ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 մարտի 2022 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական կայունության, ինչպես նաև տնտեսությունների կայունության ապահովման նպատակով՝
1. Հաստատել կից ներկայացվող՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման, այդ թվում՝ մակրոտնտեսական կայունության ապահովման համար պայմանների ստեղծման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի կազմը (այսուհետ՝ Աշխատանքային խումբ).
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանը, այդ թվում՝ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ապահովել Ցանկով նախատեսված միջոցառումների գործնական իրագործմանն ուղղված ակտերի նախագծերի օպերատիվ նախապատրաստումն ու ներկայացումը Եվրասիական տնտեսական միության մարմինների քննարկմանը:
3. Հանձնաժողովին՝ ապահովել Ցանկի իրագործման հետ կապված հարցերի օպերատիվ քննարկումը՝ հիմք ընդունելով հետևյալը.
Հանձնաժողովի խորհրդի՝ նշված հարցերով ակտերի ընդունումը արտահերթ նիստ անցկացնելու միջոցով, այդ թվում՝ տեսակոնֆերանսի ռեժիմով, ինչպես նաև հեռակա քվեարկության միջոցով.
նշված հարցերով ակտերի ընդունումը և ստորագրումը՝ նիստը անցկացնելու օրը.
անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կոլեգիայի՝ նշված հարցերով որոշումներն ուժի մեջ մտնելու ժամկետի սահմանումը՝ պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում։
4. Աշխատանքային խմբին՝ ապահովել Ցանկի իրագործման մոնիթորինգը և անհրաժեշտության դեպքում՝ դրա արդիականացումը։
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ |
ԿԱԶՄ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման, այդ թվում՝ մակրոտնտեսական կայունության ապահովման համար պայմանների ստեղծման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի
|
Հայաստանի Հանրապետությունից՝ | ||
|
Քերոբյան Վահան Ռուբենի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար | |
|
Խաչատրյան Հովհաննես Վահանի՝ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ | |
|
Խաչատրյան Տիգրան Ապավենի՝ |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար | |
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | ||
|
Կալեչից Սերգեյ Վալերիի՝ |
Բելառուսի Հանրապետության ազգային բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ | |
|
Սելիվերստով Յուրի Միխայիլի՝ |
Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարար | |
|
Չերվյակով Ալեքսանդր Վիկտորի՝ |
Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար | |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | ||
|
Կուանտիրով Ալիբեկ Սակենի՝ |
Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարար | |
| Մոլդաբեկովա Ալիյա Մեյրբեկի՝ | Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ | |
| Բիրժանով Երժան Երիկի՝ |
Ղազախստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար | |
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | ||
|
Ամանգելդիև Դանիյար Ջոլդոշի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար | |
|
Բակետաև Ալմազ Կուշբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարար | |
|
Չոկոև Զաիր Լինարի՝ |
Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ | |
|
Ռուսաստանի Դաշնությունից՝ | ||
|
Սիլուանով Անտոն Գերմանի՝ |
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար | |
|
Ռեշետնիկով Մաքսիմ Գենադիի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) | |
|
Յուդաևա Քսենիա Վալենտինի՝ |
Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ | |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ | ||
| Գլազև Սերգեյ Յուրիի՝ | Կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) | |
|
Սլեպնյով Անդրեյ Ալեքսանդրի՝ |
Կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) | |
|
Սագինտաև Բակիտժան Աբդիրի՝ |
Կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) | |
|
Եվրասիական զարգացման բանկից՝ | ||
| Պոդգուզով Նիկոլայ Ռադիի՝ | Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ | |
|
Միջպետական բանկից | ||
|
Գավրիլով Նիկոլայ Վյաչեսլավի՝ |
Միջպետական բանկի նախագահ | |
(կազմը լրաց., փոփ. ԵՏՀԽ 17.10.22 թիվ 31)
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանը, այդ թվում՝ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների
|
1. Մաքսային, մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում, պաշտպանական միջոցառումներ | ||
|
1.1 |
Կրիտիկական ներմուծման ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում և սակագնային արտոնությունների տրամադրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկների հիման վրա) (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) | |
|
1.2 |
Ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների ձեռնարկում (արտահանման արգելքներ և քանակական սահմանափակումներ) ապրանքների առանձին տեսակների մասով՝ Միության ներքին շուկայի ամբողջականությունը պահպանելու համար | |
|
1.3 |
Ապրանքների ծագման հավաստագրերը ներկայացնելու կարգի պարզեցում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված նպատակով սահմանված՝ սակագնային առանձնաշնորհումներ ստանալու ընթացակարգը պարզեցնելու և ապրանքների ոչ առանձնաշնորհային ծագումը հաստատելու նպատակով | |
|
1.4 |
Մաքսային գործառնությունների իրականացման ժամկետների կրճատմանն ուղղված միջոցների ձեռնարկում և այդ գործառնությունների պարզեցում, ներառյալ՝ այն ապրանքների կատեգորիաների՝ ներառյալ արագ փչացողների, ցանկի ընդլայնում, որոնց մասով մաքսային գործառնություններն իրականացվում են առաջնահերթ կարգով. այն ապրանքների լրացուցիչ կատեգորիաների սահմանման անհրաժեշտության մշակում, որոնց մասով «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը սահմանվում է ավելի քան 2 տարի տևողությամբ գործողության ժամկետով. Միության մաքսային տարածքում ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործելու ժամկետների երկարաձգման անհրաժեշտության մշակում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման այն ապրանքների կատեգորիաների ընդլայնում, որոնք կարող են հայտագրվել բացթողման համար մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը (անդամ պետությունների առաջարկների հիման վրա) | |
|
1.5 |
Մաքսային ոլորտում Միության առաջնահերթ ընդհանուր գործընթացների իրագործում՝ տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ արդիական և հավաստի տեղեկատվություն փոխանակելու նպատակով | |
|
1.6 |
Լրացուցիչ հիմքերի սահմանում (Միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերի համեմատ)՝ ապրանքների առանձին կատեգորիաների մասով՝ առանց տոկոսների վճարման, ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրելու համար՝ մինչև 6 ամիս ժամկետով | |
|
1.7 |
Փոխադարձ առևտրում ապրանքների ծագման հավաստագրերի բնօրինակների տրամադրման առնչությամբ ներկայացվող պահանջների չեղարկում և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 11 հանձնարարագրի իրագործման արագացում | |
|
1.8 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հարթակում՝ ներքին շուկայի կայուն գործունեությունն ապահովելու նպատակով օպերատիվ խորհրդակցությունների անցկացում՝ անդամ պետությունների կողմից ժամանակավոր արտակարգ սահմանափակող միջոցներ կիրառելու դեպքում, այդ թվում՝ կրիտիկական ներմուծման ապրանքների մասով անդամ պետությունների պահանջարկն ապահովելու հնարավոր տարբերակների մշակման և փոխադարձ առևտրում ապրանքների օպերատիվ մատակարարման համար | |
|
1.9 |
Ներքին շուկայի պաշտպանության առանձին միջոցների գործողության ժամանակավոր կասեցում՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում | |
|
2. Ներքին շուկա և կոոպերացիա | ||
|
2.1 |
Նոր լոգիստիկ շղթաների ձևավորում (արտահանման և ներմուծման նոր ուղիներ, բազմամոդալ տրանսպորտային միջանցքներ, գերակա ուղղություններով բեռների փոխադրում իրականացնելու համար բարենպաստ ռեժիմի ստեղծում, այդ թվում՝ երթուղու, տրանսպորտի երթի չվացուցակի առաջնահերթությունների որոշման, արտոնյալ սակագնային պայմանների, վարչական ընթացակարգերի պարզեցման, ծովային բեռնարկղային գծերի համատեղ օպերատորների ստեղծման, Միության տարածքում համատեղ լոգիստիկ պահեստների և բաշխիչ կենտրոնների ստեղծման առնչությամբ հնարավոր հարցերի մշակում) | |
|
2.2 |
Միության շրջանակներում անդամ պետությունների քաղաքացիների անարգել տեղաշարժի համար պայմանների ստեղծում՝ սանիտարահամաճարակաբանական պահանջները պահպանելու դեպքում | |
|
2.3 |
Տեղայնացված հզորությունների ստեղծում՝ օդանավերի հավաքման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար և ավիաբաղադրամասերի, կոմպլեկտավորող տարրերի և պահեստամասերի արտադրության համար, ինչպես նաև անդամ պետությունների կողմից աշխատանքի կազմակերպում՝ անդամ պետությունների տարածքում գտնվող և տնտեսավարող սուբյեկտների կողմից շահագործվող օդանավերի տեխնիկական սպասարկման և վերանորոգման կենտրոնների հավաստագրման ընթացակարգերի անցկացումը արագացնելու (պարզեցնելու) համար | |
|
2.4 |
Նոր կոոպերացիոն շղթաների ստեղծման խթանում և կոոպերացիոն նախագծերի ցանկի սահմանում, որոնք, ընտրության հստակ և արդյունավետ չափորոշիչներ սահմանելով, կնպաստեն տնտեսության ներքին կայունությանը, ներառյալ՝ դրանց ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործմանը, այդ թվում՝ միջազգային ֆինանսական ինստիտուտների միջոցով | |
|
2.5 |
Անդամ պետությունների տնտեսության մեջ փոխադարձ ներդրումների խթանում | |
|
2.6 |
Առաջին անհրաժեշտության ապրանքների մասով ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների, Միության ներքին շուկայում համապատասխան ապրանքների բավարար առաջարկի ապահովման համար առաջարկների մշակում | |
|
2.7 |
Անդամ պետությունների առաջարկների հիման վրա Միության շրջանակներում ներդրվող՝ արտադրանքին ներկայացվող նոր պարտադիր պահանջներն ուժի մեջ մտնելու ժամկետների և նման պահանջների նկատմամբ անցումային ժամանակահատվածների գործողության ժամկետների օպտիմալացում | |
|
2.8 |
Ապրանքների որոշակի ցանկի վերաբերյալ ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի սպառման սկզբունքի տարածաշրջանային կիրառման դեպքերից բացառությունների սահմանում՝ հաշվի առնելով անդամ պետությունների միջազգային պարտավորությունները | |
|
2.9 |
Առանձին անդամ պետությունների կողմից, ազգային որոշումներին համապատասխան, արտադրությունների զարգացմանն ուղղված նախագծերի իրագործման մասով ներդրումների համար գրավիչ պայմանների ստեղծում, այդ թվում՝ ներմուծմանը փոխարինող արտադրությունների, ներառյալ՝ դրանց ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործումը, այդ թվում՝ միջազգային ֆինանսական ինստիտուտների միջոցով | |
|
2.10 |
Միության շրջանակներում և ազգային մակարդակով նախատեսված՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատման ընթացակարգերի, ինչպես նաև այն շրջանառության մեջ բաց թողելու (շրջանառության) կանոնների օպտիմալացում (այդ թվում՝ չեղարկում, վերանայում, ընդունում)՝ ներքին շուկայում ապրանքների կայուն առաջարկը պահպանելու նպատակով, հաշվի առնելով անդամ պետություններում արտադրական գործընթացների տեխնոլոգիական առանձնահատկությունները | |
|
2.11 |
Միության շրջանակներում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների գրանցման ընթացակարգի օպտիմալացում (այդ թվում՝ ազգային գրանցման հավաստագրերի գործողության պահպանման հարցի մշակում), ինչպես նաև ժամանակավոր հիմունքներով դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության առանձնահատկությունների կիրառում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական արտադրատեսակներով անդամ պետությունների բնակչությանը ժամանակին ապահովելու նպատակով, և դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ազգային գրանցման ընթացակարգերի կիրառման հնարավորության երկարաձգում (վերականգնում) | |
|
2.12 |
Անդամ պետությունների միջև, այդ թվում՝ երրորդ երկրներ (երկրներից) տեղափոխվող ապրանքների տեղափոխման և ապրանքային հոսքերի տարանցման գործընթացի արագացմանն ուղղված մոտեցումների մշակում | |
|
2.13 |
Ապրանքային հոսքերի տեղաշարժն արագացնելու նպատակով անդամ պետությունների միջև ապրանքների տեղափոխման համար պայմանների ստեղծում (հաշվի առնելով տեղափոխումը մեկ անդամ պետության տարածքից (կամ դրա մասից) անդամ պետություններից ոչ մեկի հետ ընդհանուր սահման չունեցող մեկ այլ պետության տարածք (կամ դրա մասը)), այդ թվում` հսկողության առանձին տեսակների օպտիմալացում | |
|
2.14 |
Անդամ պետություններում պետական գնումների լիարժեք թվայնացման մասով համալիր միջոցների արագացված ձևավորում, ներառյալ՝ ԷԹՍ-ի և բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հարցերը | |
|
2.15 |
Երկարաձգվում է հետևալի գործողության ժամկետը՝ Հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմանը համապատասխան տրված փորձաքննության ակտը և Անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ռեեստրային գրառումը՝ 1 օրացուցային տարով. այն ապրանքների ծագման երկիրը հաստատելու նախատեսված մեխանիզմը, որոնք Հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշման թիվ 1.1 հավելվածի համաձայն ներառվել են ցանկում՝ ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոնների մասին համաձայնագրի անքակտելի մաս հանդիսացող ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոններին համապատասխան, մինչև 2023 թվականի հունիսի 30-ը | |
|
2.16 |
Անդամ պետությունների «վազող» տնտեսությունների զարգացման համար պայմանական նպատակային ֆինանսավորման մեխանիզմների և ծրագրերի մշակում | |
|
3. Ֆինանսական և արժութային շուկաներ | ||
|
3.1 |
Անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման ընդլայնում՝ փոխադարձ առևտրի շրջանակներում հաշվարկներ կատարելիս | |
|
3.2 |
Ներդրողների, ինչպես նաև անդամ պետությունների ռեզիդենտներ հանդիսացող ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և օրինական շահերի ապահովմանն ուղղված մոտեցումների մշակում, այդ թվում՝ մեկ կամ մի քանի կողմերի ներդրած ֆինանսական կայունության պահպանման միջոցների գործողության պայմաններում | |
|
3.3 |
Ազգային արժույթներով հաշվարկների և ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները որպես անդամ պետությունների եկամուտ փոխանցելու կարգի մեխանիզմի մշակում, այդ թվում՝ Միջպետական բանկի հաշվարկային-քլիրինգային համակարգի հնարավոր օգտագործմամբ | |
|
3.4 |
Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ազգային համակարգերի փոխգործակցության ապահովում (դրանց առկայության դեպքում) | |
|
3.5 |
Եվրասիական վերաապահովագրական ընկերության արագացված ձևավորում և դրա գործունեության համար անհրաժեշտ նորմատիվային ակտերի ընդունում | |
|
3.6 |
Զարգացման ինստիտուտների գործունեության կատարելագործման համար առաջարկությունների մշակում՝ բոլոր անդամ պետություններում տնտեսական զարգացումն արագացնելու շեշտադրումով | |
|
4. Միջազգային տնտեսական համագործակցություն երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ | ||
|
4.1 |
Միության առանցքային գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման մեխանիզմների մշակում | |
|
4.2 |
Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրով նախատեսված կարգով Միության առանցքային գործընկերների հետ համաձայնագրերի կնքում՝ փոխադարձ առևտրի տեխնիկական խոչընդոտները վերացնելու մասին | |