ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 885-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման հավելվածի 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով՝
«5.1) նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա ծրագրի պահանջներին համապատասխան կառուցած ջերմատան և 2026 թվականի ընթացքում գյուղատնտեսական արտադրանք իրացրած շահառուի դիմումի հիման վրա ֆինանսական կառույցի կողմից սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի մարման առավելագույն ժամկետը կարող է երկարաձգվել 6 ամիս ժամկետով և սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված արտոնյալ ժամկետից բացի կարող է տրամադրվել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետ (շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը): Սահմանված արտոնությունից օգտվելու համար շահառուն դիմումին կից ֆինանսական կառույցին պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի և նախարարության կողմից տրամադրված տեղեկանք՝ մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցված լինելու վերաբերյալ․»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |