«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2007 թվականի N 730-Ն
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր և բնակելի տարածքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.
2) ծերերի և հաշմանդամների ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի: Խնամվողների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2100 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.
3) ծերերի և հաշմանդամների հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հատկացվող սննդամթերքի չափաքանակների և էներգետիկ արժեքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 3 հավելվածի: Խնամվողների սննդի օրական սպառման նվազագույն էներգետիկ արժեքը չպետք է պակաս լինի 2200 կկալ-ից, ընդ որում, խնամվողներին տրվող սննդի օրական չափաքանակում պարտադիր պետք է պարունակվի առնվազն 10-15 տոկոս սպիտակուց, 28-32 տոկոս ճարպ, 55-60 տոկոս ածխաջրատ.
4) ծերերի և հաշմանդամների ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներում խնամվողներին հագուստով և անկողնային պարագաներով ապահովելու նվազագույն չափորոշիչները` համաձայն N 4 հավելվածի.
5) տնային պայմաններում ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի տրամադրման և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները` համաձայն N 5 հավելվածի.
6) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում հաճախորդներին հատկացվող սննդամթերքի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 6 հավելվածի.
7) ծերերի և հաշմանդամների ընդհանուր և հատուկ տիպի տուն-ինտերնատներում բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 7 հավելվածի.
8) տնային պայմաններում ծեր և հաշմանդամ քաղաքացիների սոցիալական սպասարկման կենտրոնի բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 8 հավելվածի.
9) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնի բժշկասոցիալական սպասարկման անձնակազմի նվազագույն չափորոշիչները` համաձայն N 9 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված նվազագույն չափորոշիչների ապահովման համար նախատեսվող ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
| Հայաստանի Հանրապետության | Ս. Սարգսյան | 
| 
 |  | 
| Հավելված N 1 | 
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ
1. Տուն-ինտերնատում խնամվողների սենյակների բնակելի մակերեսը չպետք է մեկ խնամվողի հաշվարկով պակաս լինի 5 քառ. մետրից, յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավելի, քան 4 խնամվող:
2. Յուրաքանչյուր խնամվող պետք է ապահովված լինի առանձին մահճակալով, մեկ փոքրիկ պահարանով, մեկ աթոռով, յուրաքանչյուր 4-ը՝ մեկ սեղանով և մեկ հանդերձապահարանով:
3. Տուն-ինտերնատը պետք է ապահովված լինի առանձին խոհանոցով և ճաշասրահով` այն հաշվարկով, որ խնամվողները կարողանան ճաշել ոչ ավելի, քան 2 հերթով:
4. Տուն-ինտերնատը պետք է ունենա լվացքատուն, լվացքը չորացնելու համար առանձին տարածք` յուրաքանչյուր մեկ խնամվողի հաշվարկով մեկ կգ հզորությամբ լվացքի մեքենա:
5. Տուն-ինտերնատը պետք է ունենա սանհանգույց` յուրաքանչյուր 8 խնամվողին մեկ հատի հաշվարկով, և բաղնիք՝ յուրաքանչյուր 40 խնամվողին մեկ ցնցուղ հաշվարկով:
6. Տուն-ինտերնատը պետք է ունենա հանգստի սենյակներ` յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով՝ մեկ սենյակ:
7. Հանգստի սենյակը պետք է ապահովված լինի բազմոցներով, բազկաթոռներով, սեղաններով, սեղանի խաղերով, աթոռներով՝ առնվազն 20 խնամվողի միաժամանակյա հանգստի և զբաղմունքի համար և առնվազն մեկ հեռուստացույցով:
8. Տուն-ինտերնատը պետք է ունենա մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար դահլիճ` տուն-ինտերնատում բնակվողների թվի առնվազն 80 տոկոսի չափով:
9. Շենքի ներքին կառուցվածքը պետք է հնարավորություն ընձեռի սայլակներով հաշմանդամների ազատ տեղաշարժմանը:
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 2 | 
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ
| NN | Սննդամթերքի անվանումը | Չափման | Օրական օգտագործման | Էներգետիկ արժեքը | 
| 1. | Հաց` ցորենի | գրամ | 300 | 699 | 
| 2. | Հաց` 2-րդ տեսակի | գրամ | 200 | 466 | 
| 3. | Մակարոնեղեն | գրամ | 30 | 99.6 | 
| 4. | Ձավարեղեն | գրամ | 50 | 142.0 | 
| 5. | Կարտոֆիլ | գրամ | 200 | 166 | 
| 6. | Բանջարեղեն և այլ կանաչեղեն | գրամ | 300 | 91.5 | 
| 7. | Սոխ | գրամ | 50 | 17.5 | 
| 8. | Տոմատի մածուկ | գրամ | 5 | 0.7 | 
| 9. | Պանիր | գրամ | 30 | 78 | 
| 10. | Շաքարավազ | գրամ | 60 | 225 | 
| 11. | Կարագ | գրամ | 20 | 37.4 | 
| 12. | Յուղ կամ ձեթ | գրամ | 40 | 347.5 | 
| 13. | Սուրճ | գրամ | 2 | 
 | 
| 14. | Աղ | գրամ | 15 | 
 | 
| 15. | Մսամթերք | գրամ | 140 | 261.8 | 
| 16. | Ձկնեղեն | գրամ | 60 | 86.4 | 
| 17. | Կաթ կամ կաթի փոշի | միլիգրամ | 200 | 122 | 
| 18. | Մածուն | գրամ | 150 | 90 | 
| 19. | Թթվասեր | գրամ | 30 | 78 | 
| 20. | Կաթնաշոռ | գրամ | 50 | 78 | 
| 21. | Ձու | հատ | 0.5 | 78.5 | 
| 22. | Թեյ | գրամ | 2 | 
 | 
| 23. | Մեղր | գրամ | 5 | 15.75 | 
| 24. | Մուրաբա, ջեմ | գրամ | 20 | 
 | 
| 25. | Միրգ | գրամ | 200 | 92 | 
| 26. | Հյութ | գրամ | 100 | 
 | 
| 27. | Ալյուր | գրամ | 25 | 81.7 | 
| 28. | Հրուշակեղեն | գրամ | 50 | 
 | 
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 3 | 
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն  Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ
| NN | Սննդամթերքի անվանումը | Չափի | Օրական օգտագործման | Էներգետիկ արժեքը | 
| 1. | Հաց` ցորենի | գրամ | 400 | 932 | 
| 2. | Հաց` 2-րդ տեսակի | գրամ | 200 | 466 | 
| 3. | Մակարոնեղեն | գրամ | 60 | 116.2 | 
| 4. | Ձավարեղեն | գրամ | 60 | 170.4 | 
| 5. | Կարտոֆիլ | գրամ | 400 | 332 | 
| 6. | Բանջարեղեն և այլ | գրամ | 350 | 106.7 | 
| 7. | Սոխ | գրամ | 50 | 17.5 | 
| 8. | Տոմատի մածուկ | գրամ | 5 | 0.7 | 
| 9. | Պանիր | գրամ | 40 | 78 | 
| 10. | Շաքարավազ | գրամ | 40 | 150 | 
| 11. | Կարագ | գրամ | 20 | 37.4 | 
| 12. | Յուղ կամ ձեթ | գրամ | 40 | 347.5 | 
| 13. | Սուրճ | գրամ | 1 | 
 | 
| 14. | Աղ | գրամ | 15 | 
 | 
| 15. | Մսամթերք | գրամ | 140 | 261.8 | 
| 16. | Ձկնեղեն | գրամ | 60 | 86.4 | 
| 17. | Կաթ կամ կաթի փոշի | միլիգրամ | 200 | 122 | 
| 18. | Մածուն | գրամ | 150 | 90 | 
| 19. | Թթվասեր | գրամ | 30 | 78 | 
| 20. | Կաթնաշոռ | գրամ | 50 | 78 | 
| 21. | Ձու | հատ | 0.5 | 78.5 | 
| 22. | Թեյ | գրամ | 2 | 
 | 
| 23. | Մեղր | գրամ | 10 | 31.5 | 
| 24. | Մուրաբա,ջեմ | գրամ | 20 | 
 | 
| 25. | Միրգ | գրամ | 200 | 92 | 
| 26. | Հյութ | գրամ | 100 | 
 | 
| 27 | Ալյուր | գրամ | 25 | 81.7 | 
| 28. | Հրուշակեղեն | գրամ | 50 | 
 | 
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 4 | 
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂՆԵՐԻՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԵՎ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
| NN | Գույքի անվանումը | Չափման | Քանակը` մեկ | Օգտագործման | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 
 | Կանանց հագուստ և ներքին | 
 | 
 | 
 | 
| 1. | Ձմեռային վերարկու կամ մուշտակ | հատ | 1 | 6 | 
| 2. | Աշնանային վերարկու, անձրևանոց, բաճկոն | հատ | 1 | 5 | 
| 3. | Շրջազգեստ, խալաթ, կիսաշրջազգեստ | հատ | 1 | 2 | 
| 4. | Շրջազգեստ (բրդյա) | հատ | 1 | 3 | 
| 5. | Տաք սվիտեր կամ ժակետ | հատ | 1 | 2 | 
| 6. | Ներքին սպիտակեղեն | զույգ | 2 | 1 | 
| 7. | Գլխաշոր կամ գլխարկ (բրդյա) | հատ | 1 | 2 | 
| 8. | Գլխաշոր (բամբակյա) | հատ | 1 | 1 | 
| 9. | Ձեռնոց (բրդյա) | զույգ | 1 | 1 | 
| 10. | Կիսագուլպա | զույգ | 4 | 1 | 
| 11. | Գուլպա | զույգ | 4 | 1 | 
| 12. | Թաշկինակ | հատ | 4 | 1 | 
| 13. | Գոտի (բամբակյա) | հատ | 1 | 2 | 
| 
 | Տղամարդու հագուստ և ներքին | 
 | 
 | 
 | 
| 14. | Ձմեռային վերարկու կամ | հատ | 1 | 6 | 
| 15. | Աշնանային վերարկու, | հատ | 1 | 5 | 
| 16. | Կոստյում` բրդյա | հատ | 1 | 3 | 
| 17. | Կոստյում` բամբակյա | հատ | 1 | 2 | 
| 18. | Անդրավարտիք (բամբակյա) | հատ | 2 | 1 | 
| 19. | Բամբակյա վերնաշապիկ | հատ | 2 | 1 | 
| 20. | Տաք սվիտեր (բրդյա) | հատ | 1 | 2 | 
| 21. | Ներքին սպիտակեղեն | զույգ | 4 | 1 | 
| 22. | Ձմեռային գլխարկ | հատ | 1 | 3 | 
| 23. | Ձեռնոց (բրդյա) | զույգ | 1 | 1 | 
| 24. | Կիսագուլպա (բրդյա) | զույգ | 4 | 1 | 
| 25. | Կիսագուլպա (բամբակյա) | զույգ | 4 | 1 | 
| 26. | Փողկապ | հատ | 1 | 4 | 
| 27. | Թաշկինակ | հատ | 4 | 1 | 
| 28. | Գոտի | հատ | 1 | 4 | 
| 
 | Կանացի և տղամարդու | 
 | 
 | 
 | 
| 29. | Ձմեռային կոշիկ | զույգ | 1 | 2 | 
| 30. | Ամառային կոշիկ | զույգ | 1 | 1 | 
| 31. | Հողաթափ | զույգ | 2 | 1 | 
| 
 | Անկողնային պարագա | 
 | 
 | 
 | 
| 32. | Սավան | հատ | 2 | 1 | 
| 33. | Ծրար | հատ | 2 | 1 | 
| 34. | Բարձի երես | հատ | 2 | 1 | 
| 35. | Վերմակ (բրդյա) | հատ | 1 | 6 | 
| 36. | Վերմակ (կիսաբրդյա) | հատ | 1 | 5 | 
| 37. | Անկողնու ծածկոց | հատ | 1 | 8 | 
| 38. | Ներքնակ | հատ | 1 | 5 | 
| 39. | Բարձ | հատ | 1 | 5 | 
| 40. | Բժշկական պոլիէթիլենային | մետր | 0,5 | 1 | 
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 5 | 
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
 
1. Տնային պայմաններում խնամքի և սոցիալական սպասարկման կարիք ունեցող ծերերը և հաշմանդամները` ըստ իրենց առողջական վիճակի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, բաժանվում են 4 ենթախմբի՝
1) «Ա» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի մշտական խնամքի.
2) «Բ» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի պարբերական խնամքի.
3) «Գ» ենթախումբ` կարիք ունի կողմնակի անձի մասնակի խնամքի.
4) «Դ» ենթախումբ` հիմնականում կարիք ունի սոցիալ-հոգեբանական օգնության:
(1-ին կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
2. Յուրաքանչյուր ենթախմբի մեջ ընդգրկված ծերերին և հաշմանդամներին բժշկի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի, հոգեբանի և իրավաբանի այցելությունների ժամանակացույցը, ինչպես նաև խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների ծավալը հաստատվում է տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների տնային այցելության արդյունքում:
3. «Ա» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կողմնակի անձի մշտական խնամքի կարիք ունեցող, կենսագործունեությունը լրիվ սահմանափակված (իրեն ինքնուրույն սպասարկելու անկարող), անկողնային հիվանդ և(կամ) 18 տարին լրացած 1-ին խմբի միայնակ հաշմանդամները:
4. «Ա» ենթախմբում ընդգրկված ծերերին և հաշմանդամներին սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`
1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն, խնամքի տրամադրում, բարեգործական ճաշարանից կերակրի տուն բերում` ոչ պակաս, քան շաբաթը 4-5 անգամ.
2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.
4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:
(4-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
5. «Բ» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կողմնակի անձի պարբերական խնամքի կարիք ունեցող, կենսագործունեությունը գրեթե լրիվ սահմանափակված (ինքնասպասարկման ունակությունը մասամբ սահմանափակված և կողմնակի անձի խնամքի կարիք ունեցող) անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ խմբի միայնակ հաշմանդամները:
6. «Բ» ենթախմբում ընդգրկված ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`
1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն, խնամքի տրամադրում` շաբաթական առնվազն 2 անգամ.
2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ և բժշկի ցուցումով` ըստ անհրաժեշտության.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.
4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:
(6-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
7. «Գ» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կենսագործունեությունը մասամբ սահմանափակված (ինքնուրույն իրեն դժվարությամբ սպասարկող, կողմնակի անձի մասնակի օգնության կարիք ունեցող) անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ խմբի միայնակ հաշմանդամները:
8. Ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`
1) կենցաղային սպասարկում և խնամք, որը ներառում է սոցիալական սպասարկողի այցելություն՝ շաբաթական առնվազն մեկ անգամ.
2) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է բժշկի այցելություն` ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով և ըստ անհրաժեշտության.
3) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ըստ ներկայացված հայտի և սոցիալական աշխատողի այցելություն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.
4) իրավաբանական խորհրդատվություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:
(8-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
9. «Դ» ենթախմբում ընդգրկվում են ծերության կենսաթոշակային տարիքի հասած, կենսագործունեությունը ոչ սահմանափակված անձինք կամ 18 տարին լրացած 2-րդ և 3-րդ խմբերի միայնակ հաշմանդամները:
10. «Դ» ենթախմբում ընդգրկված ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման երաշխավորվող ծառայությունների տեսակներն ու ծավալներն են`
1) բժշկական օգնություն և սպասարկում, որը ներառում է կանխարգելման նպատակով բժշկի այցելություն, ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ` հաստատված ժամանակացույցի համաձայն և ըստ անհրաժեշտության, ինչպես նաև բուժքրոջ այցելություն ամիսը մեկ անգամ` բժշկի ցուցումով ըստ անհրաժեշտության.
2) սոցիալ-հոգեբանական օգնություն, որը ներառում է հոգեբանի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, սոցիալական աշխատողի այցելություն ամիսը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության.
3) իրավաբանական խորհրդակցություն, որը ներառում է իրավաբանի այցելությունը` ըստ ներկայացված հայտի:
(10-րդ կետը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
11. Տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների խմբի եզրակացությամբ խնամք և սոցիալական սպասարկման ծառայություններ ստացող ծեր և հաշմանդամ քաղաքացին մի ենթախմբից կարող է տեղափոխվել մեկ այլ ենթախումբ՝ կախված առողջական վիճակի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության կամ այլ հանգամանքների փոփոխությունից:
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 6 | 
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
| NN | Անվանումը | Օրական | 
| 1. | Հաց | 150 | 
| 2. | Պանիր | 40 | 
| 3. | Շաքարավազ | 60 | 
| 4. | Սուրճ | 5 | 
| 5. | Թեյ | 2 | 
| 6. | Կարագ | 30 | 
| 7. | Մուրաբա, ջեմ | 25 | 
| 8. | Հրուշակեղեն | 25 | 
| 9. | Երշիկ | 30 | 
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 7 | 
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ԾԵՐԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՏԻՊԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ
| NN | Պաշտոնի անվանումը | Հաստիքային | Հաստիքային միավորի սահմանման | 
| 1. | Բժիշկ (թերապևտ, նյարդաբան և այլ | 1 | յուրաքանչյուր 50 խնամվողի հաշվարկով | 
| 2. | Բժիշկ-հոգեբույժ | 1 | հոգեկան առողջության խնդիր ունեցող | 
| 3. | Սոցիալական աշխատող | 1 | յուրաքանչյուր 150 խնամվողի հաշվարկով | 
| 4. | Հոգեբան | 1 | յուրաքանչյուր 200 խնամվողի հաշվարկով | 
| 5. | Իրավաբան | 1 | յուրաքանչյուր 200 խնամվողի հաշվարկով | 
| 6. | Բուժքույր | 1 | շուրջօրյա հերթապահության առկայության | 
| 7. | Սանիտար | 1 | շուրջօրյա հերթապահության առկայության | 
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 8 | 
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ
| NN | Պաշտոնի անվանումը | Հաստիքային միավորը | Հաստիքային միավորի սահմանման չափանիշը` ըստ հաճախորդների թվի | 
| 1. | Սոցիալական աշխատող | 1 | յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով | 
| 2. | Հոգեբան | 1 | յուրաքանչյուր 200 հաճախորդի հաշվարկով | 
| 3. | Իրավախորհրդատու | 1 | յուրաքանչյուր 700 հաճախորդի հաշվարկով | 
| 4. | Բժիշկ | 1 | յուրաքանչյուր 150 հաճախորդի հաշվարկով | 
| 5. | Բուժքույր | 1 | յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով | 
| 6. | Սոցիալական սպասարկող | 1 | յուրաքանչյուր 15 հաճախորդի հաշվարկով | 
| 7. | Խմբավար | 1 | յուրաքանչյուր 120 հաճախորդի հաշվարկով կամ մեկ աշխատախմբի հաշվարկով | 
(Հավելվածը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 9 | 
Ն Վ Ա Զ Ա Գ ՈՒ Յ Ն Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ
| NN | Պաշտոնի անվանումը | Հաստիքային միավորը | Հաստիքային միավորի սահմանման չափանիշը` ըստ հաճախորդների թվի | 
| 1. | Սոցիալական աշխատող | 1 | յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով | 
| 2. | Հոգեբան | 1 | յուրաքանչյուր 100 հաճախորդի հաշվարկով | 
| 3. | Բժիշկ (թերապևտ) | 1 | յուրաքանչյուր 200 հաճախորդի հաշվարկով | 
| 4. | Բուժքույր | 1 | յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով | 
| 5. | Խմբավար | 1 | յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով | 
| 6. | Էրգոթերապևտ կամ արտթերապևտ | 1 | յուրաքանչյուր 50 հաճախորդի հաշվարկով | 
(Հավելվածը խմբ. 15.12.11 N 1762-Ն)
| Հայաստանի Հանրապետության | Մ. Թոփուզյան | 
 
                