Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Շարժական բջջային կապի համակարգի օգտագործման և զարգացման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի հունվարի 17-ի՝ Համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին
ԱՊՀ մասնակից պետությունների Կառավարությունները, որոնք հանդիսանում են Շարժական բջջային կապի համակարգի օգտագործման և զարգացման բնագավառում համագործակցության մասին 1997 թվականի հունվարի 17-ի՝ Համաձայնագրի կողմեր, այսուհետ՝ Համաձայնագիր,
ձգտելով շարժական բջջային կապի համակարգում փոխգործակցության կատարելագործմանը,
ժամանակակից պայմաններում շարժական բջջային կապի օպերատորների համագործակցությունը ընդլայնելու նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին՝
1. Համաձայնագրի 2-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«շարժական բջջային կապի ցանցերի օպերատորների փոխգործակցության գծով հանձնարարականներ՝ հաշվի առնելով ազգային ցանցերի կազմակերպատեխնիկական առանձնահատկությունները և օպերատորների միջազգային կազմակերպությունների գործող դրույթները»:
2. Սույն Արձանագրությունը Համաձայնագրի անբաժանելի մասն է:
3. Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ դրանց կատարման մասին համապատասխան ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2000թ. հունվարի 25-ին՝ մեկ ռուսերեն բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 8-ից:
