ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 863-Ա
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՂ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
1. Ստեղծել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի (այսուհետ՝ ռազմավարություն և գործողությունների ծրագիր) իրականացումը մշտադիտարկող և գնահատող միջգերատեսչական խորհուրդ (այսուհետ՝ միջգերատեսչական խորհուրդ):
2. Հաստատել՝
1) միջգերատեսչական խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման հաշվետվությունների ձևերը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) միջգերատեսչական խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
29.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 863-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ ներքին գործերի նախարար (միջգերատեսչական խորհրդի նախագահ)
ՀՀ ներքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (միջգերատեսչական խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Երևանի քաղաքապետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության գլխավոր մեթոդաբան - Գայանե Սաֆարյան
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից - Նարեկ Գալստյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ գիտության գծով տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ - Արման Բայադյան (համաձայնությամբ)
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի դիսպանսեր բաժանմունքի վարիչ (համաձայնությամբ)
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ամբուլատոր կլինիկայի ղեկավար (համաձայնությամբ)
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի, հանրային առողջության և հասարակական անվտանգության ապահովման, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող հինգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
30.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 863-Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Միջգերատեսչական խորհրդի նպատակն է ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի պատշաճ իրականացման մշտադիտարկումը և գնահատումը:
2. Միջգերատեսչական խորհուրդը՝
1) մշտադիտարկում է ռազմավարության և գործողությունների ծրագրի կատարման ընթացքը.
2) ուսումնասիրում ու վերլուծում է ռազմավարության և գործողությունների ծրագրի՝ պատասխանատու մարմինների կողմից ներկայացված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ներկայացված՝ ռազմավարության և գործողությունների ծրագրի ու դրա կատարման վերաբերյալ առաջարկությունները.
3) գնահատում է մշտադիտարկման, ինչպես նաև վերլուծության հիման վրա վեր հանված խնդիրներն ու հնարավոր ռիսկերը և պատասխանատու մարմիններին ներկայացնում դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ.
4) սահմանված կարգով հաստատում է ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.
5) տարեկան հաշվետվության հաստատման հետ մեկտեղ կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ վերանայելու ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը՝ մշակելով մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վրա հիմնված համապատասխան փոփոխությունների նախագիծ.
6) կազմակերպում է միջգերատեսչական համագործակցությունը ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում.
7) տարեկան հաշվետվության հաստատման հետ մեկտեղ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 6-ի N 736-Լ որոշման N 1 հավելվածի 111-րդ կետով սահմանված իր գործառույթի իրացման շրջանակներում, կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝նույն կետով նախատեսված տարեկան զեկույցների բովանդակության վերաբերյալ։
3. Միջգերատեսչական խորհուրդը ռազմավարության և գործողությունների ծրագրի ազդեցության գնահատման նպատակով միջնաժամկետ ու երկարաժամկետ փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա գնահատում է ռազմավարության և գործողությունների ծրագրի ազդեցությունը հասարակության վրա: Իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքում կարող է նախաձեռնել ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու մեխանիզմների վերանայման ու փոփոխությունների նոր շրջափուլ։
2. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Միջգերատեսչական խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև՝ արտահերթ նիստերի միջոցով։ Նիստերն անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել նաև առցանց (հեռավար) եղանակով, ինչպես նաև գրավոր կերպով՝ հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ՝ միջգերատեսչական խորհրդի անդամների կողմից փոխադարձաբար ընդունելի տարբերակով:
5. Միջգերատեսչական խորհրդի նիստերը հրավիրում և վարում է միջգերատեսչական խորհրդի նախագահը։
6. Միջգերատեսչական խորհրդի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է միջգերատեսչական խորհրդի նախագահի տեղակալը:
7. Միջգերատեսչական խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ միջգերատեսչական խորհրդի նախագահի անդրադարձով:
8. Միջգերատեսչական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է միջգերատեսչական խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը։
9. Միջգերատեսչական խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։
10. Միջգերատեսչական խորհրդի արտահերթ նիստերը գումարվում, ինչպես նաև միջգերատեսչական խորհրդի նիստն առցանց (հեռավար) եղանակով կամ գրավոր կերպով անցկացվում են միջգերատեսչական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ։
11. Միջգերատեսչական խորհրդի անդամները հերթական նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին միջգերատեսչական խորհրդի քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ, իսկ արտահերթ նիստի մասին՝ ողջամիտ ժամկետում:
12. Միջգերատեսչական խորհրդի անդամի առաջարկությամբ և միջգերատեսչական խորհրդի հրավերով նիստերին կարող են մասնակցել նաև Ազգային ժողովի պատգամավորներ, շահագրգիռ այլ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ փորձագետներ:
13. Միջգերատեսչական խորհրդի նախագահի հանձնարարությամբ, միջգերատեսչական խորհրդի նախագահի տեղակալի կամ միջգերատեսչական խորհրդի քարտուղարության նախաձեռնությամբ՝ նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու և նախապես քննարկելու նպատակով կարող է կազմակերպվել նախանիստ՝ միջգերատեսչական խորհրդի նախագահի տեղակալի գլխավորությամբ, որի կողմից սահմանվում է նախանիստի մասնակիցների շրջանակը։
3. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
14. Միջգերատեսչական խորհրդի քարտուղարության (այսուհետ՝ քարտուղարություն) գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։
15. Քարտուղարության հիմնական նպատակն է՝ ապահովել միջգերատեսչական խորհրդի բնականոն գործունեությունը:
16. Քարտուղարությունը՝
1) մինչև յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջորդող ամսվա առաջին 10-րդ աշխատանքային օրը, ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմիններից ստանալով յուրաքանչյուր գործողության կատարման առնչությամբ առկա տեղեկատվությունն ամփոփող հաշվետվությունը, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջորդող ամսվա առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման կիսամյակային հաշվետվությունը և ներկայացնում միջգերատեսչական խորհրդի հաստատմանը.
2) մինչև յուրաքանչուր տարվա ավարտին հաջորդող ամսվա առաջին 10-րդ աշխատանքային օրը, ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմիններից ստանալով յուրաքանչուր գործողության կատարման առնչությամբ առկա տեղեկատվությունն ամփոփող հաշվետվությունը, յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող ամսվա առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը և ներկայացնում միջգերատեսչական խորհրդի հաստատմանը.
3) միջգերատեսչական խորհրդի կողմից հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում տարեկան և կիսամյակային հաշվետվությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և հրապարակում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում.
4) միջգերատեսչական խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ռազմավարության մեջ և գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր.
5) նախապատրաստում է միջգերատեսչական խորհրդի նիստի և նախանիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում միջգերատեսչական խորհրդի անդամներին.
6) կազմում է միջգերատեսչական խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները.
7) վարում է միջգերատեսչական խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
8) ապահովում է միջգերատեսչական խորհրդի որոշումների և նիստերի արձանագրությունների տրամադրումը միջգերատեսչական խորհրդի անդամներին.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 6-ի N 736-Լ որոշման N 1 հավելվածի 111-րդ կետով նախատեսված գործառույթը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
30.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ վարչապետի N 863-Ա որոշման |
ՁԵՎ N 1
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ (I ԿԻՍԱՄՅԱԿ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
|
Ուղղություն | |||||||
|
Գործողություն |
Թիրախ՝ ըստ ժամկետների |
Պետական կառավարման մարմին |
Արդյունք/ վերստուգիչ ցուցանիշ |
Կատարողական | |||
|
2025 թ․ (I կիսամյակ) |
2026 թ․ (I կիսամյակ) |
2027 թ․ (I կիսամյակ) | |||||
|
1․ |
|||||||
|
2․ |
|||||||
|
3․ |
|||||||
ՁԵՎ N 2
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ (II ԿԻՍԱՄՅԱԿ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
|
Ուղղություն | |||||||
|
Գործողություն |
Թիրախ՝ ըստ ժամկետների |
Պետական կառավարման մարմին |
Արդյունք/ վերստուգիչ ցուցանիշ |
Կատարողական | |||
|
2025 թ․ (II կիսամյակ) |
2026 թ․ (II կիսամյակ) |
2027 թ․ (II կիսամյակ) | |||||
|
1․ |
|||||||
|
2․ |
|||||||
|
3․ |
|||||||
ՁԵՎ N 3
ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
|
Ուղղություն | |||||||
|
Գործողություն |
Թիրախ՝ ըստ ժամկետների |
Պետական կառավարման մարմին |
Արդյունք/ վերստուգիչ ցուցանիշ |
Կատարողական | |||
|
2025 թ․ |
2026 թ․ |
2027 թ․ | |||||
|
1․ |
|||||||
|
2․ |
|||||||
|
3․ |
|||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
30.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 4 ՀՀ վարչապետի N 863-Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են միջգերատեսչական խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները: Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է քարտուղարության կողմից:
2. Միջգերատեսչական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի, հանրային առողջության և հասարակական անվտանգության ապահովման, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման ոլորտներում գործունեություն ծավալող հինգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
2. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
3. Քարտուղարությունը մրցույթն սկսելուց առնվազն յոթ աշխատանքային օր առաջ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն:
4. Հայտարարության մեջ ներառվում են հետևյալ տվյալները`
1) համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի մասին.
2) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և քարտուղարությունում հայտերն ընդունող պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
3) հայտերի՝ առձեռն հանձնելու դեպքում դրանց ընդունման օրերը և ժամերը.
4) հայտեր ներկայացնող հասարակական կազմակերպությանը ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
5) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:
5. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են քարտուղարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում սույն կարգի 2-րդ կետում նշված ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա գործունեության փորձ և այդ ժամանակահատվածում տվյալ ոլորտում իրականացրել են առնվազն երկու ծրագիր:
7. Համակարգող խորհրդի կազմում ներգրավման գործընթացին մասնակցելու նպատակով ներկայացված հայտում պետք է ներառված լինեն հետևյալ տվյալները՝
1) կազմակերպության անվանումը.
2) կազմակերպության գտնվելու վայրը.
3) կազմակերպության ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը).
4) կազմակերպության գործունեության բնույթը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:
8. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) կազմակերպության կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
2) տեղեկություններ ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի և աշխատանքային գործունեության, իրավապահ համակարգի կադրերի վերապատրաստման և գործունեության աշխարհագրության, կատարած հետազոտությունների ու պատրաստած զեկույցների վերաբերյալ:
9. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) քարտուղարություն կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:
10. Փոստով կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:
11. Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն ուսումնասիրվում:
12. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի ավարտը:
4. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
13. Հասարակական կազմակերպությունների ներգրավման ընթացակարգն իրականացվում է երկու փուլով՝ փաստաթղթային և ընտրական:
14. Փաստաթղթային փուլում քարտուղարությունը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը սույն կարգի 3-րդ գլխով սահմանված պահանջներին:
15. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում փաստաթղթերը ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար:
16. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում փաստաթղթերին ընթացք չի տրվում:
17. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը հինգ հասարակական կազմակերպություններ, ապա այդ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են միջգերատեսչական խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են հինգից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվում է երկրորդ՝ ընտրական փուլը:
18. Սահմանված չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպություններն ընտրական փուլի անցկացման նպատակով հանդիպման օրվա, ժամի և տեղի մասին ծանուցվում են հեռախոսազանգի միջոցով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր՝ հանդիպումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ, իսկ հանդիպումների ժամանակացույցը տեղադրվում է նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
19. Ընտրական փուլն անցկացվում է քարտուղարությունում տեղի ունեցող հանդիպման ժամանակ, որտեղ հրավիրվում են փաստաթղթային փուլը հաղթահարած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվում է իրենց շրջանակից կոնսենսուսային եղանակով ընտրել այն հինգ կազմակերպություններին, որոնք ներգրավվելու են միջգերատեսչական խորհրդի աշխատանքներին՝ որպես միջգերատեսչական խորհրդի անդամ: Եթե կոնսենսուսը կայանում է, ապա դրա արդյունքում ընտրված հինգ հասարակական կազմակերպություններն ընդգրկվում են միջգերատեսչական խորհրդի կազմում։
20. Սույն կարգի 19-րդ կետում նշված եղանակով թվով հինգ հասարակական կազմակերպություններ չընտրվելու պարագայում անցկացվում է վիճակահանություն բոլոր մասնակիցների միաժամանակյա մասնակցությամբ՝ ընտրական փուլն ավարտելու և միջգերատեսչական խորհրդի կազմում ներգրավվող հինգ հասարակական կազմակերպություններին ընտրելու նպատակով: Վիճակահանության ժամանակ բոլոր մասնակիցների քանակով պետք է առկա լինեն վիճակահանության թերթիկներ, որոնցից միայն հինգում պետք է նշված լինի միջգերատեսչական խորհրդի կազմում ներառվելու վերաբերյալ նշում: Մասնակիցներն այբբենական կարգով ընտրում են մեկ վիճակահանության թերթիկ, և արդյունքը հայտարարվում է բոլոր մասնակիցների ներկայությամբ:
21. Մրցույթի արդյունքների մասին տեղեկատվությունը քարտուղարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:
22. Եթե միջգերատեսչական խորհրդի կազմում ներգրավված հասարակական կազմակերպությունը հրաժարվում է միջգերատեսչական խորհրդի աշխատանքներին մասնակցելուց, կամ նրա գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով, ապա սույն կարգով սահմանված ընթացակարգով մեկամսյա ժամկետում կազմակերպվում է նոր մրցույթ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
30.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |