ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«15» հունիսի 2026 թ. |
N 667-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հունիսի 26-ի «Վարձու աշխատողի, պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի, փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը հաստատելու մասին» N 197-Ն հրամանի հավելվածում՝
1) 6-րդ կետում «Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր,» բառերից հետո լրացնել «, ապաստան հայցողի վկայական» բառերով,
2) 23-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում է աշխատողի պաշտոնի կոդը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի հունվարի 30-ի N 182-Ն հրամանի («Զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների (կոմպետենցիաների) ազգային դասակարգիչ») համաձայն, ինչպես նաև տվյալ պաշտոնի նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու ամսաթիվը (օրը, ամիսը, տարին):»,
3) 41-րդ կետից հանել «(մասնագիտության)» բառը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
2026-06-15 |
Վ. ՄԽԻԹԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական