ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 75 |
քաղ. Երևան |
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 3096 հոդվածի 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 169-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ էլեկտրոնային առևտրի այն ապրանքների նկատմամբ, որոնց համար էլեկտրոնային առևտրի հարթակներից ձեռք բերելուց հետո նախատեսված է դրանք վերադարձնելու հնարավորություն, դրանց նույնականացումն իրականացվում է հետևյալ կարգով՝
ա) էլեկտրոնային առևտրի օպերատորը՝ մինչև էլեկտրոնային առևտրի ապրանքների առաքումը դրանք ստացող ֆիզիկական անձին իրականացնելը, ապահովում է ապրանքի յուրաքանչյուր միավորի կամ դրա փաթեթվածքի վրա, որն անբաժանելի է ապրանքից մինչև դրա օգտագործումը, և որով ապրանքը տրամադրվում է մանրածախ վաճառքի համար, 20 նիշով (լատինական այբուբենի թվերով, տառերով) և (կամ) ստվերագծային ծածկագրի ձևով ներկայացված նույնականացման համարի նշումը կամ նույնականացման նպատակով օգտագործում է նույնականացման միջոց, որը նշվում է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին համապատասխան, կամ նույնականացման համարը՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ապրանքների հաշվառման համակարգին համապատասխան, կամ ապրանքի սերիական (գործարանային) համարը․
բ) էլեկտրոնային առևտրի ապրանքները նույնականացնելու հնարավորություն տվող՝ սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները մուտքագրվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի տեղեկատվական համակարգում և, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ, նաև այն փաստաթղթերում, որոնց համապատասխան այդ ապրանքները հանձնվում են դրանք ստացող ֆիզիկական անձին․
գ) էլեկտրոնային առևտրի վերադարձվող ապրանքների նույնականացումն իրականացվում է սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները էլեկտրոնային առևտրի օպերատորի տեղեկատվական համակարգում կամ, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ, այն փաստաթղթերում մուտքագրված տեղեկությունների հետ համեմատելու միջոցով, որոնց համապատասխան այդ ապրանքները հանձնվել են դրանք ստացող ֆիզիկական անձին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: