ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2025 թվականի N 1321-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 30-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված թվով 4 տրանսպորտային միջոցներն (այսուհետ՝ տրանսպորտային միջոցներ) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ համաձայն հավելվածի։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի կնքման և տրանսպորտային միջոցների տեղափոխման ու պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի N 1321-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Հաշվառման համարը |
Նույնականացման համարանիշը (VIN) |
Սկզբնական արժեքը (ՀՀ դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (ՀՀ դրամ) |
1. |
TOYOTA CAMRY 2.5 GAS |
2013 թ. |
018 HH 01 |
JTNBF4FK103025071 |
7,985,010 |
0․0 |
2. |
NISSAN X-TRAIL |
2018 թ. |
001 RR 70 |
JN1TBNT32U0101338 |
15,094,131․0 |
9,700,937․0 |
3. |
NISSAN X-TRAIL |
2019 թ. |
003 GG 01 |
JN1BT2MW5KW013551 |
12,342,000․0 |
8,672,577.42 |
4. |
NISSAN X-TRAIL SL PLATINIUM 2.5 L |
2015 թ. |
112 HH 01 |
JN1BT2MW9FW000968 |
9,456,000․0 |
97,150.69 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
