ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2026 թվականի N 74-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված հավելվածի 1-ին կետում՝
1) 29-րդ և 78-րդ ենթակետերից հանել «և կրիպտոակտիվը» բառերը.
2) 30-րդ և 79-րդ ենթակետերից հանել «և կրիպտոակտիվ» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29․1-ին, 30․1-ին, 51․1-ին, 78․1-ին և 79․1-ին ենթակետերով՝
«29․1) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կրիպտոակտիվները՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ․ ամսաթիվը (տվյալ տարվա հունվարի 1-ը և դեկտեմբերի 31-ը),
գ․ անվանումը,
դ․ ձեռք բերելու օրը, ամիսը, տարին,
ե․ ձեռք բերելու եղանակը,
զ․ ձեռք բերելու արժեքը (գինը ) և արժույթը,
է․ գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.».
«30․1) hայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող կրիպտոակտիվ կամ կրիպտոակտիվ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ․ ամսաթիվը (տվյալ տարվա հունվարի 1-ը և դեկտեմբերի 31-ը), գ․ անվանումը,
դ․ ձեռք բերելու օրը, ամիսը, տարին,
ե․ ձեռք բերելու եղանակը,
զ․ ձեռք բերելու արժեքը (գինը) և արժույթը,
է․ գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.».
«51․1) հայտարարատու պաշտոնատար անձի՝
ա․ լրացուցիչ հրապարակային տեղեկությունները.».
«78․1) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կրիպտոակտիվները՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 29․1-ին ենթակետի «բ»-«է» պարբերությունների տվյալները.».
«79․1) hայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող կրիպտոակտիվ կամ կրիպտոակտիվ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 1-ին կետի 30․1-ին ենթակետի «բ»-«է» պարբերությունների տվյալները.».
4) 92-րդ ենթակետի «ա» պարբերության «:» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 92․1-ին ենթակետով՝
«92․1) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝
ա․ լրացուցիչ հրապարակային տեղեկությունները:»:
2. Որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ կետում՝
1) 20-րդ և 60-րդ ենթակետերից հանել «և կրիպտոակտիվը» բառերը.
2) 21-րդ և 61-րդ ենթակետերից հանել «և կրիպտոակտիվ» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20․1-ին, 21․1-ին, 42․1-ին, 60․1-ին, 61․1-ին ենթակետերով՝
«20․1) հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց կրիպտոակտիվները՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ․ անվանումը,
գ․ ձեռք բերելու օրը, ամիսը, տարին,
դ․ ձեռք բերելու եղանակը,
ե․ ձեռք բերելու արժեքը (գինը) և արժույթը,
զ․ գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.».
«21․1) hայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող կրիպտոակտիվ կամ կրիպտոակտիվ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձը, նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը՝
ա. հայտարարատուի անունը, ազգանունը, հայրանունը,
բ․ անվանումը,
գ․ ձեռք բերելու օրը, ամիսը, տարին,
դ․ ձեռք բերելու եղանակը,
ե․ ձեռք բերելու արժեքը (գինը) և արժույթը,
զ․ գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը.».
«42․1) հայտարարատու պաշտոնատար անձի՝
ա․ լրացուցիչ հրապարակային տեղեկությունները.».
«60․1) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կրիպտոակտիվները՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 20․1-ին ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.».
«61․1) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող կրիպտոակտիվ կամ կրիպտոակտիվ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամը՝
ա. սույն հավելվածի 2-րդ կետի 21․1-ին ենթակետի «բ»-«զ» պարբերությունների տվյալները.».
4) 74-րդ ենթակետի «ա» պարբերության «:» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 74․1-ին ենթակետով՝
«74․1) հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝
ա․ լրացուցիչ հրապարակային տեղեկություններ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
22.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2026 թվական: