040.0173.13.03.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
13 մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 1998 թվականի N 173
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 12 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը (կցվում է):
2. Հանձնարարել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրին` համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի, մեկամսյա ժամկետում իրականացնել գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 02.10.98 N 613)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 17-ի «Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակման համար արգելվող գաղտնիքների ցանկի հաստատման մասին» N 109 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 173 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԸ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները |
Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունները տնօրինելու լիազորություններով օժտված պետական մարմինները |
1 |
2 |
3 |
I. Ռազմական բնագավառի տեղեկություններ | ||
1. | Զորքերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման փաստաթղթերը, զորքերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող տեղեկությունները |
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
2. | Զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները | ՀՀ պաշտպանության նախարարություն |
3. | Զորքերի զարգացման թվի, մարտական կազմի կամ քանակի, նրանց մարտական պատրաստականության, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության մասին տեղեկությունները |
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
4. | Զորքերի պատրաստականության օպերատիվ (մարտական) վիճակը, նրանց գործունեության ապահովվածությունը, կազմը և զորքերի կառավարման համակարգի վիճակը բացահայտող տեղեկությունները | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
5. | Զորքերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և զորքերը անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական փոխադրումներով ապահովելուն վերաբերող տեղեկությունները |
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն |
6. | Սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները կամ զարգացման ծրագրերը, սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ ստեղծելու կամ կատարելագործելու նպատակային ծրագրերի, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների բովանդակությունը կամ արտադրանքը, նրանց մարտավարատեխնիկական բնութագրերը բացահայտող տեղեկությունները | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն |
7. | Սպառազինության և ռազմական տեխնիկան մշակելու, կառույցների, տեխնոլոգիայի, պատրաստման, իզոտոպների կազմի, մարտական, ֆիզիկական, քիմիական և այլ հատկությունները, կիրառման կամ շահագործման ուղղությունները բացահայտող տեղեկությունները |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն |
8. | Զորքերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, զինվածությունը, թիվը բացահայտող տեղեկությունները, որոնք ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
9. | ՀՀ պաշտպանությունը և անվտանգությունն ապահովելու նպատակով նրա ենթակառուցվածքն օգտագործելու վերաբերյալ տեղեկությունները |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն |
10. | ՀՀ պաշտպանունակության և անվտանգության ապահովմանն ուղղված հեռահաղորդակցության համակարգին և ցանցերին վերաբերող տեղեկությունները |
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
11. | Զորքերը բոլոր տեսակի կապերով (ռադիոլոկացիոն, ռադիոտեխնիկական) ապահովման կազմակերպումը կամ գործելը բացահայտող տեղեկությունները |
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
12. | ՀՀ սահմանապահ զորքերի էությունը, կազմակերպումը կամ գործունեության հիմնական ձևերի արդյունքները, պետական սահմանի պաշտպանության կառուցվածքը բացահայտող տեղեկությունները | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն |
II. Արտաքին հարաբերությունների բնագավառի տեղեկություններ | ||
13. | Արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկությունները, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն |
14. | Ռազմական դրության ժամանակ օտարերկրյա պետությունների հետ համագործակցության էությունը կամ տնտեսական ծավալը, ինչպես նաև այդ հարցերով ԱՊՀ անդամ պետությունների արտաքին տնտեսական կազմակերպությունների ռազմազորահավաքային փոխներգործությունը բացահայտող տեղեկությունները |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն |
III. Տնտեսության, գիտության և տեխնիկայի բնագավառի տեղեկություններ | ||
15. | Պատերազմի ժամանակ ՀՀ տնտեսության կայուն գործունեության նախապատրաստումը բացահայտող ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
16. | Գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների էությունը բացահայտող տեղեկությունները, որոնք կարող են օգտագործվել սկզբունքորեն նոր արտադրանքի ստեղծման նպատակով, տնտեսության տարբեր բնագավառների տեխնոլոգիական գործընթացներում, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների որակական նոր մակարդակը սահմանող, դրանց մարտական արդյունավետության բարձրացման մասին տեղեկությունները, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել պետության շահերին |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն |
17. |
Պետության պաշտպանության և անվտանգության նպատակով անցկացվող գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական կամ նախագծային աշխատանքների բովանդակությունը և ուղղվածությունը բացահայտող տեղեկությունները |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն |
18. | Հիդրոօդերևութաբանության և գեոֆիզիկայի բնագավառում աշխատանքների, ինչպես նաև պետության անվտանգության նկատառումներով անցկացվող հատուկ երկրաբանագեոֆիզիկական հետազոտումների արդյունքները բացահայտող տեղեկությունները |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
19. | Պետական պաշտպանական պատվերների, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալները, դրանց թողարկման արտադրական կարողությունների ծրագրերը (առաջադրանքները) բացահայտող տեղեկությունները |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն |
20. | (20-րդ կետն ուժը կորցրել է 11.10.07 N 1165-Ն) | |
21. | (21-րդ կետն ուժը կորցրել է 06.07.07 N 776-Ն) | |
22. | Սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծմանը վերաբերող և հատուկ օբյեկտների շահերի համար կատարվող գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների հետ կապված ծախսերը բացահայտող տեղեկությունները | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
23. | Ընդհանուր օգտագործման, ռազմավարական նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման, զորահավաքային հզորություններին վերաբերող տեղեկությունները | Զորահավաքային առաջադրանքներ ունեցող նախարարություններ և գերատեսչություններ ՀՀ մարզպետներ ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ՀՀ պետական ռեզերվների վարչություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
24. | Ռազմական փոխադրումների ծավալները և սպառազինության ու ռազմական տեխնիկայի փոխադրման երթուղիները, տրանսպորտային միջոցների վիճակը, սարքավորումները, ռազմական նպատակի համար տրանսպորտային ցանցերի նախապատրաստումը բացահայտող տեղեկությունները | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
25. | Տրանսպորտային միջոցների զորահավաքային պահանջարկը, այդ թվում` տրանսպորտի առանձին տեսակների և նրանցով զորահավաքային ապահովվածությունը բացահայտող տեղեկությունները | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ տրանսպորտի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
26. | Քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների վիճակը բացահայտող տեղեկությունները` հանրապետության մասշտաբով | Քաղաքացիական պաշտպանության ուժեր ունեցող նախարարություններ և գերատեսչություններ ՀՀ մարզպետներ ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
27. | ՀՀ տնտեսության կառուցվածքային կազմակերպումը կամ զորահավաքային ծրագրերի ցուցանիշները, ինչպես նաև գործադիր մարմինների կամ առանձին կազմակերպությունների զորահավաքային պատրաստության վիճակը բացահայտող տեղեկությունները | Զորահավաքային առաջադրանքներ ունեցող նախարարություններ և գերատեսչություններ ՀՀ մարզպետներ ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
28. | Պետական և զորահավաքային ռեզերվների տեղաբաշխումը, փաստացի պաշարները, նրանց օգտագործումը բացահայտող տեղեկությունները | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն ՀՀ պետական ռեզերվների վարչություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
29. | ՀՀ արդյունաբերության զորահավաքային նախապատրաստության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների ծրագրերը, բովանդակությունը կամ արդյունքները բացահայտող տեղեկությունները |
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն |
IV. Հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ հետախուզական գործունեության բնագավառի տեղեկություններ | ||
30. | Պետական գաղտնիքի պաշտպանության կազմակերպումը կամ փաստացի վիճակը բացահայտող տեղեկությունները | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
31. | Տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունենալու, օտարերկրյա տեխնիկական հետախուզությունների և տեխնիկական միջոցների արտահոսքի դեպքերում տեղեկատվության պաշտպանությանն ուղղված ծրագրավորվող և անցկացվող միջոցառումները բացահայտող տեղեկությունները | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
32. | Նախագահական, կառավարական կամ այլ ձևի հատուկ կապի և տեղեկատվության, պետական ծածկագրերի, դրանց վերլուծման մեթոդների կամ միջոցների, ծածկագրման միջոցների, գաղտնագրման համակարգերին վերաբերող տեղեկությունները | ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
33. |
Հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ հետախուզական գործունեության ուժերը, միջոցները, մեթոդները, ծրագրերը, վիճակը կամ արդյունքները բացահայտող տեղեկությունները, ինչպես նաև այդ գործունեությունները ֆինանսավորելու մասին տվյալները, եթե դրանք բացահայտում են թվարկված տեղեկությունները: Հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ հետախուզական գործունեությունն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած, աջակցություն ցուցաբերող անձանց վերաբերյալ տեղեկությունները: ՀՀ հետախուզական, հակահետախուզական մարմինների կադրային կազմին կոնկրետ անձանց պատկանելությունը բացահայտող տեղեկությունները: Օպերատիվ զորահավաքային աշխատանքների վիճակը, արդյունքները, ինչպես նաև միջոցառումները բացահայտող տեղեկությունները:
|
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
(Ցանկը լրաց., փոփ. 02.10.98 N 613, լրաց. 26.11.98 N 738, փոփ. 06.07.07 N 776-Ն, 08.01.09 N 20-Ն)
