ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 676-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 519-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 04108656) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի օգոստոսի 4-ի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 519-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Իվի Մոթորս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00215691) 2025 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N ԽԱՊԱ-ԳՀԱՊՁԲ-25/04-1 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ամենագնաց ավտոմեքենայի ձեռքբերում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նոյավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04100518) 2025 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N ԽԱՊԱ-ԳՀԱՊՁԲ-25/03 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային էներգիայի կայանի ձեռքբերում` 2,625,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ինտերքարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 03569662) 2025 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N ԽԱՊԱ-ԳՀԱՊՁԲ-25/04-2 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ամենագնաց ավտոմեքենայի ձեռքբերում` 12,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էլսոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04240513) 2025 թվականի օգոստոսի 29-ին կնքված՝ N ԽԱՊԱ-ԳՀԱՇՁԲ-25/02 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքերի և շինությունների ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացում` 3,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
17.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
