ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2025 թվականի N 1450-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ու 4-րդ մասը, 25-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, 9 375 000 դրամ սկզբնական և 1 500 000 դրամ մնացորդային արժեքներով ԱՇ-62 ԻՌ տիպի (գործարանային համար՝ КЛ 9314128) մխոցային ավիացիոն շարժիչը (այսուհետ՝ գույք) նվիրել «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն)։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի նվիրատվության պայմանագիր։
3․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի հանձնմանընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
