ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳԼՈԲԱԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ ԿԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև ստորագրված 2015 թվականի հուլիսի 7-ի շրջանակային համաձայնագրում և կից դրամաշնորհային կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2025 թ. հուլիսի 10 Երևան ՆՀ-173-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2025 թվական:
