ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 մարտի 2026 թվականի N 4-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 4-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել, որ.
1) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
ա. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.
գ. հաշմանդամություն ունեցող երեխաների համար.
դ. Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնք տեղափոխված հայ ընտանիքների երեխաների համար./այդ թվում մանկապարտեզ հաճախող/
ե. Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար.
զ. Ուսումնամարզական խմբերի կարգային մարզիկների համար (մարզադպրոցներ).
է. Սպորտային կատարելության խմբերի մարզիկների համար (մարզադպրոցներ):
2) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.
ա. 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.
բ. Ընտանիքի անապահովության 35 և ավելի բարձր միավոր ունեցող ընտանիքների 1 երեխայի համար։
գ. Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար:
3) Համայնքի կարիքների համար բարեգործական հիմունքներով կառուցապատում իրականացնող ընկերությունների և կազմակերպությունների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ հետևյալ արտոնությունները՝
ա. Համայնքի վարչական տարածքում գտնվող փողոցների հիմնանորգման դեպքում կառուցապատողի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
բ. Համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառուցապատման աշխատանքների իրականացման դեպքում կառուցապատողի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ:
2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 38-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 4-Ն որոշումը:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԿՈՂՄ (17)
|
|
ԴԵՄ (0) |
ՁԵՌՆՊԱՀ (0) |
|
Ա. Փելեշյան Ա․ Բերնեցյան |
Վ. Մկրտչյան Լ․ Թադևոսյան |
|
|
|
Ա․ Սարգսյան |
Գ. Հարությունյան |
|
|
|
Ա. Խաչատրյան |
Հ․ Մանուկյան |
|
|
|
Հ․ Խլոպուզյան |
Ա․ Հարությունյան |
|
|
|
Ա. Ալավերդյան |
Ն․ Հովհաննիսյան |
|
|
| Ա. Այվազյան |
Դ․ Խաչատրյան |
|
|
|
Ս․ Ղամբարյան |
Է․ Մարգարյան Տ. Հովսեփյան |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Արկադի ՓԵԼԵՇՅԱՆ |
|
2026 թ. մարտի 09 ք. Վանաձոր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: