ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
28 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 98 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ԵՎ Պերուի Հանրապետության կառավարության միջԵՎ փոխըմբռնման հուշագրի նախագծի մասին
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պերուի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ. Դ. Վալովոյին ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և
Պերուի Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Պերուի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ձգտելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պերուի Հանրապետության կառավարության միջև բացել տարբեր ոլորտներում համագործակցության նոր հեռանկարներ,
ընդունելով փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու նպատակներով երկխոսություն հաստատելու Կողմերի ձգտումը,
ընդգծելով համաշխարհային տնտեսությունում և ընդհանուր առմամբ միջազգային առևտրային համակարգում ինտեգրման հարցերով փոխգործակցության կարևորությունը,
հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, Միավորված Ազգերի Կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնադրությանը,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների վրա,
հետևելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության, փոխշահավետ համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքներին,
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Կողմերը մտադիր են իրենց իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝
տարածքային տնտեսական ինտեգրացիայի զարգացում,
առևտրային քաղաքականություն՝ ներառյալ առևտրի պարզեցման մեխանիզմները,
մակրոտնտեսական վերլուծություն,
տնտեսական համագործակցություն,
տեխնիկական կարգավորում և համապատասխանության գնահատում,
սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացում,
ֆինանսական շուկաներ,
տրանսպորտ,
էներգետիկա,
ագրոարդյունաբերական համալիր,
մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում,
պետական գնումներ,
արդյունաբերություն,
նորարարություններ,
մաքսային կարգավորում,
մտավոր սեփականություն,
ծառայություններ, ներդրումներ և ձեռնարկատիրության զարգացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ուղղություններ:
2. Սույն Հուշագրի 1-ին կետում նշված ուղղություններով համագործակցությունն իրականացվում է հետևյալ եղանակներով՝
համաժողովների, ֆորումների, սեմինարների, կլոր սեղանների անցկացում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Պերուի Հանրապետության պետական մարմինների և բիզնես համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների, այդ թվում՝ վիճակագրական տեղեկությունների փոխանակում՝ պահպանելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և Պերուի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գաղտնիության և տեղեկատվության պաշտպանության պահանջները,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ զեկույցների նախապատրաստում,
համագործակցության համատեղ նախագծերի, պլանների և ծրագրերի նախապատրաստում (այդ թվում՝ ուսուցողական ծրագրեր և տարբեր ոլորտներում ներուժը մեծացնող ծրագրեր):
3. Սույն Հուշագրի իրականացումը կկատարվի այդ թվում նաև Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պերուի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցությամբ:
Համատեղ աշխատանքային խմբի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին 1 անգամ:
Համատեղ աշխատանքային խմբի կազմը, աշխատանքային խմբի նիստերի անցկացման օրը, տեղը, անցկացման ձևաչափը և օրակարգը որոշվում են Կողմերի պայմանավորվածությամբ:
Կողմերը կփորձեն իրականացնել կանոնավոր շփումներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների և Պերուի Հանրապետության նախարարների միջև։
4. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով կարող են փոփոխություններ կատարվել ։
5. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ չի առաջացնում և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
6. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից։
7. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Հուշագրի գործողությունը՝ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Հուշագրի գործունեությունը դադարում է մյուս Կողմի՝ այդպիսի ծանուցում ստանալու օրվանից:
Կատարված է «____» քաղաքում, 20_____ թվականի _____________ «______» -ին երկու օրինակից՝ յուրաքանչյուրը ռուսերենով, իսպաներենով և անգլերենով, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են։ Տարբերակների դեպքում օգտագործվում է անգլերեն լեզվով տեքստը։
Եվրասիական տնտեսական |
Ղազախստանի Հանրապետության |
