ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 677-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` 59,750,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Մաքրման կայանի կառուցում և տարածքի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Թիվ 1 Շինվարչություն» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08404037) 2025 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված՝ ՀՀ/ԼՍԿԲ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մաքրման կայանի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 59,750,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
17.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 677-Ա որոշման |
«ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում կառուցված և կառուցվող առանձնատների և մանկապարտեզի (Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 27-ի N 463-Ա և 2025 թվականի ապրիլի 28-ի N 270-Ա որոշումներով) համար մաքրման կայանի կառուցում և դրանց տարածքի բարեկարգում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղ, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
59,750,700 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Լեռնային Ղարաբաղից տեղահանված 5 և ավելի երեխա ունեցող, ինչպես նաև պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ և Լեռնագոգ համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մաքրման կայանի կառուցում և տարածքի բարեկարգում՝ մաքրման կայանի, արտաքին ջրամատակարարման ցանցի կառուցում և ճանապարհային պատվածքի բարեկարգում։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում` 59,750,700 դրամի չափով։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Մաքրման կայանի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 59,750,700 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
17.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
