, այնուհետև նշվում է թե իրականացվել է դրամական պահանջ զիջում, թե՞ պարտքի փոխանցում: Հաջորդ դաշտում լրացվում է երրորդ կողմի անվանումը ում նկատմամբ դրամական պահանջը զիջվել է կամ ում հանդեպ պարտքը փոխանցվել է։ Այնուհետև, նշվում է դրամական պահանջի կամ պարտքի փոխանցման սկզբնական չափը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով: Հաջորդ դաշտում լրացվում է դրամական պահանջի զիջումից կամ պարտքի փոխանցման գործարքի արժեքը արտահայտված ՀՀ դրամով, ընդ որում, գործարքի գումարը արտարժույթով արտահայտված լինելու դեպքում անհրաժեշտ է նշել գործարքի գումարը` Հարկային օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ վերջին դաշտում լրացվում է տվյալ գործարքի մասով ցանկացած այլ տեղեկատվություն:»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝
22.07.2025 |
Վ. ՄԽԻԹԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական:
