«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60410281
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2010 թ. |
թիվ 130-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 1) և հայտարարագրի ձևը (հավելված 2):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 21-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի Ձևի մասին» թիվ 01-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Նախագահ |
Ա. Շաբոյան |
Հավելված 1 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի թիվ 130-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:
3. Օրենքի 8-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ, իսկ միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը` միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող, իսկ միաձուլման դեպքում` միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:
4. Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում ակտիվներ ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի ակտիվները ձեռք են բերվում, իսկ փայաբաժնի ձեռքբերման դեպքում` փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:
5. Օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միավորումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտների միջև միավորման ձևավորման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` միավորման գրանցման կամ հաշվառման պահից: Միավորման մասնակիցներ են համարվում միավորվող տնտեսվարող սուբյեկտները:
6. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է): Դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:
7. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից լրացված` սույն որոշման հավելված 2-ով հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի Ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:
8. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ:
9. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:
10. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:
11. Հայտարարագրում ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:
12. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:
13. Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:
14. Հանձնաժողովն ընդունում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումն արգելելու մասին որոշում, եթե`
1) համակենտրոնացումը կարող է հանգեցնել մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, բացառությամբ այն դեպքերի, երբ այն նպաստում է սպառողների շահերին և (կամ) տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացմանը.
2) հայտարարագրվող համակենտրոնացումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Օրենքի և սույն կարգի պահանջներին:
Հավելված 2 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի թիվ 130-Ն որոշման |
Ձ Ե Վ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Հ Ա Մ Ա Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Ց Մ Ա Ն
1. Համակենտրոնացման ձևը` առկայության դեպքում կցելով համապատասխան փաստաթղթերը կամ դրանց նախագծերը (ընդհանուր ժողովի որոշում, պայմանագիր և այլն) | ||||||||
1.1. Միացում |
1.2. Միաձուլում | |||||||
Ընդլայնվող |
1. |
Միաձուլվող |
1. | |||||
Միացող |
2. |
Միաձուլվող |
2. | |||||
Միացող |
3. |
Միաձուլվող |
3. | |||||
1.3. Ակտիվների ձեռքբերում |
1.4. Փայաբաժնի ձեռքբերում | |||||||
Ակտիվներ ձեռքբերող |
1. |
Փայաբաժին ձեռքբերող |
1. | |||||
Ակտիվներ իրացնող |
2. |
Փայաբաժին թողարկող |
2. | |||||
Ակտիվների ձեռքբերման տոկոսը |
Փայաբաժնի ձեռքբերման տոկոսը |
|||||||
Ակտիվներ ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան ակտիվների տոկոսը |
Փայաբաժին ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան փայաբաժնի տոկոսը |
|||||||
1.5. Միավորում | ||||||||
Միավորման նկարագիրը _____________________________________________________ Միավորման մասնակիցները _____________________________________________________ |
2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները. | |||
անունը (անվանումը) |
կազմակերպական-իրավական ձևը | ||
բնակվելու (գտնվելու) վայրը |
գործունեության վայրը | ||
հեռախոս |
ֆաքս |
էլ. փոստ | |
պետական գրանցման ամսաթիվը |
պետական գրանցման համարը |
հարկ վճարողի հաշվառման համարը | |
անձնագրային տվյալները (լրացվում է միայն համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից) |
3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը` նշելով համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը. |
o ա. մասնակիցների ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ. |
o բ. մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանց ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ. |
o գ. մասնակիցներից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ. |
o դ. մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանցից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ. |
Համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը __________________ (տեղեկության բացակայության դեպքում գիծ է դրվում) |
4. Համակենտրոնացման նպատակը, պատճառը, ակնկալվող արդյունքները և հետևանքները (առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր). |
4.1. Համակենտրոնացման նպատակը, պատճառը և ակնկալվող արդյունքները. |
__________________________________________________ |
4.2. Համակենտրոնացման հետևանքները. |
Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրքի առաջացմանը _________________________________________________ |
Կարո՞ղ է համակենտրոնացումը նպաստել ապառողների շահերին (եթե այո, ապա ինչպես) _________________________________________________ |
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացումը տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացման վրա _________________________________________________ |
Այլ հետևանքներ __________________________________________________ |
5. Համակենտրոնացման մասնակցի կողմից նախորդ տարվա` 20 --_թվականի ընթացքում, իրացված ապրանքների (մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների) ծավալներն ըստ տեսականու (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում). | ||
Ապրանքի անվանումը |
Ապրանքի ծավալը բնեղեն արտահայտությամբ |
Ապրանքի ծավալը արժեքային արտահայտությամբ (դրամով) |
1. |
||
2. |
||
3. |
||
4. |
||
5. |
||
6. |
||
7. |
||
8. |
||
9. |
||
10. |
6. Համակենտրոնացման մասնակցի արտադրական կարողությունների (ներառյալ` օգտագործման իրավունքով պատկանող միջոցների) նկարագիրը կամ նշում` «արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին» (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում). | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
__________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ __________________________________________________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին o | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող լրացուցիչ տեղեկություններ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.1. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի այն ապրանքների անվանումները, որոնք իրացվում են նաև համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.2. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների անվանումները, որոնց փոխլրացնող ապրանքները (ապրանքներ, որոնք իրենց բնույթով կամ գործարար շրջանառության սովորույթների համաձայն իրացվում են միասին) իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.3. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների անվանումները, որոնց բաղադրամասերը իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.4. Նախորդ տարվա` 20 --_ թվականի ընթացքում, համակենտրոնացման մասնակցի կողմից ապրանքների արտադրության, ներմուծման, արտահանման ծավալները.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.5. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները` կատարելով համապատասխան նշում, եթե տվյալ մրցակիցը որևէ ապրանքային շուկայում գրավում է գերիշխող դիրք.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.6. Ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտները (առկայության դեպքում). __________________________________________________ __________________________________________________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7.7. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցներին վերաբերող այլ տեղեկություններ. __________________________________________________ __________________________________________________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. Սույն Ձևին կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ, դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և այլն), (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում).
|
9. Հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարին |
«___»_______________ 201 թ.: |
10. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս) տվյալները. | |
անունը, ազգանունը
|
պաշտոնը
|
Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները ստույգ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:
------------------------------------------ (իրավասու անձի ստորագրությունը) |
Կ. Տ. |
