ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
|
«20» հուլիսի 2026 թ. |
N 2147-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1018-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով՝
հրամայում եմ․
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի՝ «Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը, չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի օգոստոսի 24-ի N 142-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1018-Ն հրամանը։
|
2026-07-20 |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2026 թվական: