ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
6 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 106 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ԵՎ Երկաթուղիների համագործակցության կազմակերպության միջԵՎ փոխըմբռնման Հուշագրի նախագծի մասին
1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Երկաթուղիների համագործակցության կազմակերպության միջև փոխըմբռնման Հուշագրի նախագիծը (կից ներկայացվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Ա. Մանսուրովին ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի |
Ա. Սլեպնյով |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Երկաթուղիների համագործակցության կազմակերպության միջև փոխըմբռնման մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունը, այսուհետ՝ Կողմերը,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Երկաթուղիների համագործակցության կազմակերպության մասին Հիմնադրույթի վրա,
հաշվի առնելով երկաթուղային տրանսպորտի ոլորտում Կողմերի համագործակցության իրականացման մեջ փոխադարձ հետաքրքրությունը,
նկատի առնելով եվրասիական տարածաշրջանում երկաթուղային տրանսպորտի մրցունակության բարձրացման և միջազգային երկաթուղային փոխադրումների զարգացման նպատակներով համագործակցության կարևորությունը,
հետևելով փոխադարձ հարգանքի, փոխշահավետ գործարար համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքներին,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ.
1. Սույն Հուշագիրն ուղղված է Կողմերի միջև երկաթուղային տրանսպորտի ոլորտում կայուն և երկարաժամկետ հարաբերությունների հիմքի ձևավորմանն աջակցելու նպատակներով համագործակցության զարգացմանը։
2. Իրենց իրավասության շրջանակներում Կողմերը մտադիր են համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով.
համագործակցություն միջազգային երկաթուղային փոխադրումների զարգացման և կատարելագործման շրջանակներում՝ նախ և առաջ եվրասիական տարածաշրջանում,
համագործակցություն եվրասիական երկաթուղային տրանսպորտային միջանցքների և Երկաթուղիների համագործակցության կազմակերպության երկաթուղային տրանսպորտային միջանցքների ստեղծման ու զարգացման շրջանակներում,
աջակցություն միջազգային երկաթուղային փոխադրումների ոլորտում՝ իրավական կարգավորման կատարելագործման մեջ,
համատեղ աշխատանք՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտում տնտեսական, տեղեկատվական, գիտատեխնիկական և էկոլոգիական խնդիրների լուծման ուղղությամբ,
երկաթուղային տրանսպորտի ծառայությունների մրցունակության բարձրացմանն ուղղված միջոցների մասով առաջարկությունների մշակում։
3. Սույն Հուշագրի 2-րդ կետում նշված ուղղություններով համագործակցությունն իրականացվում է հետևյալ միջոցներով՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղեկատվության և փորձի փոխանակման,
երկաթուղային տրանսպորտի ոլորտում՝ Կողմերի կողմից ընդունվող փաստաթղթերի փոխանակման,
երկաթուղային տրանսպորտի զարգացման արդիական հարցերով քննարկումների համար համատեղ խորհրդակցությունների անցկացման,
երկաթուղային տրանսպորտի ծառայությունների զարգացման առաջարկությունների մշակման,
Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցության։
4. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ չի առաջացնում և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
5. Սույն Հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման ամսաթվից։
6. Սույն Հուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրության ստորագրման միջոցով։
7. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմից այդպիսի ծանուցում ստանալու ամսաթվից։
Ստորագրված է _________________ քաղաքում 201__ թվականի ___________ «_____» -ին, երկու օրինակից՝ ռուսերենով՝ յուրաքանչյուր Կողմի՝ մեկական օրինակ։
Եվրասիական տնտեսական |
Երկաթուղային համագործակցության |
