ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0012 Ն. 26.01.2026
|
26 հունվարի 2026 թվականի |
թիվ 12-Ն |
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ (ԱՐԽԻՎԱՑՄԱՆ) ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով անցումային փուլում ապահովել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող սուբյեկտների կողմից կնքվող գործարքների վերաբերյալ պատշաճ տվյալների գրանցումը և պահպանումը, ինչպես նաև ստանալ ամբողջական, համադրելի և ժամանակին տեղեկատվություն կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ՝ կրիպտոակտիվներով մատուցվող ծառայությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար,
հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 94-րդ հոդվածի 2․2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Սահմանել «Կրիպտոակտիվներով կնքված գործարքների վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) և դրանց բովանդակության նկատմամբ պահանջները, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը» կարգը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Սույն որոշման Հավելվածով հաստատված կարգի Բաժին 3-ով սահմանված հաշվետվությունն առաջին անգամ ներկայացնելիս Հաշվետվության մեջ ներառվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 94-րդ հոդվածի 2․1-ին մասով սահմանված Ցանկում ներառվելու օրվանից իրականացված գրանցումների կամ գրառումների վերաբերյալ տեղեկությունները։
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ |
Մ. Գալստյան |
|
Երևան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի թիվ 12-Ն որոշման |
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ (ԱՐԽԻՎԱՑՄԱՆ) ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1․ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կարգը սահմանում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 94-րդ հոդվածի 2․1-րդ մասով սահմանված Ցանկում ներառված անձանց (այսուհետ՝ Ցանկում ներառված անձ) կողմից իր հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կրիպտոակտիվներով կնքված գործարքների (այդ թվում՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով իրականացվող գործարքների) վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) կարգի, դրանց բովանդակության, պայմանների, ժամկետների վերաբերյալ պահանջները, ինչպես նաև այդ գրանցումները կամ գրառումները Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը:
2. Սույն կարգը տարածվում է Ցանկում ներառված անձանց կողմից մատուցվող հետևյալ ծառայությունների վրա․
1) կրիպտոակտիվների առևտրի հարթակի գործարկում․
2) իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում.
3) հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում.
4) կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում.
5) կրիպտոակտիվների տեղաբաշխում.
6) կրիպտոակտիվների փաթեթի կառավարում.
7) կրիպտոակտիվների փոխանցում.
8) ակտիվին կցված թոքենի թողարկում:
ԲԱԺԻՆ 2. ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 2․ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ
3. Ցանկում ներառված անձը հաճախորդի վերաբերյալ առնվազն գրանցում է.
1) Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի դեպքում՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված հաճախորդի նույնականացման համար պահանջվող տեղեկությունները, հաճախորդի ռեզիդենտությունը և Ցանկում ներառված անձի կողմից հաճախորդին տրված նույնականացնող համարը,
2) Իրավաբանական անձի դեպքում՝ սույն կետի 1-ին ենթակետով պահանջված տեղեկությունները՝ իրավաբանական անձի ներկայացուցչի վերաբերյալ, ինչպես նաև իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն (օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում՝ անձի ռեզիդենտության երկրի կողմից տրամադրված հարկային նույնականացման համարը), գտնվելու վայրը:
4. Հաճախորդի վերաբերյալ գրանցված տեղեկությունները և հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը Ցանկում ներառված անձի կողմից պահպանվում է առնվազն հինգ տարի:
ԳԼՈՒԽ 3․ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ
5. Ցանկում ներառված անձը գործարքի վերաբերյալ առնվազն գրանցում է.
1) հաճախորդին տրված նույնականացնող համարը,
2) գործարքի կնքման ամսաթիվը,
3) գործարքի կնքման ժամը,
4) կրիպտոակտիվներով ծառայության տեսակը, որի շրջանակում կատարվել է գործարքը,
5) գործարքի տեսակը՝ առք, վաճառք, առուվաճառք, փոխանակում, փոխանցում կամ ածանցյալ,
6) կրիպտոակտիվի անվանումը (փոխանակման դեպքում՝ ձեռքբերվող և վաճառվող կրիպտոակտիվների անվանումները),
7) կրիպտոակտիվի գինը (փոխանակման դեպքում՝ փոխանակման դրույքը),
8) կրիպտոակտիվի ընդհանուր քանակը (փոխանակման դեպքում՝ ձեռքբերվող և վաճառվող կրիպտոակտիվների քանակները),
9) գործարքի ընդհանուր ծավալը,
10) գործարքի արժույթի ISO կոդը,
11) գործարքի կատարման տեսակը՝ կանխիկ կամ անկանխիկ,
12) գործարքի նույնականացուցիչ համարը (գործարքի հեշը կամ գործարքի նույնականացման համար օգտագործվող այլ համար, որն ավտոմատ կերպով ստեղծվում է ապակենտրոնացված գրանցամատյանի վրա և հնարավորություն է տալիս նույնականացնել կոնկրետ գործարքը: Գործարքի հեշի կամ ապակենտրոնացված գրանցամատյանի նույնականացման այլ համարի բացակայության դեպքում նշվում է Ցանկում ներառված անձի կողմից վարվող գործարքների ներքին գրանցամատյաններում տվյալ գործարքին տրված նույնականացուցիչ համարը, որը պետք է լինի առանձնահատուկ (չկրկնվող) յուրաքանչյուր գործարքի համար),
13) կիրառելիության դեպքում՝ գործարքի վերջնահաշվարկի համար օգտագործված՝ կողմերի (այդ թվում՝ Ցանկում ներառված անձի) ապակենտրոնացված գրանցամատյանում բացված հասցեները, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանից դուրս բացված՝ կրիպտոակտիվների հաշիվները և հաշիվը բացող կազմակերպության անվանումը,
14) եթե գործարքը կատարվել է առևտրային հարթակում, ապա նշվում է նաև առևտրային հարթակի անվանումը:
6. Սույն կարգով պահանջվող տեղեկությունների գրանցումները պետք է կատարվեն այնպես, որ Ցանկում ներառված անձը հնարավորություն ունենա լրացնել և ներկայացնել սույն կարգի 6-րդ գլխով սահմանված Հաշվետվությունը:
7. Սույն կարգի 5-րդ կետի համաձայն գործարքների վերաբերյալ գրանցված տեղեկությունները Ցանկում ներառված անձի կողմից պահպանվում են առնվազն հինգ տարի:
ԳԼՈՒԽ 4․ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
8. Ցանկում ներառված անձը գործարքներ կատարելիս հաճախորդին տրամադրում է յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ գործարքի հաշվառման փաստաթուղթ, ընդ որում.
1) գործարքի հաշվառման փաստաթուղթն առնվազն ներառում է.
ա. Ցանկում ներառված անձի անվանումը, գործունեության վայրը և հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. հաճախորդի անուն, ազգանունը (անվանումը),
գ. սույն կարգի 5-րդ կետով սահմանված տեղեկությունները` բացառությամբ սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի,
դ. կիրառելիության դեպքում՝ հաճախորդի (իրավաբանական անձի ներկայացուցչի) ստորագրությունը,
ե. կիրառելիության դեպքում՝ Ցանկում ներառված անձի աշխատակցի (այսուհետ՝ աշխատակցի) ստորագրությունը:
2) գործարքի հաշվառման փաստաթղթի մեկ օրինակը պահպանվում է Ցանկում ներառված անձի մոտ՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով` հինգ տարի ժամկետով,
3) սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին չհամապատասխանող գործարքի հաշվառման փաստաթղթի տրամադրման դեպքում գործարքի հաշվառման փաստաթուղթը համարվում է չտրամադրված:
ԳԼՈՒԽ 5․ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
9. Ցանկում ներառված անձի հաճախորդների սպասարկման տարածքը պետք է կահավորված լինի տեսագրման և ձայնագրման, իսկ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի դեպքում առնվազն տեսագրման այնպիսի համակարգով, որը կապահովի և փաստացի կիրականացնի կանխիկով գործարքների իրականացման վայրի մշտական տեսագրում և ձայնագրում՝ աշխատանքային օրվա ողջ ընթացքում:
10. Տեսագրությունները ու ձայնագրությունները պետք է լինեն պատշաճ որակի՝ այնպես, որ տեսանելի լինի հաճախորդի դեմքը, դրամական միջոցների փոխանցումը, կիրառելիության դեպքում՝ աշխատակցի կողմից դրամական միջոցների հաշվարկումը, հաճախորդին գործարքի հաշվառման փաստաթղթի փոխանցումը:
11. Տեսաձայնագրություններում պետք է նշվեն տեսագրման ամսաթիվը և ժամը: Ընդ որում, սույն կարգի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն գրանցված գործարքի ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանեն տեսաձայնագրություններում գրանցված գործարքի ամսաթվին և պահին:
12. Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն Ցանկում ներառված անձի կողմից առնվազն վեց ամիս:
13. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեսագրման և ձայնագրման համակարգերի խափանման կամ էլեկտրասնուցման անջատման դեպքում Ցանկում ներառված անձը պարտավոր է անմիջապես դադարեցնել գործունեությունը մինչև համակարգերի վերագործարկումը` այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին:
ԲԱԺԻՆ 3. ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 6․ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
14. Ցանկում ներառված անձը ամսական կտրվածքով Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կարգի համաձայն գրանցված (գրառված) տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն):
15. Հաշվետվությունում լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում
1) Ցանկում ներառված անձի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում կրիպտոակտիվներով առքի, վաճառքի (այդ թվում՝ կրիպտոակտիվների տեղաբաշխման, ակտիվին կցված թոքենների թողարկման ծառայություններ շրջանակում), առք ու վաճառքի, ածանցյալ ֆինանսական գործարքների, փոխանակման, փոխանցման, հանձնարարականի ընդունման և հաղորդման պայմանագրերի կնքման (այսուհետ՝ նաև գործարքների կնքում) վերաբերյալ տեղեկությունները՝ անկախ տվյալ գործարքի վերջնահաշվարկի կամ մարման ժամկետից,
2) Ցանկում ներառված անձանց՝ ապակենտրոնացված գրանցամատյանի հասցեները, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանից դուրս բացված՝ կրիպտոակտիվների հաշիվները և հաշիվը բացող կազմակերպության անվանումը:
16. Ածանցյալ ֆինանսական գործարքների դեպքում Հաշվետվությունը չի ներկայացվում մարման գործարքների համար:
17. Հաշվետվությունը բաղկացած է երեք աղյուսակից:
18. Հաշվետվությունը լրացվում է սույն կարգի Հավելված 1-ի Աղյուսակ 1-ով, Աղյուսակ 2-ով և Աղյուսակ 3-ով սահմանված ձևերով և սույն կարգի 7-րդ գլխով սահմանված լրացման հրահանգին համապատասխան։
19. Հաշվետվության Աղյուսակ 1-ում լրացվում են սույն կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ փոխանցման գործարքների, որոնք լրացվում են Աղյուսակ 2-ում: Հաշվետվության Աղյուսակ 3-ի 3.1 և 3.2 աղյուսակներում լրացվում են հաշվետու ամսվա վերջի դրությամբ Ցանկում ներառված անձին պատկանող՝ ապակենտրոնացված գրանցամատյանում բացված հասցեների և ապակենտրոնացված գրանցամատյանից դուրս բացված՝ կրիպտոակտիվների հաշիվների վերաբերյալ տեղեկությունները: Ընդ որում, եթե Ցանկում ներառված անձը կրիպտոակտիվներով գործարքների համար գեներացնում է բազմաթիվ հասցեներ, և այդ հասցեները օգտագործվում են միայն մեկ անգամ կամ մեկ հաճախորդի կողմից՝ կրիպտոակտիվներ ընդունելու և հիմնական հասցեներ փոխանցելու համար, ապա ներկայացվում են միայն հիմնական հասցեները:
20. Հաշվետվության Աղյուսակ 1-ը և Աղյուսակ 2-ը լրացվում են գործարք առ գործարք՝ մեկ տողով, բացառությամբ կրիպտոակտիվների առևտրի հարթակի գործարկման ծառայության, որի դեպքում նշված աղյուսակները լրացվում են երկու տողով՝ գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր հաճախորդի համար առանձին տողով:
21. Կրիպտոակտիվների փաթեթի կառավարման ծառայության շրջանակում Հաշվետվությունում ներառվում են նաև՝
1) Ցանկում ներառված անձի հետ կրիպտոակտիվների փաթեթի կառավարման պայմանագիր կնքած հաճախորդների միջև գործարքները և
2) հաճախորդների ու Ցանկում ներառված անձի միջև գործարքները:
22. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, երկու լրացված տողերի միջև ամբողջությամբ դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից: Սույն կետի պահանջը չի տարածվում, եթե Հաշվետվության էլեկտրոնային տարբերակի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունն առկա է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ֆայլերում:
23. Հաշվետվությունը լրացնելիս տեղեկատվությունը պետք է ներկայացնել առանց չակերտների:
24. Հաշվետվությունում լրացման ենթակա բոլոր թվերը կլորացվում են ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ։
25. Ցանկում ներառված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող Հաշվետվությունում պարունակվող տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:
26. Հաշվետվությունը ներկայացվում է ամսական կտրվածքով՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա յոթերորդ աշխատանքային օրը (ներառյալ):
27. Այն դեպքերում, երբ Հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը Ցանկում ներառված անձի համար աշխատանքային է, իսկ Կենտրոնական բանկի համար՝ ոչ աշխատանքային, ապա Հաշվետվության ներկայացման վերջին օր է համարվում Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։
28. Սույն կարգով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող՝ սույն կարգով սահմանված ճշգրտված Հաշվետվությունը ներկայացվում է Հաշվետվության ներկայացման համար սույն կարգով սահմանված կարգով։ Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանի համար մի քանի ճշգրտված Հաշվետվությունների ներկայացման դեպքում հավաստի է համարվում ներկայացված վերջին ճշգրտված Հաշվետվությունը:
29. Հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան։
30. Սույն գլխով սահմանված Հաշվետվությունից բացի, Ցանկում ներառված անձը, Կենտրոնական բանկի պահանջած ձևով Կենտրոնական բանկ է ներկայացնում գործարքների վերաբերյալ գրանցված և պահպանված այլ տեղեկությունները, փաստաթղթերը, տեսաձայնագրությունները՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե ներկայացման այլ ժամկետ Կենտրոնական բանկի կողմից չի սահմանվել:
ԳԼՈՒԽ 7․ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ
31. Հաշվետվության՝ սույն կարգի Հավելված 1-ի Աղյուսակ 1-ի և Աղյուսակ 2-ի սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան (ըստ կիրառելիության յուրաքանչյուր ծառայության համար).
1) «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է գործարքի կնքման ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը՝ 09/02/2026 ձևաչափով,
2) «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է գործարքի կնքման ժամը՝ ժամ:րոպե (13:50) ձևաչափով, ընդ որում, օտարերկրյա շուկաներում գործարքների կնքման դեպքում գործարքի կնքման ժամը նշվում է տեղի (Հայաստանի Հանրապետության) ժամանակով,
3) «Կրիպոտակտիվներով ծառայության տեսակը» սյունակում լրացվում է «հարթակի գործարկում», «իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում», «հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում», «հանձնարարականների ընդունում և հաղորդում», «տեղաբաշխում», «փաթեթի կառավարում» կամ «փոխանցման ծառայություն», «ակտիվին կցված թոքենների թողարկում»,
4) «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «առք» (իր կամ հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առքի, ինչպես նաև կրիպտոակտիվների փաթեթի կառավարման, հանձնարարականի ընդունման և հաղորդման կամ հարթակի գործարկման (կրիպտոակտիվը ձեռք բերող հաճախորդի տեսանկյունից) ծառայությունների շրջանակում կրիպտոակտիվի առքի դեպքում) կամ «վաճառք» (իր կամ հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների վաճառքի, ինչպես նաև կրիպտոակտիվների փաթեթի կառավարման, հանձնարարականի ընդունման և հաղորդման, հարթակի գործարկման (կրիպտոակտիվը վաճառող հաճախորդի տեսանկյունից), ակտիվին կցված թոքենների թողարկման կամ տեղաբաշխման ծառայությունների շրջանակում կրիպտոակտիվի վաճառքի դեպքում), «փոխանցում» կամ «ածանցյալ»,
5) «Կրիպտոակտիվի անվանումը», «Ձեռք բերվող կրիպտոակտիվի անվանումը» կամ «Վաճառվող կրիպտոակտիվի անվանումը» սյունակում նշվում է կրիպտոակտիվի՝ շուկայում շրջանառվող հապավումը (BTC, ETH, SOL և այլն), հապավման բացակայության դեպքում՝ կրիպտոակտիվի ամբողջական անվանումը,
6) «Կրիպտոակտիվի ընդհանուր քանակը», «Ձեռք բերվող կրիպտոակտիվի ընդհանուր քանակը» կամ «Վաճառվող կրիպտոակտիվի ընդհանուր քանակը» սյունակում լրացվում է Ցանկում ներառված անձի կողմից մատուցված ծառայության շրջանակում գործարքի առարկա, իսկ կրիպտոակտիվների փոխանակման դեպքում ձեռք բերվող կամ վաճառվող կրիպտոակտիվների ընդհանուր քանակը,
7) «Գործարքի ընդհանուր ծավալը» սյունակում լրացվում է գործարքի առարկա կրիպտոակտիվի միավոր գնի և քանակի արտադրյալը: Ընդ որում, սույն սյունակը լրացվում է այն արժույթով (Հայաստանի Հանրապետության դրամով, դոլարով և այլն)՝ հազարներով, որով արտահայտված է գործարքի առարկա կրիպտոակտիվի արժեքը, ընդ որում, սույն սյունակը չի լրացվում կրիպտոակտիվների փոխանցման և փոխանակման գործարքների համար,
8) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով լրացվում է գործարքը, ընդ որում, սույն սյունակը չի լրացվում կրիպտոակտիվների փոխանցման և փոխանակման գործարքների համար,
9) «Կանխիկ/անկանխիկ» սյունակում նշվում է «կանխիկ» կամ «անկանխիկ»՝ կախված նրանից, թե կրիպտոակտիվներով ծառայությունը հաճախորդին կանխիկ, թե անկանխիկ ձևով է մատուցվել, ընդ որում, սույն սյունակը չի լրացվում այն ծառայությունների մատուցման դեպքում, երբ Ցանկում ներառված անձը դրամական միջոցներ չի ներգրավել ծառայության մատուցման շրջանակում,
10) «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակում նշվում է գործարքի հեշը կամ գործարքի նույնականացման համար օգտագործվող այլ համարը, որն ավտոմատ կերպով ստեղծվում է ապակենտրոնացված գրանցամատյանի վրա և հնարավորություն է տալիս նույնականացնել կոնկրետ գործարքը, ընդ որում, գործարքի հեշի կամ ապակենտրոնացված գրանցամատյանի նույնականացման այլ համարի բացակայության դեպքում սույն սյունակում նշվում է Ցանկում ներառված անձի կողմից վարվող՝ գործարքների ներքին գրանցամատյաններում տվյալ գործարքին տրված նույնականացուցիչ համարը, որը պետք է լինի առանձնահատուկ (չկրկնվող) յուրաքանչյուր գործարքի համար,
11) «Հաճախորդին նույնականացնող համարը» սյունակում լրացվում է Ցանկում ներառված անձի կողմից հաճախորդին տրված նույնականացնող համարը,
12) «Հաճախորդի ռեզիդենտությունը» սյունակում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»:
|
ՀԱՎԵԼՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի թիվ 12-Ն որոշման |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՂՅՈՒՍԱԿ 1.
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Ծառայություններ մատուցող անձի անվանումը .........................................
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ..........................................
|
N |
Գոր-ծարքի կնքման ամսա-թիվը |
Գոր-ծարքի կնքման ժամը |
Կրիպոտ-ակտիվ-ներով ծառա-յության տեսակը |
Գործարքի տեսակը |
Կրիպտո-ակտիվի անվա-նումը |
Կրիպտո-ակտիվի ընդհա-նուր քանակը |
Գոր-ծարքի ընդհա-նուր ծավալը |
Գոր-ծարքի արժույթի ISO կոդը |
Կանխիկ/ անկան-խիկ |
Գործարքի նույնա-կանացուցիչ համարը |
Հաճա-խորդին նույնա-կանացնող համարը |
Հաճա-խորդի ռեզիդեն-տությունը |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հավաստիացնում եմ, որ Աղյուսակ 1-ում լրացված տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական:
Ղեկավարի ստորագրություն ______________________
ԱՂՅՈՒՍԱԿ 2
ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Ծառայություններ մատուցող անձի անվանումը ......................................
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ..........................................
|
N |
Գոր-ծարքի կքնման ամսա-թիվը |
Գոր-ծարքի կնքման ժամը |
Կրիպոտ-ակտիվ-ներով ծառա-յության տեսակը |
Ձեռք բերվող կրիպտո-ակտիվի անվանումը |
Ձեռք բերվող կրիպտո-ակտիվի ընդհանուր քանակը |
Վաճառվող կրիպտո-ակտիվի անվա- նումը |
Վաճառվող կրիպտո-ակտիվի ընդհանուր քանակը |
Գործարքի նույնակա-նացուցիչ համարը |
Հաճա-խորդին նույնակա-նացնող համարը |
Հաճա-խորդի ռեզիդեն-տությունը |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հավաստիացնում եմ, որ Աղյուսակ 2-ում լրացված տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական:
Ղեկավարի ստորագրություն
______________________
ԱՂՅՈՒՍԱԿ 3 .
ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(ամսական)
Ծառայություններ մատուցող անձի անվանումը ..........................................
Հաշվետվության ներկայացման ամսաթիվը ..........................................
|
|
Հավաստիացնում եմ, որ Աղյուսակ 3.1-ում և Աղյուսակ 3.2-ում լրացված տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական:
Ղեկավարի ստորագրություն ______________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2026 թվական: