ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2025 թվականի N 914-Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու 30-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ քաղաք Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող շենքի 7-րդ հարկից 129,000,000 ՀՀ դրամ գնաhատված շուկայական արժեքով 131,8 քառ․ մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ կազմակերպություն) և 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԳԵՂԱՐԴ» գիտավերլուծական հիմնադրամին (գրանցման համար՝ 222․160․1320937, այսուհետ՝ հիմնադրամ)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 29․06․2012 թվականին կնքված թիվ 72/0012 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ համաձայնագրի կնքման և համաձայնագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) դրանում նախատեսելով, որ՝
ա. անհատույց օգտագործման տրամադրված տարածքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի,
բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև «Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ» միասնական տեղեկանք ստանալու համար նախատեսված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին,
գ. անհատույց օգտագործման տրամադրված տարածքում հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրին և պայմաններին չբավարարող գործունեություն իրականացնելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ․ հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
