ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2025 թվականի N 879-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածի 1-ին կետը «կարգով» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ կարգ)» բառերով.
2) հավելվածի 5.1-ին կետը «անձանց համար հավելավճարի տրամադրման» բառերից հետո լրացնել «, իսկ 76-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքում՝ դրույքաչափի փոփոխության» բառերով.
3) հավելվածի 8-րդ և 9-րդ կետերում «Հայոց պատմություն» բառերը փոխարինել «Հայաստանի պատմություն» բառերով.
4) հավելվածի 8-րդ կետում «ատեստավորվում են «Ինֆորմատիկա» առարկայից» բառերը փոխարինել «ատեստավորվում են «Ինֆորմատիկա» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաներից» բառերով.
5) հավելվածի 9-րդ կետում՝
ա. «Գերմաներեն»,» բառից և ստորակետ կետադրական նշանից հետո հանել «Հայոց եկեղեցու պատմություն»,» բառերը և ստորակետ կետադրական նշանը,
բ. «Շախմատ» առարկաների ուսուցիչների,» բառերից հետո լրացնել «դասվարների,» բառով և ստորակետ կետադրական նշանով, իսկ «և խմբակավարների» բառերից առաջ՝ «, դասվարների» բառով և ստորակետ կետադրական նշանը հանել.
6) հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12․ Եվ հայերենով, և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարի թեստը կազմվում է միայն հայերենով: Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդող դասվարի համար թեստը կարող է կազմվել ռուսերենով։».
7) հավելվածի 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է սույն կարգի 76-րդ և 77-րդ կետերի կարգավորումներին համապատասխան, և կրկնակի հավելավճար չի սահմանվում:».
8) հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«22․ 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո կամավոր ատեստավորման հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված հարթակում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում են հայտ ներկայացրած ուսուցիչների ցուցակները: Ատեստավորման նպատակով հայտ ներկայացրած մասնակիցների՝ ինքնաշխատ եղանակով ձևավորված ցուցակները հասանելի են նաև ԳԹԿ-ին։».
9) հավելվածի 31-րդ և 71-րդ կետերում «26-րդ» թիվը փոխարինել «25-րդ» թվով.
10) հավելվածի 33․3-րդ կետում «47-50-րդ» թվերը փոխարինել «47, 49-50» թվերով.
11) հավելվածի 33.7-րդ կետում «քննասենյակից» բառը փոխարինել «ատեստավորման սենյակից՝ բացառությամբ էլեկտրոնային թեստավորման ժամանակ ի հայտ եկած այն դեպքի, երբ մասնակցի մոտ առկա է եղել տեխնիկական բնույթի խնդիր» բառերով.
12) հավելվածի 33.8-րդ կետից «արդյունքում ստացած» և «(բացառությամբ 66-րդ կետի 2-րդ ենթակետի)» բառերը հանել.
13) հավելվածի 49-րդ կետում «քննասենյակի» բառը փոխարինել «ատեստավորման սենյակի» բառերով.
14) հավելվածի 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«63. Էլեկտրոնային թեստավորման դեպքում արդյունքի մասին ամփոփաթերթը ստանալուց հետո, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքէջում արդյունքները հրապարակելուց հետո ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մասնակիցը 24 ժամվա ընթացքում կարող է ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումն էլեկտրոնային եղանակով ուղարկել ԳԹԿ-ին: Թեստի կամ համակարգչի տեխնիկական բնույթի խնդրի առկայության դեպքում մասնակցի ներկայացրած բողոքը ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում արձանագրվում և բանավոր կերպով պարզաբանվում է:».
15) հավելվածի 64-րդ կետում «ատեստավորումը կազմակերպած կառույցի» բառերը փոխարինել «ԳԹԿ-ի» բառով.
16) հավելվածի 64-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հանձնաժողովն իրավազոր է, եթե որոշման կայացմանը մասնակցում են հանձնաժողովի առնվազն 4 անդամներ։».
17) հավելվածի 65-րդ կետը «ձայների պարզ մեծամասնությամբ» բառերից առաջ լրացնել «հանձնաժողովի անդամների» բառերով.
18) հավելվածի 66-րդ կետի 2-րդ ենթակետը «վերաբերյալ» բառից առաջ լրացնել «(էլեկտրոնային թեստավորման դեպքում՝ անուշադրության հետևանքով սխալ նշում կատարելու)» բառերով.
19) հավելվածի 68-րդ կետում «գործընթացի ավարտից» բառերից հետո «և ամփոփումից» բառերը հանել.
20) հավելվածի 68-րդ կետում «ատեստավորումը կազմակերպած կառույցը» բառերը փոխարինել «ԳԹԿ-ն» բառերով, իսկ «մարզերի» բառից հետո լրացնել
«ենթակայության» բառով.
21) հավելվածի 70-րդ կետում «զբաղվածության» բառը փոխարինել «ծանրաբեռնվածության» բառով.
22) հավելվածի 72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«72. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքում ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար ստանում է մանկավարժական աշխատավարձի (դասավանդվող ժամերի, այդ թվում՝ պարտադիր խմբակների, նախագծային ուսուցման) նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Աշխատավարձի հաշվարկը չի ներառում հավելավճարներն ու լրավճարները։».
23) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 77․2-րդ կետով.
«77.2. 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը, եթե մինչև հաջորդ ատեստավորումը գտնվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում, ապա արձակուրդից վերադառնալուց հետո, անցնելով առարկայական պարտադիր վերապատրաստում, պարտադիր մասնակցում է կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը:».
24) հավելվածի 78-րդ կետում «4-րդ մասի» բառերը փոխարինել «14-րդ մասի» բառերով.
25) հավելվածի 78-րդ կետից «Վերաատեստավորումը չանցած ուսուցիչը, բացառությամբ սույն կարգի 78․1-ին կետով սահմանված դեպքի, ազատվում է զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 13-րդ մասի:» բառերը հանել.
26) հավելվածի 79-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նույն առարկայից հաջորդ ատեստավորմանը չդիմելու դեպքում ուսուցիչը չի կարող դասավանդել այդ առարկան այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ առարկայից կամավոր ատեստավորման դրական արդյունք չի ապահովել:».
27) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 79.1-ին կետով.
«79.1. Հաջորդ ատեստավորմանը դասավանդվող այլ առարկայից դիմելու և սույն կարգի 76-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը կարող է դասավանդել միայն այն առարկան (կամ առարկաները՝ հիմք ընդունելով սույն կարգի 8-րդ կետի կարգավորումները), որից ատեստավորվել է:».
28) հավելվածի ամբողջ տեքստում «սույն հավելվածի» բառերը փոխարինել «սույն կարգի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2025 թվական:
