«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 2018-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 05.05.05 N 546-Ն)
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը»` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 05.05.05 N 546-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված  | 
Ց Ա Ն Կ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԽՄԲԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ
| 1. Գլխավոր խմբի պաշտոններ | |
| 1 | 2 | 
| Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ | - | 
| Գլխավոր վարչության պետի տեղակալ | - | 
| Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ | ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարություններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, | 
| Ինքնուրույն վարչության պետի տեղակալ | ՀՀ ոստիկանության պետի օգնական | 
| Բաժնի պետ | ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարության պետ | 
| 2. Ավագ խմբի պաշտոններ | |
| Բաժնի պետի տեղակալ | ՀՀ ոստիկանության պետի ռեֆերենտ | 
| Բաժանմունքի պետ | ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի մշակույթի կենտրոնի պետ | 
| 3. Միջին խմբի պաշտոններ | |
| Բաժանմունքի պետի տեղակալ, | գնդի կազմում գումարտակի հրամանատարի տեղակալ | 
| Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր | առանձին (հատուկ) վաշտի հրամանատարի տեղակալ | 
| Ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր | ՀՀ ոստիկանության ընդունարանի պետ | 
| Տեսուչ, քննիչ, օպերլիազոր | դասակի հրամանատար | 
| 4. Կրտսեր խմբի պաշտոններ | |
| Կրտսեր տեսուչ | կրտսեր օպերլիազոր | 
| Ավագ ոստիկան | ջոկի հրամանատար | 
| Ոստիկան | վարորդ | 
(Ցանկը խմբ. 05.05.05 N 546-Ն, լրաց. 28.07.05 N 1145-Ն)
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
 
                