ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
5 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 118 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին և 3096 հոդվածի 1-ին կետին, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 10 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 33-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն պարբերությունն ուժի մեջ մտնելու օրվանից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի 10-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում շրջանառության մեջ դրված անվավոր տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների) տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը Ղազախստանի Հանրապետության տարածքում Ղազախստանի Հանրապետության իրավաբանական անձանց և Ղազախստանի Հանրապետության քաղաքացիություն և (կամ) Ղազախստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձանց կողմից չեն թույլատրվում։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում շրջանառության մեջ դրված և ֆիզիկական անձանց համար իրացնելու նպատակով նախատեսված, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ էլեկտրոնային առևտրի ապրանք հանդիսացող անվավոր տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների) տիրապետումը, օգտագործումը և (կամ) տնօրինումը Ղազախստանի Հանրապետության տարածքում կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց, ինչպես նաև համապատասխանաբար Ղազախստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և (կամ) Ղազախստանի Հանրապետությունում կամ Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձանց կողմից չեն թույլատրվում։
Սույն կետի դրույթներով չի սահմանափակվում Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետություններում գրանցված՝ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների ֆիզիկական անձանց պատկանող՝ անձնական օգտագործման (սեփական կարիքների) համար նախատեսված տրանսպորտային միջոցների ժամանակավոր գտնվելը և օգտագործումը Ղազախստանի Հանրապետության տարածքում կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման 2 րդ կետի և փոփոխությունների (սույն որոշման հավելված) 1-ին ու 3-րդ կետերի։
Սույն որոշման 2-րդ կետի առաջին և երրորդ պարբերություններն ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Սույն որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը և փոփոխությունների (սույն որոշման հավելված) 1-ին և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 118 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մեջ կատարվող
1. 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա) «ներքին սպառման համար բացթողում»՝ բացառությամբ՝
այն արտադրանքը նշված մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքի, որի մասով տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատվել է, սույն կետի «բ» ենթակետին համապատասխան, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս, եթե մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցվելու պահին այդ արտադրանքի ներմուծման ժամանակ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատող փաստաթուղթը գործող փաստաթուղթ է.
սույն կարգի 11-րդ կետի հինգերորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.
Մաքսային օրենսգրքի 246-րդ 2-րդ կետով նախատեսված դեպքի.»։
2. 10-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Սույն ենթակետի դրույթները չեն կիրառվում Ղազախստանի Հանրապետությունում անվավոր տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների) ներմուծման մասով։»։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝
«11. Այն դեպքում, երբ սույն կարգի 2-րդ կետում նշված ներմուծվող (ներմուծված) արտադրանքը ֆիզիկական անձանց համար իրացնելու նպատակով նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի ապրանք է, այդ արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
արտադրանքը ձևակերպվում է «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով՝ առանց տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատման.
տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերը պետք է գտնվեն նշված արտադրանքի հայտարարատուի մոտ՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի՝ սեփականության, տնտեսավարման, օպերատիվ կառավարման կամ վարձակալության ներքո գտնվող կառույցներից, շինություններից (շինությունների մասերից) և (կամ) բաց հրապարակներից (բաց հրապարակների մասերից) (այսուհետ՝ կառույցներ (շինություններ, հրապարակներ)) այն ստացողը հանդիսացող ֆիզիկական անձի համար առաքելու նպատակով այդ արտադրանքի արտահանման մասին ծանուցումն էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային մարմին ներկայացվելու պահին.
տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանման հաստատման համար մաքսային մարմին ներկայացվող համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը պետք է վավերական լինեն՝ այդ արտադրանքն ստացողը հանդիսացող ֆիզիկական անձի համար առաքելու նպատակով կառույցներից (շինություններից, հրապարակներից) այն արտահանելու մասին ծանուցումն էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային մարմին ներկայացվելու օրվա դրությամբ.
տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերը կամ դրանց մասին տեղեկությունները ներկայացվում են այդ արտադրանքն ստացողը հանդիսացող ֆիզիկական անձի համար առաքելու նպատակով այն կառույցներից (շինություններից, հրապարակներից) արտահանելու մասին ծանուցումն էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից մաքսային մարմին ներկայացվելու դեպքում՝ մաքսային կանոնակարգման մասին անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունները պետք է պարունակվեն այդ արտադրանքն ստացողը հանդիսացող ֆիզիկական անձի համար առաքելու նպատակով այն կառույցներից (շինություններից, հրապարակներից) արտահանելու մասին մաքսային մարմնի ծանուցման մեջ։
Մաքսային մարմինն իրավունք ունի մերժելու այդ արտադրանքն ստացողը հանդիսացող ֆիզիկական անձի համար առաքելու նպատակով կառույցներից (շինություններից, հրապարակներից) դրա արտահանումը՝ ծանուցման մեջ տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկությունների բացակայության դեպքում։»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: