ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1575-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման՝
1) տեքստում և հավելվածներում «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Աշխատանքի և բարեկեցության նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 1-ին կետը «օրենքով» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ օրենք)» բառերով, իսկ «ծառայությունն է» բառից հետո՝ «, բացառությամբ օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի և 5-րդ մասի 2-րդ կետի, որոնցով նախատեսված ժամանակացույց կազմելու կարգը սահմանող լիազոր մարմինն Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն է» բառերով.
3) N 2 հավելվածի՝
ա. 5-րդ կետի 6-րդ ենթակետում «բուժական» բառը փոխարինել «բժշկական» բառով,
բ. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.2-րդ կետերով՝
«5.1. Եթե անաշխատունակությունն առաջացել է տվյալ անձի ոչ մշտական բնակության վայրում, ապա անաշխատունակության թերթիկ բացում է նրա ժամանակավորապես (ոչ մշտական) գտնվելու վայրում գործող բժշկական հաստատությունը: Ընդ որում, անաշխատունակության թերթիկը բացվում է այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում իր մշտական բնակության վայր տեղափոխվելը, ըստ բժշկի եզրակացության, կարող է վտանգել տվյալ անձի կյանքը կամ վնասել առողջությունը կամ բուժման գործընթացը:
5.2. Եթե շարունակվում է անձի` ոչ իր մշտական բնակության վայրում առաջացած անաշխատունակությունը, բայց նա կարող է տեղափոխվել իր մշտական բնակության վայր, ապա անաշխատունակության թերթիկը փակվում է՝ կատարելով «Մեկնել է մշտական բնակության վայր» նշումը։»,
գ. 6-րդ կետը «տրամադրել նաև» բառերից հետո լրացնել «տվյալ կազմակերպության տված՝» բառերով,
դ. 8-րդ կետը «բացելու համար» բառերից հետո լրացնել «քաղաքացու» բառով, «որն էլ» բառերից հետո՝ «տվյալ անաշխատունակության թերթիկով» բառերով, իսկ «հաստատություն դիմելու օրը» բառերը փոխարինել «հաստատություն դիմելու օրվանից հետո՝ անաշխատունակության թերթիկ բացելու համար դիմելու օրը» բառերով,
ե. 9-րդ կետի 1-ին ենթակետում «՝ հիվանդանոցում գտնվելու առաջին օրվանից» բառերը փոխարինել «(հիմք է ընդունվում հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացու նշած օրը)» բառերով, 2-րդ ենթակետում «ներկայացնում առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից հաստատված» բառերը փոխարինել «դիմում և» բառերով, «տեղեկանքը» բառը՝ «տեղեկատվությունն առկա է էլեկտրոնային առողջապահության համակարգում» բառերով, «տեղեկանքում նշված» բառերը փոխարինել «էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա» բառերով, իսկ 5-րդ ենթակետը «նույն դեպքի համար» բառերից հետո լրացնել «(այդ թվում, երբ նախորդ անաշխատունակության թերթիկը փակվել է սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված կարգով)» բառերով,
զ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը «և համարը» բառերից հետո լրացնել «, որը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով» բառերով, 10-րդ և 17-րդ ենթակետերից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ համապատասխանաբար՝ 10.1-ին և 17.1-ին ենթակետերով՝
«10.1) առկայության դեպքում՝ նշում ստացիոնար բուժման ռեժիմի խախտման ժամանակահատվածի (առաջին և վերջին օրերի) մասին․»,
«17.1) նախորդ թերթիկի համարը (եթե տվյալ անաշխատունակության թերթիկը նախորդի շարունակությունն է), որը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով․»,
է. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-10.3-րդ կետերով՝
«10.1. Քաղաքացու դիմելու կամ լրացված անաշխատունակության թերթիկում բժշկական կազմակերպության կողմից ինքնուրույնաբար սխալներ հայտնաբերելու դեպքերում անաշխատունակության թերթիկը բացած բժշկական կազմակերպությունը դրանում տվյալների փոփոխություն կարող է կատարել թերթիկը փակելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում։
10.2. Անաշխատունակության թերթիկում նշված՝ ցանկացած տվյալի փոփոխության դեպքում անաշխատունակության թերթիկը ճշգրտվում է։ Ճշգրտված անաշխատունակության թերթիկի համարը չի փոխվում։
10.3. Անաշխատունակության թերթիկը ճշգրտվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային առողջապահության համակարգից փոխանցվում է ծառայության տեղեկատվական համակարգ։»,
ը. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Եթե անաշխատունակության թերթիկը բացելուց հետո քաղաքացին դիմում է այն չեղարկելու համար, ապա բժշկական կազմակերպությունը բացված անաշխատունակության թերթիկը կարող է չեղարկել այն բացելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ Սույն կետի գործողությունը չի տարածվում հղիության և ծննդաբերության պատճառով սույն կարգով սահմանված կարգով տրված անաշխատունակության թերթիկի վրա, որը չեղարկվել չի կարող։»,
թ. 12-րդ կետը «օրվանից հետո» բառերից հետո լրացնել «փակվում է բացված անաշխատունակության թերթիկը՝ կատարելով «Շարունակելի» նշումը և» բառերով,
ժ. 15-րդ կետում «արդյունքներով» բառը փոխարինել «արդյունքների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համապատասխան մասնագետի եզրակացության հիման վրա» բառերով,
ժա. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Հիվանդանոցային պայմաններում բուժման անհրաժեշտության դեպքում հիվանդի (հղի կնոջ) համար (անվամբ) կամ հիվանդ երեխա խնամող անձի համար (անվամբ) բուժման ամբողջ ժամանակահատվածի համար տրվում է անաշխատունակության թերթիկ, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
1) քաղաքացին դիմում է հիվանդանոցային բժշկական հաստատություն դիմելու օրվանից ավելի ուշ բացելու կամ հիվանդանոցային բժշկական հաստատությունից դուրս գրվելուց ավելի վաղ փակելու համար (անաշխատունակության թերթիկը տրվում է՝ հաշվի առնելով քաղաքացու պահանջը)․
2) հիվանդանոցային բժշկական հաստատություն դիմելու օրը համընկնում է այլ հիվանդանոցային բժշկական հաստատությունից քաղաքացու դուրս գրվելու օրվա հետ կամ հիվանդանոցային բժշկական հաստատություն դիմելու օրն ամբուլատոր պայմաններում բացված անաշխատունակության թերթիկի հիման վրա անաշխատունակ լինելու ընթացքում է։ Այս դեպքում անաշխատունակության թերթիկը բացվում է ոչ շուտ, քան հիվանդանոցային բժշկական հաստատություն դիմելու օրվան հաջորդող օրը.
3) եթե մինչև հղիության 210-րդ օրը լրանալը հղի կնոջ հիվանդանոցային պայմաններում գտնվելու ընթացքում իրականացվում է վաղաժամ ծննդալուծում: Այս դեպքում հիվանդանոցային անաշխատունակության թերթիկն ինքնաշխատ եղանակով փակվում է վաղաժամ ծննդալուծման նախորդ օրը, իսկ հետծննդյան ժամանակահատվածի համար անաշխատունակության թերթիկն ինքնաշխատ եղանակով բացվում է վաղաժամ ծննդալուծման օրվանից․
4) եթե hիվանդանոցային պայմաններում գտնվելու ընթացքում լրանում է հղիության 209-րդ օրը: Այս դեպքում հիվանդանոցային անաշխատունակության թերթիկն ինքնաշխատ եղանակով փակվում է հղիության 209-րդ օրը, իսկ հղիության և ծննդաբերության պատճառով անաշխատունակության թերթիկն ինքնաշխատ եղանակով բացվում է 210-րդ օրը:»,
ժբ. 17-րդ կետում «կամ «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի քաղվածքի (եթե հիվանդը բժշկական օգնություն և սպասարկում է ստացել ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) հետ միասին ձևավորվում է էլեկտրոնային առողջապահության համակարգում բացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, ընդ որում, անաշխատունակության թերթիկում որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր» բառերը փոխարինել «, իսկ եթե հիվանդը բժշկական օգնություն և սպասարկում է ստացել ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի)՝ «Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման քարտ»-ի քաղվածքի (այսուհետ՝ սպասարկման քարտի քաղվածք) հետ միասին ձևավորվում է էլեկտրոնային առողջապահության համակարգում բացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը։ Այդ թերթիկում որպես անաշխատունակության ժամանակահատվածի վերջին օր սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում նշվում է անաշխատունակության թերթիկը փակելու համար դիմելու օրը, իսկ մնացած դեպքերում» բառերով,
ժգ․ 17-րդ կետի 1-ին ենթակետում «վերջին օր» բառերը փոխարինել «վերջին (անաշխատունակության թերթիկի փակման) օր» բառերով, իսկ 1-3-րդ ենթակետերը «էպիկրիզում» բառից հետո լրացնել «կամ սպասարկման քարտի քաղվածքում» բառերով,
ժդ. 19-րդ կետը «բուժող բժիշկը» բառերից հետո լրացնել «, իսկ 16-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ փակվում է ինքնաշխատ եղանակով: Բուժող բժիշկն անաշխատունակության թերթիկը փակում է նաև սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքում և կարգով» բառերով,
ժե. 20-րդ կետից հանել «, որն էլ անաշխատունակության վերջին օրն է» բառերը,
ժզ. 21-րդ կետում «եթե չներկայանալու պատճառը հիվանդի վատառողջ լինելը չէ» բառերը փոխարինել «բացառությամբ այն դեպքի, երբ հիվանդը բժշկին տեղեկացրել է իր վատառողջության պատճառով չներկայանալու մասին» բառերով,
ժէ. 22-րդ կետում «աշխատունակությունը կորցնելու օրվանից» բառերը փոխարինել «սույն կարգով սահմանված կարգով» բառերով,
ժը. 29-րդ կետը «անաշխատունակության թերթիկ» բառերից հետո լրացնել «սույն կարգով սահմանված կարգով» բառերով և կետից հանել «ամբողջ» բառը,
ժթ. 32-րդ կետում «խնամող անձին սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը փոխարինել «հիվանդին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող» բառերով,
ի. 37-րդ կետում «ըստ անհրաժեշտության, որպես 140 օրացուցային օր տևողությամբ բացված նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն, բացվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 և 40 օր տևողությամբ` անաշխատունակության թերթիկում նշելով նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը» բառերը փոխարինել «հիմք ընդունելով մանկաբարձական կամ մանկաբարձագինեկոլոգիական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից տրված բժշկական փաստաթղթերում նշված տվյալները, որպես նախորդ անաշխատունակության թերթիկի շարունակություն, բացվում է նոր անաշխատունակության թերթիկ` համապատասխանաբար 15 և 40 օր տևողությամբ, որում նշվում է նաև նախորդ անաշխատունակության թերթիկի սերիան ու համարը և, անկախ դիմելու օրվանից, որպես անաշխատունակության առաջին օր նշվում է նախորդ անաշխատունակության թերթիկի վերջին օրվան հաջորդող օրացուցային օրը» բառերով,
իա. 39-րդ կետում «կետով» բառը փոխարինել «, 44-րդ, 45-րդ և 46-րդ կետերով» բառերով,
իբ. 41-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․
«Սույն կետում նշված դեպքում կենսաբանական մոր համար անաշխատունակության թերթիկը բացելու համար հիմք է հանդիսանում երեխայի ծննդյան վկայականը։»,
իգ. 43-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ․
«Եթե հղիության ընթացքում չի իրականացվել նախածննդյան հսկողություն, ապա հղիության 210-րդ օրվա հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական կամ մանկաբարձագինեկոլոգիական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից տրված բժշկական փաստաթղթերը:»,
իդ. 44-րդ կետը «ժամանակաշրջանի համար» բառերից հետո լրացնել «՝ հիմք ընդունելով երեխայի ծննդյան վկայականը կամ պերինատալ մահվան մասին բժշկական վկայականից քաղվածքը» բառերով,
իե. 55-րդ կետը «Սույն կարգի» բառերից հետո լրացնել «53-րդ կետում նշված տեղեկատվությունը փոխանցելու ամսվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում, իսկ» բառերով, իսկ 56-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 56.1-ին ենթակետով՝
«56.1. Ճշգրտված անաշխատունակության թերթիկն էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում ծառայության տեղեկատվական համակարգից այն փոխանցվում է հարկային մարմնի տեղեկատվական բազա՝ գործատուին փոխանցելու և ըստ անհրաժեշտության՝ արդեն տրամադրված տվյալի փոփոխված տվյալը հարկային մարմնի տեղեկատվական բազայից ծառայության տեղեկատվական համակարգ փոխանցելու համար։»․
4) N 3 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «շարունակելի» բառը փոխարինել «նախորդի շարունակությունն» բառերով,
բ. 3-րդ կետից հանել «կամ օրենսդրությամբ սահմանված դեպքում երկարաձգելուց» բառերը, 3-րդ ենթակետում «(ունենալու է հաջորդ)» բառերը փոխարինել «(կարող է ունենալ հաջորդ)» բառերով, 6-րդ ենթակետը «դեպքում)» բառից հետո լրացնել «՝ խախտման ժամանակահատվածի առաջին և վերջին օրերը» բառերով, իսկ 8-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Անաշխատունակության թերթիկը ճշգրտելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային առողջապահության համակարգից ծառայության տեղեկատվական համակարգ են փոխանցվում սույն հավելվածի՝
1) 2-րդ կետում նշված տվյալները, եթե բացված անաշխատունակության թերթիկը ճշգրտվում է մինչև փակելուց հետո ծառայության տեղեկատվական համակարգ տվյալներ տրամադրելը․
2) 2-րդ և 3-րդ կետերում նշված տվյալները, եթե անաշխատունակության թերթիկը ճշգրտվում է փակելուց հետո․
3) 3-րդ կետում նշված տվյալները, եթե ճշգրտվում է հղիության և ծննդաբերության պատճառով կամ օտարերկրյա պետության բժշկական փաստաթղթի հիման վրա տրված անաշխատունակության թերթիկը։»,
դ. 5-րդ կետի 3-րդ ենթակետում «փոխանցվում է միայն անաշխատունակության 7-րդ օրը կամ դրանից հետո առաջին անգամ շարունակելի լինելու դեպքում» բառերը փոխարինել «կարող է ունենալ հաջորդ» բառերով և կետը 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝
«1.1) անաշխատունակության թերթիկի համարը.»,
ե. 6-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած և 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետով՝
«1.1) անաշխատունակության թերթիկի համարը․»,
զ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Սույն հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում նշված ցանկացած տվյալի փոփոխության (անաշխատունակության թերթիկը ճշգրտվելու) դեպքում փոփոխված (չեղարկված) տվյալը սույն հավելվածի 4-րդ կետում նշված տվյալներն էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ծառայության տեղեկատվական համակարգից այն փոխանցվում է հարկային մարմնի տեղեկատվական բազա։»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով՝
«7.1. Նպաստ նշանակելը մերժելու դեպքում գործատուին փոխանցելու համար ծառայության տեղեկատվական համակարգից հարկային մարմնի տեղեկատվական բազա է փոխանցվում՝
1) անձի (ում անվամբ բացվել է անաշխատունակության թերթիկը) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
2) անաշխատունակության թերթիկի համարը․
3) մերժման պատճառը։»,
ը․ 8-րդ կետում «5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «5-7-րդ և 7.1-ին» բառերով և կետից հանել «կամ դրանց փոփոխությունները» բառերը,
թ․ 9-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «(փոխանցվում է թերթիկը բացելու մասին տվյալն ստանալուց հետո)» բառերով, «ը» պարբերությունը «ըստ ամիսների» բառերից հետո լրացնել «և գործատուների» բառերով և ենթակետը «ա», «գ», «ը» պարբերություններից հետո լրացնել նոր՝ համապատասխանաբար՝ «ա1», «գ1-գ3», «թ-ժ» պարբերություններով՝
«ա1. անաշխատունակության թերթիկի համարը,»,
«գ1. անձի՝ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ որոշակի ժամկետով պայմանագրով աշխատելու դեպքում՝ աշխատանքային պայմանագրի ժամկետը (առկայության դեպքում՝ սկիզբը և ավարտը),
գ2. անձի՝ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ չվճարվող արձակուրդում (այդ թվում՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում) գտնվելու դեպքում՝ չվճարվող արձակուրդի ժամկետը (առկայության դեպքում՝ սկիզբը և ավարտը),
գ3. անձի՝ ժամանակավոր անաշխատունակության ընթացքում աշխատանքից ազատվելու դեպքում, այդ թվում՝ գործատուի վերակազմակերպման կամ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) հիմքով, ազատվելու օրը, ամիսը, տարին (առկայության դեպքում),»,
«թ. հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ընթացքում գործատուի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը (գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), եթե գործատուն չի հանդիսանում ՀԳՊԱ),
ժ. սույն ենթակետի «թ» պարբերությունում նշված դեպքում՝ նոր կնքված աշխատանքային պայմանագրի սկիզբը և ավարտը (առկայության դեպքում)․»,
ժ. 9-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) հաշվարկային ժամանակահատվածում (այդ ժամանակահատվածի որևէ ամսում) վարձու աշխատողի՝ չվճարվող արձակուրդում գտնվելու ամիսների սկիզբը և վերջը,»,
ժա. 9-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝
«3) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
բ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
գ. անաշխատունակության թերթիկի համարը,
դ. հարկման համակարգը, որում անաշխատունակության առաջին օրվա դրությամբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը գործում է,
ե. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գործունեությունը դադարեցնելու օրը, որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքում՝ նաև գործունեությունը դադարեցնելու վերջին օրը,
զ. անաշխատունակության առաջին օրվա դրությամբ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելը,
է. անաշխատունակության առաջին օրվա դրությամբ շահութահարկ վճարած լինելու վերաբերյալ,
ը. եթե անաշխատունակության առաջին օրվա դրությամբ հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում հարկ վճարող և նրա անաշխատունակությունը չի առաջացել օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածում, ապա անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարում հարկման համակարգն ըստ ամիսների և շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտն այն ամիսների համար, որոնց ընթացքում հանդիսացել է հարկման ընդհանուր համակարգում հարկ վճարող։»,
ժբ. 10-րդ կետի 3-րդ ենթակետը «օրերի թիվը» բառերից հետո լրացնել «, եթե գործատուն չի հանդիսանում ՀԳՊԱ» բառերով․
5) N 5 հավելվածի՝
ա. 1-ին կետը «17-րդ» բառից հետո լրացնել «, 18-րդ» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
«2.1. Այն դեպքում, երբ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն և վարձու աշխատողը չի հանդիսանում օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձ, նպաստը հաշվարկում (վերահաշվարկում), նշանակում և վճարում է գործատուն՝ Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ՝ համապատասխան մարմիններ)՝ օրենքով և սույն կարգով սահմանված կարգով։»,
գ․ 3-րդ կետում «Օրենքով» բառը փոխարինել «Բացառությամբ սույն կարգի 2.1-ին կետում նշված դեպքի, օրենքով» բառերով,
դ․ 3-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը «փաստաթղթի» բառից հետո լրացնել «տեսակը,» բառով, իսկ 6-րդ ենթակետի «ա» պարբերությունում «օրվա դրությամբ համարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվել է» բառերով,
ե․ 5-րդ կետը «վրա» բառից հետո լրացնել «, իսկ համապատասխան մարմինը` վարձու աշխատողի ներկայացրած՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում անաշխատունակության թերթիկ բացած բժշկական կազմակերպության տված՝ այդ համակարգից տպված անաշխատունակության թերթիկի քաղվածքի հիման վրա (եթե էլեկտրոնային առողջապահության համակարգում ձևավորված անաշխատունակության թերթիկի էլեկտրոնային տարբերակը հասանելի չէ համապատասխան մարմնին)» բառերով.
զ. 6-րդ և 7-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
է. 8-րդ կետից առաջ լրացնել բաժնի վերնագիրը հետևյալ բովանդակությամբ՝
«2. ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ»,
ը. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտն օրենքով սահմանված կարգով հաշվարկելիս հաշվարկային ժամանակահատվածում յուրաքանչյուր գործատուի վճարած եկամուտը կամ որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ ստացած եկամուտը հաշվառվում է, համապատասխանաբար, հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու կամ անորոշ կամ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու օրերի ու հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու օրերի համամասնությամբ։»,
թ. 16-րդ կետում «իրականացրած յուրաքանչյուր ամսվա համար» բառերը փոխարինել «գործունեություն իրականացրած յուրաքանչյուր ամսվա համար, այդ թվում՝ սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքում,» բառերով,
ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-18.2-րդ կետերով՝
«18.1. Օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով հաշվարկային ժամանակահատվածի խնամքի արձակուրդի ամիսների համար եկամուտ հաշվառելիս, եթե բացակայում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած նպաստն այն պատճառով, որ վարձու աշխատողը տվյալ ամսում ևս գտնվել է խնամքի արձակուրդում, ապա սույն կետում նշված դեպքում որպես խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամիս դիտարկվում է այն ամիսը՝
1) որի համար վարձու աշխատողն ունեցել է եկամուտ (այդ թվում՝ ստացել է նպաստ) և
2) այդ ամսվան հաջորդող ամսվանից գտնվել է խնամքի արձակուրդում։
18.2. Եթե վարձու աշխատողի անաշխատունակությունն առաջացել է չվճարվող արձակուրդում կամ խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում և շարունակվում է նաև չվճարվող արձակուրդի կամ խնամքի արձակուրդի ավարտից հետո, ապա վարձու աշխատողին նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար՝
1) հաշվարկային ժամանակահատվածը հաշվարկվում է անաշխատունակության թերթիկում նշված առաջին օրվան նախորդող ամսվանից.
2) ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ գործատուի կողմից վճարման ենթակա չափը և ժամանակավոր անաշխատունակության օրերի թիվը հաշվարկվում է այն աշխատանքային օրվանից, երբ վարձու աշխատողն անցել է աշխատանքի (չվճարվող արձակուրդը կամ խնամքի արձակուրդն ավարտվելու աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից):»,
ժա․ 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19. Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության դեպքում մայրության նպաստը վարձու աշխատողին վճարվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու և աշխատանքային հարաբերության մեջ գտնվելու ժամանակահատվածների համընկնող օրերի համար։»,
ժբ. 26-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
ժգ. 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-38-րդ կետերով՝
«33. էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների ճշգրտման արդյունքում ավել վճարված նպաստի՝ պետական բյուջեի միջոցներից վճարված գումարը վարձու աշխատողը պետական բյուջե է վերականգնում լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա՝ ոչ ավել, քան ժամանակացույցը կնքելու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ գործատուի կողմից ավել վճարված գումարը աշխատավարձից պահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Սույն կետում նշված դեպքում վերահաշվարկված և մինչև վերահաշվարկելը հաշվարկած նպաստների գումարների՝ 1000 դրամը չգերազանցող տարբերությունն աշխատավարձից չի պահվում (վերահաշվարկված նպաստի հաշվարկը գործատուին չի փոխանցվում) կամ պետական բյուջե չի վերականգնվում։
3. ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ
34. Համապատասխան մարմինը սույն կարգի 2.1-ին կետում նշված վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հիմք է ընդունում իր կողմից վճարած եկամուտը։
35. Սույն կարգի 2.1-ին կետում նշված վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս, եթե նպաստը հաշվարկող համապատասխան մարմնի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա օրենքի 22-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածի ամիսների համար այլ գործատուի կողմից (որի հետ վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) մինչև վարձու աշխատողի գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վարձու աշխատողին վճարված եկամուտը:
36. Սույն կարգի 35-րդ կետում նշված դեպքում վարձու աշխատողը նպաստը հաշվարկող համապատասխան մարմնին է ներկայացնում այլ գործատուի տված տեղեկանքը, որում նշվում է`
1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
2) վարձու աշխատողի՝ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածի սկիզբը և վերջը.
3) հաշվարկային ժամանակահատվածում գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտն ըստ ամիսների.
4) գործատուի մոտ խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը, ինչպես նաև խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողին վճարած (վճարման ենթակա) եկամուտների չափը, եթե հաշվարկային ժամանակահատվածում կան ամիսներ, երբ վարձու աշխատողը գտնվել է խնամքի արձակուրդում.
5) ժամանակահատվածի սկիզբը և ավարտը, որի համար գործատուն հաշվարկել է նպաստ և նպաստի չափը, եթե հաշվարկային ժամանակահատվածում կան ամիսներ, որոնց համար վճարվել է նպաստ։
37. Սույն կարգի 2.1-ին կետում նշված վարձու աշխատողի մայրության նպաստը համապատասխան մարմինը վճարում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված մայրության նպաստի՝ հարկումից հետո վճարման ենթակա գումարի և չաշխատող անձի մայրության նպաստի գումարների տարբերության չափով։
38. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձի՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած անաշխատունակության ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելիս համապատասխան մարմինը հարկումից և այլ պահումներից հետո վճարման ենթակա աշխատավարձի գումարը նվազեցնում է չաշխատող անձի մայրության նպաստի գումարի չափով։»․
6) N 6 հավելվածի՝
ա. 1-ին կետից հանել «18-րդ մասի,» բառերը,
բ. 2-րդ կետից հանել «, բացառությամբ սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը,
գ. 3-րդ կետում «կարող է ներկայացվել առցանց կամ ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, սույն կարգով փաստաթուղթ ներկայացնելու պահանջ նախատեսված լինելու դեպքում՝» բառերը փոխարինել «և անհրաժեշտ փաստաթղթերը» բառերով,
դ. 4-րդ կետից հանել «առաջանալու օրվա դրությամբ կամ անաշխատունակությունն» բառերը,
ե. 5-րդ կետում «առցանց եղանակով ներկայացնելու համար անձը մուտք է գործում ՀՀ սոցիալական պաշտպանության ծառայությունների միասնական հարթակ (https://www.e-social.am/)՝ համապատասխան դաշտերում լրացնելով՝» բառերը փոխարինել «ներառում է» բառերով,
զ. 5-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) նշում՝ իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ շահառուի կողմից համաձայնություն տալու վերաբերյալ:»,
է. 6-րդ, 9-րդ, 13-16-րդ, 19-րդ, 20-րդ և 22-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,
ը. 7-րդ կետում «դիմումը ներկայացվում է ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Այս դեպքում» բառերը փոխարինել «դիմումում» բառով,
թ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով՝
«8.1. Եթե անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը չի համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, սակայն հաշվարկային ժամանակահատվածում նրան վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվել է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա նպաստը հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու, վճարելու համար սույն կարգի 2-րդ կետում նշված դիմումին կցվում է գործատուի տված տեղեկանքը, որում նշվում է`
1) վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.
2) հաշվարկային ժամանակահատվածի սկիզբը և վերջը.
3) հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը (ըստ ամիսների), որոնց ընթացքում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվել է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն և այդ եկամտի մասով հարկային մարմնին անձնավորված հաշվարկ չի ներկայացվել.
4) գործատուի մոտ խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը, ինչպես նաև խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողին վճարած (վճարման ենթակա) եկամուտների չափը, եթե հաշվարկային ժամանակահատվածում կան ամիսներ, երբ վարձու աշխատողը գտնվել է խնամքի արձակուրդում.
5) ժամանակահատվածի սկիզբը և ավարտը, որի համար գործատուն հաշվարկել է նպաստ և նպաստի չափը, եթե հաշվարկային ժամանակահատվածում կան ամիսներ, որոնց համար վճարվել է նպաստ։»,
ժ. 10-րդ կետում «Որևէ եղանակով շահառուի» բառերը փոխարինել «Շահառուի» բառով,
ժա. 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կետում նշված դեպքում, եթե նպաստը պետք է վճարվի որպես մահվան պատճառով չվճարված նպաստ և դիմում ներկայացնելու օրվա դրությամբ նպաստի գումարը վճարվել է մահացած անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով, ապա սույն կետի համաձայն՝ նպաստի իրավունք ունեցող անձին նպաստ վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինն այդ անձի տվյալները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացնում է բանկին:»,
ժբ. 18-րդ կետում «նշանակելը» բառը փոխարինել «վճարելը (նշանակելը)» բառերով, 4-րդ ենթակետի «դ» պարբերությունը «ժառանգության վկայագիր» բառերից հետո լրացնել «կամ» բառով և ենթակետը «դ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ.
«ե. մահացած անձին նշանակված նպաստի գումարը վճարվել է միանվագ դրամական վճարների հաշիվ չհանդիսացող այլ դրամային հաշվին փոխանցելու միջոցով։».
7) N 7 հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով՝
«9. Ստացված տեղեկատվության (տվյալի) հիման վերահաշվարկված և մինչև վերահաշվարկելը հաշվարկած նպաստների գումարների՝ 1000 դրամը չգերազանցող տարբերությունը չի վճարվում (վերահաշվարկված նպաստի հաշվարկը գործատուին չի փոխանցվում) կամ պետական բյուջե չի վերականգնվում։».
8) N 8 հավելվածի 1-ին կետը 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-18-րդ ենթակետերով՝
«16) ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացած միջին ամսական աշխատավարձը, նպաստի՝ պետական բյուջեից և գործատուների կողմից վճարման ենթակա գումարների չափերը, գործատուների կողմից վճարման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը գործատուներին փոխանցելու օրը, ամիսը, տարին, պետական բյուջեից վճարման ենթակա գումարի վճարման օրը, ամիսը, տարին․
17) մայրության նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացած միջին ամսական աշխատավարձը, նպաստի՝ վճարման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը գործատուներին փոխանցելու օրը, ամիսը, տարին, պետական բյուջեից վճարման ենթակա գումարի վճարման օրը, ամիսը, տարին.
18) սույն կետի 16-րդ և 17-րդ ենթակետերի տվյալները նպաստի վերահաշվարկման դեպքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից, իսկ սույն որոշմամբ սահմանված՝ անաշխատունակության թերթիկը բացած բժշկական կազմակերպությունը դրանում տվյալների փոփոխություն կատարելու և հիվանդանոցային բժշկական հաստատություն դիմելու օրն այլ հիվանդանոցային բժշկական հաստատությունից քաղաքացու դուրս գրվելու օրվա հետ համընկնելու մասին կարգավորումները տարածվում են այն դեպքերի վրա, երբ անաշխատունակության 1-ին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո: Սույն որոշման՝ վերահաշվարկված և մինչև վերահաշվարկելը հաշվարկած նպաստների գումարների՝ 1000 դրամը չգերազանցող տարբերությունը չվճարելու (վերահաշվարկված նպաստի հաշվարկը գործատուին չփոխանցելու) կամ պետական բյուջե չվերականգնելու վերաբերյալ դրույթները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չվճարված կամ չպահված (վերահաշվարկված նպաստի հաշվարկը գործատուին չփոխանցված) կամ պետական բյուջե չվերականգնված գումարների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2026 թվական: