ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
12 մայիսի 2015 թվականի |
թիվ 45 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ԵՎ խաղերի համար նախատեսված վրանների ու ճռնիկների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի, ինչպես նաԵՎ Մաքսային միության հանձնաժողովի ԵՎ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 50 որոշումն ընդունելու կապակցությամբ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա. Ա. Սլեպնյովին՝ ապահովել Եվրասիական տնտեսական համայնքի Միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 18 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում փոփոխությունների կատարումը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, և որոնցով նախատեսվում է այն ապրանքների բացառումը, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9403 70 000 9 ստորաենթադիրքում, և այն ապրանքների ներառումը, որոնք դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9403 70 000 2, 9403 70 000 3 և 9403 70 000 8 ստորաենթադիրքերում:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի մայիսի 12 թիվ 50 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9403 70 000 2, 9403 70 000 3 և 9403 70 000 8 ստորաենթադիրքերում դասակարգվող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխությունների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերը նախապատրաստելիս, հաշվի առնել, որ այդպիսի որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
