ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 468-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 16-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքների մասին» N 16-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Մեգաքլին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03552351) հետ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մաքրման ծառայությունների մատուցում՝ ամսական 7,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և 2025 թվականի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Թումո կենտրոն» Հ. Թումանյանի անվան զբոսայգու համար մաքրման ծառայությունների մատուցում՝ ամսական 350,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի.»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
