ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 652-Ա
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 8-ը ներառյալ:
2. Ժաննա Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
21.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
