ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱԲՈՒ ԴԱԲԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԿՆՔՎԱԾ «ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 1 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որոշում եմ.
1. Հաստատել 2012 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Աբու Դաբի» զարգացման հիմնադրամի միջև 2007 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված «Արփա-Սևան» թունելի վերականգնման նախագծի ֆինանսավորման մասին» վարկային համաձայնագրի թիվ 1 փոփոխությունը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. մարտի 23 Երևան ՆՀ-43-Ն |
