ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 1992 թ. N 344
Քաղ. Երևան
ՍՊԱՌՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների վարչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, առողջապահության նախարարության ու վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ճշգրտել նվազագույն սպառողական զամբյուղի կառուցվածքն ու սպառման նորմաները և ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն:
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 1992 թվականի II կիսամյակից նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկն իրականացնել ճշգրտված սպառման նորմաների հիման վրա:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |