«Վավերացնուն եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2000 թվականի N 402
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվի ավելացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը պակասեցնել 3041.4 հազ. դրամով նույն չափով ավելացնելով 11 խմբի 01 ենթախմբի «1. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» բաժնի «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն» տողով նախատեսված գումարը` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 14-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եվ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման
|
Հոդվածի անվանումը |
Գումարը |
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
3041.4 |
|
այդ թվում` |
3041.4 |
|
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
|
|
այդ թվում` |
|
| Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ |
1496.1 |
| Ընթացիկ տրանսֆերտներ |
418.9 |
|
այդ թվում` |
|
| - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
418.9 |
| Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր |
1126.4 |
|
այդ թվում` |
|
| Ապրանքների ձեռքբերում |
111.5 |
|
այդ թվում` |
|
| Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր |
111.5 |
|
այդ թվում` |
|
| - գրասենյակային ապրանքներ և նյութեր |
111.5 |
| Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
57.2 |
| Տրանսպորտային ծառայությունների վճար |
676.4 |
| Կապի ծառայությունների վճար |
204.9 |
| Կոմունալ ծառայությունների վճար |
76.4 |
|
այդ թվում` |
|
| Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
75.4 |
| Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |
1.0 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ա. Մանուկյան |