ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 դեկտեմբերի 2025 թվականի |
թիվ 115 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Կատարել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 210 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ապրանքների արտաքին առևտրի մաքսային վիճակագրություն վարելու մեթոդաբանության մեջ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 115 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ
1․ 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն վարելու համար տեղեկատվության հիմնական աղբյուրներն են ապրանքների հայտարարագրերում, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրերում և անդամ պետությունների մաքսային մարմիններ ներկայացվող այլ փաստաթղթերի (այսուհետ՝ մաքսային փաստաթղթեր) մեջ պարունակվող տեղեկությունները։
2․ 7-րդ կետում՝
ա) «բ» ենթակետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«առաքանիներով կամ սուրհանդակային ծառայության միջոցով ստացված (ուղարկված) ապրանքներ՝ բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից անմիջական բաժանորդագրման միջոցով ստացվող պարբերականների (թերթերի, ամսագրերի)»
բ) «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«ֆիզիկական անձանց կողմից իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներ
էլեկտրոնային առևտրի ապրանքներ, որոնք ձեռք են բերվել ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպվելու (երրորդ երկրի տարածքից անդամ պետության տարածք ներմուծելիս հաշվառվում են ապրանքների ներմուծման մեջ, իսկ անդամ պետությունների տարածքից երրորդ երկրի տարածք այդ ապրանքներն արտահանելիս հաշվառվում են ապրանքների արտահանման մեջ)․»։
3․ 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով՝
«գ) ֆիզիկական անձանց կողմից իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքներ, որոնք ներմուծվել են անդամ պետության տարածք երրորդ երկրի տարածքից և ավելի վաղ հայտագրված «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելիս ձևակերպվել են հետևյալ մաքսային ընթացակարգերով՝
«բացթողում՝ ներքին սպառման համար»
«հրաժարում՝ հօգուտ պետության։»։
4. 12-րդ կետի առաջին պարբերության մեջ «ապրանքների հայտարարագրի մեջ» բառերը փոխարինել «ինչպես ապրանքների հայտարարագրի, այնպես էլ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի մեջ» բառերով։
5. 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետերով՝
ե) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով օգտագործվում է դրանց արժեքը՝ հաշվի առնելով վճարումը հաստատող փաստաթղթերը (կտրոնները, հաշիվները, բանկային վճարային փաստաթղթերը և այլ փաստաթղթեր, որոնք կապված են այդ ապրանքների ձեռքբերման հետ)
զ) ֆիզիկական անձանց կողմից իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ օգտագործվում է այդ ապրանքների մաքսային արժեքը։»։
6․ 20-րդ կետի երկրորդ նախադասությունը «ապրանքների հայտարարագրի» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի» բառերով։
7․ 21-րդ կետի առաջին պարբերության մեջ «զտաքաշը» բառը փոխարինել «զտաքաշը, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար՝ համաքաշը» բառերով։
8․ 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով՝
«դ) ապրանքը դասվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների շարքին։»։
9. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 251 կետով՝
«251. Էլեկտրոնային առևտրի ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության նպատակով՝ դիտարկումն անցկացվում է հետևյալ հիմնական ցուցանիշներով՝
ա) հաշվետու ժամանակաշրջանը (ամիսը).
բ) ապրանքի տեղափոխման ուղղությունը (ներմուծում, արտահանում).
գ) ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.
դ) ապրանքի նշանակման երկիրը.
ե) ապրանքն ուղարկող երկիրը.
զ) ապրանքի կատեգորիան (էլեկտրոնային առևտրի ապրանք, որը ձեռք է բերվել ֆիզիկական անձանց կողմից, կամ էլեկտրոնային առևտրի ապրանք, որը նախատեսված է ֆիզիկական անձանց կողմից իրացվելու համար)․=
է) համաքաշը (կիլոգրամներով, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար) կամ զտաքաշը (կիլոգրամներով, ֆիզիկական անձանց կողմից իրացվելու համար նախատեսված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար)․
ը) լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.
թ) ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.
ժ) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքի արժեքը (ԱՄՆ դոլարով)․=
ժա) ֆիզիկական անձանց կողմից իրացվելու համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքի մաքսային արժեքը (ԱՄՆ դոլարով)»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: